17:05 03.05.2020
Մայիսի 3-ի կեսօրից հետո, 4-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մայիսի […]
16:54 03.05.2020
Մայիսի 3-ին, ժամը 10:00-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք: Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. […]
16:09 03.05.2020
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քիչ առաջ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու որոշում կայացրեց, հայտնում է news.am-ը։ Մի քանի անգամ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Խաչատրյանների գրասենյակներում, բնակարաններում։ Երեկ խուզարկություն է իրականացվել Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրանի բնակարանում եւ […]
15:48 03.05.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն ու երկու պետությունների գործընկերային լավ հարաբերությունները թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում:
15:40 03.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով, որ 8-րդ միջոցառման շահառուների թիվն ընդլայնվել է ավելի քան 30 հազար ֆիզիկական անձանցով։
15:30 03.05.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: «Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր մամուլի ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին: Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը […]
15:15 03.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 17:00-ին ուղիղ եթերում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ կզրուցենք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի, սահմանափակումների թեթեւացման և մեր հետագա քայլերի մասին»,-նշել է նա: Նշենք, որ հանդիպումը կարող եք դիտել Shantnews-ի ուղիղ եթերով:
15:05 03.05.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն Էջմիածնում է: «Այսօր այցելեցի Էջմիածնի թիվ 5 ավագ դպրոցի շինհրապարակ: Ընդհանուր ծրագրերից հետ չընկնելու համար շինարարական աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով: Նախատեսվում է, որ մեր լավագույն դպրոցներից մեկն արդեն հաջորդ տարվա ամռանը կունենա նաև լավագույն պայմանները»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
14:56 03.05.2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվականի հարցերին: Հարց. Վերջին շրջանում ո՞ր երկրներից է կազմակերպվել ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ ապագայում: Մենք բազմիցս ենք նշել, որ արտերկրում հայտնված և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպման ուղղությամբ աշխատանքները կրում են շարունակական բնույթ: Այս առումով ցանկանում եմ […]
14:49 03.05.2020
«Արտակարգ դրությունը շատ ընկերությունների ստիպեց անցնել հեռավար աշխատանքի։ Օրվա մեջ մի քանի անգամ տեսազանգեր, առցանց գործնական հանդիպումներ և այս ամենի հետ անհամատեղելի` տնից ու փողոցից եկող աղմուկ։ Այս իրավիճակում օգնության եկավ հայկական ստարտափ էկոհամակարգում ծնված և արդեն համաշխարհային ճանաչում ձերք բերած՝ աղմուկը չեզոքացնող Krisp հավելվածը։ Ի դեպ, Հայաստանից օգտվողների համար հավելվածն անվճար է», -նշված է ՀՀ […]
13:30 03.05.2020
Մայիսի 2-ին ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սեբաստիա փողոցի 37 հասցեում, հայտնում է shamshyan.com-ը: ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը և ԱԻՆ բժշկական ապահովման վարչության բուժկանխարգելման բաժնի […]
13:15 03.05.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր: Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է: Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի […]
12:39 03.05.2020
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորել է մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ: «Սիրելի՛ լրագրողներ, Մամուլի սիրելի՜ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով: Այս տարի COVID-19 վարակը մամուլի ու լրագրության համար առաջացրեց անսպասելի մարտահրավերներ. արտակարգ դրություն, արագ փոփոխվող սահմանափակումներ և այլն։ Նման դժվար պայմանները հրամայական են դարձնում մի կողմից պրոֆեսիոնալ լուսաբանումն ու մարդկանց լիարժեք իրազեկումը, […]
12:30 03.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Քանի որ այս հարցը հաճախ է հնչում, տեղեկացնեմ, որ կորոնավիրուսային հիվանդության 2386 դեպքից 320-ը կամ մոտ 13.4%-ը արձանագրվել են բուժաշխատողների մոտ։ Սա իհարկե շատ ցավալի, սակայն, կարելի է ասել, անխուսափելի երևույթ է։ Հավանաբար կարող եք պատկերացնել, թե ինչ դժվար է առողջապահական համակարգի համար, երբ […]
12:12 03.05.2020
Մայիսի 2-ին ժամը 20:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի գազալիցքավորման […]
12:05 03.05.2020
Երեկ՝ մայիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, որ ժամը 23:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց Mercedes մակնիշի 36 PA 009 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ծառին, այնուհետև էլեկտրասյանը: Վթարի հետևանքով Երևանի բնակիչներ 41-ամյա Վահագն Սահակյանն ու 45-ամյա Իշխան Գրիգորյանը դեպքի վայր […]
11:58 03.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկիին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լեհաստանի բարեկամ ժողովրդին Լեհաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է բազմադարյա և ամուր հիմքերի վրա խարսխված մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ու Լեհաստանի հետ […]
11:50 03.05.2020
Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Արեշ թաղաասի բնակիչ 39-ամյա Պարույր Մանուկյանը իր վարած Audi A4 մակնիշի 36 NՍ 931 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում բախվել է թիվ 99 էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]
11:45 03.05.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Եղվարդ-Աշտարակ ճանապարհահատված:
11:20 03.05.2020
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես՝ Տեղաշարժի իրավունքի մասով՝ Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի, Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը, Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմամնափակումները: Այս […]
10:15 03.05.2020
Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է ուսումնամեթոդական մի ձեռնարկ, որը նախատեսված է երաժշտական ուսումնարանների, քոլեջների ուսուցիչների ու Կոնսերվատորիայի նախապատրաստական բաժինների դասախոսների ու սաների համար: Ձեռնարկը վերնագրված է «Ռիթմ- թելադրություններ», իսկ հեղինակը գյումրեցի կոմպոզիտոր,Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Բելա Հովհաննիսյանն է: Նման ձեռնարկ ունենալու գաղափարն ու անհրաժեշտությունն առաջացել է Հայաստանում անցկացվող միջազգային մրցույթից հետո, երբ մասնակիցներին ռիթմի թելադրություն […]
10:00 03.05.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 3-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց […]
23:32 02.05.2020
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 2-ի կեսօրից հետո, 3-7-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 2-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ի ցերեկը՝ նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մայիսի 2-ի կեսօրից հետո, […]
22:33 02.05.2020
Իտալիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երևան հատուկ թռիչքով այսօր վերադարձել են Հայաստան: «ՀՀ պարետային, Արտաքին գործերի նախարարության և Իտալիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երևան հատուկ թռիչքով այսօր վերադարձան Հայաստան: ՀՀ քաղաքացիները կգտնվեն կարանտինում»:
21:57 02.05.2020
Այսօր՝ ժամը 20:40-ի սահմաններում, Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Սեպասար գյուղի վարչական տարածքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է «Վազ 21 21 ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնը, իսկ լցակայանի աշխատակիցը տեղում մահացել է: «Պայթյունը տեղի […]
21:37 02.05.2020
Երևանի ավտոբուսների հավաքակայանը կհամալրվի նորագույն միջազգային չափանիշներին համապատասխանող 100 ավտոբուսներով։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:31 02.05.2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 68 պացիենտից ընդամենը 5-ի մոտ է թոքաբորբ ախտորոշումը, մեծ մասի մոտ հիվանդության լուրջ ախտանշաններ չկա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեռավար թողարկման ժամանակ ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը: « Մեր 68 հիվանդներից միայն 5-ի մոտ է թոքաբորբ ախտորոշված, առողջական վիճակները միջին ծանրության է, մնացած 80 տոկոսի […]
20:53 02.05.2020
Մայիսի 4-ից սահմանափակումների հիմնական մասի վերացումը պայմանավորված չէ COVID 19-ի նահանջով, պայմանավորված է տնտեսությունը կոլապսից փրկելու անհրաժեշտությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ դոցենտ Վանիկ Հակոբյանը։ «Դա դժվար չէ հասկանալ՝ ընդամենը երկու թիվ համեմատելով: ❗️Միայն վերջին 1 շաբաթում հաստատված դեպքերը՝ 596, կրկնակի գերազանցում են մինչև մարտի 24-ը գրանցված դեպքերը (265), այսինքն՝ մինչև տեղաշարժի […]