17:47 01.05.2020
Մայիսի 4-ից կհանվեն մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները և կվերացվեն տնտեսական գործունեության մի շարք տեսակների սահմանափակումները։ Եվ այսպես, կբացվի մշակող արդյունաբերությունը՝ գործունեության բոլոր տեսակներով։ Կգործեն այն ռեստորանները, սրճարանները, որոնք կունենան բացօթյա տարածք: Կթույլատրվի վարսավիրանոցների և գեղեցկության սրահների գործունեությունը։ Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի հետ։
17:44 01.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փորձել է լուսանկարների միջոցով պատասխան տալ հարցերին, թե որոնք են 9-րդ միջոցառման դիմումների մերժման պատճառները:
17:16 01.05.2020
Թե սահմանափակումների թուլացման հետևանքով, այսպես ասած, կորոնավիրուսային ի՞նչ զարգացումներ են սպասվում, ըստ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի, հաշվարկներ անել չեն կարող: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էլ սահմանափակումները հանելու քայլը բնորոշում է որպես «յուրահատուկ թեստ»: Մանրամասները՝ տեսանյութում:
17:08 01.05.2020
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ բոլոր հնարավոր ճանապարհներով փորձ է արվում ավելացնել թեստավորման ենթակա խմբերը: Ռիսկայիններից, օրինակ՝ բուժաշխատողները, թոքաբորբով հիվանդներն արդեն ներառվել են համապատասխան խմբում: Նանուշյանն ասում է՝ բնակչության շրջանում օրական շուրջ 1000 թեստավորում անելու հնարավորություն կա: Շարունակվում են նաև այլ երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունները՝ […]
16:51 01.05.2020
Մայիսի 1-ին՝ ժամը 15:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Այգեստանի փողոցի թիվ 24 տան մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում քաղաքացի է հոսանքահարվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
16:43 01.05.2020
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելիներս, նախ՝ ուզում եմ տեղեկացնել, որ լավ եմ…. Շնորհակալ եմ այսքան ստացած զանգերի, անհանգստությունների, բարեմաղթանքների ու գնահատականների համար: Որպես մասնագետ, ուզում եմ անդրադառնալ որոշ սահմանափակումների հանմանը: Ժողովուրդ ջան, իհարկե, երկար չէին կարող մնալ սահմանափակումները, սակայն վերջինս չի նշանակում «անզուսպ» […]
16:32 01.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կորոնավիրուսային վարակի տարածման կանխումը և պացիենտների բուժումը մեր բոլորի հիմնական խնդիրներից են։ Նախարարը գրառմանը կից այս տեսահոլովակն է նաև ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում:
16:10 01.05.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Աշխատավորների օրը։ «Այսօր մենք նշում ենք աշխատավորների միջազգային օրը անսովոր մի իրավիճակում, որը ստիպում է մեզանից յուրաքանչյուրին վերանայել մեր պատկերացումները աշխատանքի և աշխատանքային իրավունքների վերաբերյալ: Երկու տարի առաջ՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի նոր կառավարությունը հայտարարեց, որ աղքատության հաղթահարման ճանապարհին իր ուղենիշը լինելու է […]
16:00 01.05.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ «Մնա տանը» թեմայով տեսահոլովակների մրցույթ էին հայտարարել աշակերտների շրջանում: «Քիչ առաջ հանձնաժողովի ընտրած վեց հաղթողների տեսահոլովակները դիտեցի: Մենք ֆանտաստիկ երեխաներ ունենք …»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ շուտով կհրապարակեն այդ հոլովակները:
15:44 01.05.2020
Հայաստանում ԵՄ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Եվրոպական միությունը շարունակում է աջակցել առավել խոցելի տնային տնտեսություններին Հայաստանի մարզերում, որոնցում առկա են տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում: Այս անգամ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը այցելել է Հայկական Կարմիր խաչի ընկերություն սննդի և հիգիենայի պարագաներ պարունակող […]
15:34 01.05.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ Աշխատանքը քաղաքակրթության շարժիչ ուժերից է: Աշխատանքի միջոցով է մարդն ինքնիրացվում, արժեք ստեղծում՝ միաժամանակ ապահովելով իր և իր ընտանիքի բարեկեցությունը: Աշխատանքն է նաև հանրային բարեկեցության հիմքը: Վստահ եմ, որ կազմակերպված, արդյունավետ ու խելացի աշխատանքի միջոցով Հայաստանը կարողանալու է համարձակ ցատկ կատարել ու անցնել զարգացող […]
15:18 01.05.2020
Սահմանափակումների վերացման լուրերին զուգահեռ՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ մեկ անգամ ևս հիշեցրեց համապատասխան սկզբունքները՝ աշխատողների միջև, նաև հաճախորդների հետ աշխատանքի ընթացում սոցիալական հեռավորության ապահովում, աշխատավայրերում հիգիենիկ միջոցառումների իրականացում: Ջերմություն ունենալու դեպում էլ դուրս գալ աշխատավայրից ու բժշկի դիմել: Փոխնախարարը հիշեցրեց նաև խոցելի խմբերի ու հեռավար աշխատանքի կազմակերպման մասին: […]
14:39 01.05.2020
Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Ա.Ֆ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղից։ Մինչ բժիշկները […]
14:37 01.05.2020
Հայաստանում և աշխարհի 100-ից ավելի պետություններում այսօր նշվում է Աշխատանքի միջազգային օրը: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ աշխատողների համատարած ցույցերով մեկնարկած այս շարժման մասնակիցների պահանջն աշխատանքային գրաֆիկը 8-ժամյա դարձնելն էր: Այսօր աշխատանքային խնդիրներն ավելի բազմաշերտ են ու կարգավորման առավել լուրջ աշխատանք են ենթադրում։ «Աշխատողների իրավունքների պաշտպանությունն արդեն օրենսդրական նոր կարգավորումներով է […]
14:23 01.05.2020
Մայիսի 4-ից նոր փոփոխությունների փաթեթ է ուժի մեջ մտնելու: Այսօր կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքերով՝ հանվելու է ազատ տեղաշարժի սահմանափակումը: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք կունենան: Բայց տրանսպորտի արգելքը կպահպանվի: Սիմոնյանի խոսքերով՝ փակ են լինելու նաև մոլերն ու հանրախանութները, […]
14:10 01.05.2020
Գնահատման և թեստավորման կենտրոնը ներկայացրել է նախորդ տարիների շրջանավարտների դիմում-հայտերն ընդունող ուսումնական հաստատությունների ցանկը: ԳԹԿ-ն նշում է՝ նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից հանձնելու են […]
13:58 01.05.2020
Մեկնարկում է 2019-2020 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների կազմակերպման գործընթացը: Գնահատման և թեստավորման կենտրոնը մանրամասներ է ներկայացրել այդ գործընթացից: ԳԹԿ-ն սույն թվականի փետրվարի 1-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2019-2020 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» […]
13:45 01.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Կառավարության ընդունած հակաճգնաժամային 1-ից 13-րդ միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է 57.3 միլիարդ դրամ: Գումարը բաշխվել է շուրջ 23 հազար իրավաբանական և 825 հազար ֆիզիկական անձանց միջև: Ուշադրություն – Այս թվերը չեն ներառում հակաճգնաժամային 14, 15, 16 միջոցառումները, որոնց իրագործումն ընթացքի մեջ է: Այս […]
13:30 01.05.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ Մենք՝ հայերս, երբևէ աշխատանքից խույս չենք տվել, և մեծապես մեր աշխատասիրության շնորհիվ է, որ հաղթահարել ենք և շարունակում ենք հաղթահարել խոչընդոտները՝ մեր երազած Հայրենիքի կերտման ճանապարհին։ Շնորհակալ եմ ռազմարդյունաբերողներին, հեռահաղորդակցության ու փոստի աշխատակիցներին, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական համայնքին, ոլորտում ընդգրկված յուրաքանչյուր աշխատակցի […]
13:14 01.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով. «Մեր հայրենակիցների ապաքինման ընթացքը. հայացք հիվանդանոցի ներսից»:
13:12 01.05.2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ասելով, որ կարևոր քննարկում է հրավիրվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթի վերաբերյալ։ «Անկանխիկ գործառնությունների խթանումը կնպաստի մեր երկրում առավել թափանցիկ և հաշվետվողական համակարգ ունենալուն, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին և ստվերի կրճատմանը։ Քննարկման արդյունքում արձանագրվեց, որ վարչապետի աշխատակազմը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կենտրոնական […]
13:08 01.05.2020
Շիրակի մարզպետարանը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման և կանխարգելման նպատակով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները մայիսի 1-ից հանված են։ «Մարզում առողջացած հիվանդների թիվն ավելացել է 4-ով, առողջացած պացիենտներից 3-ը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներ են։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 68 հիվանդ է բուժվում, նրանցից 63-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Երևան տեղափոխված հիվանդների թիվը […]
12:38 01.05.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական գրառում է կատարել. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ։Մեր բոլորի ամենօրյա աշխատանքի արդյունքում է ստեղծվում հանապազօրյա հացը, կառուցվում են շենքեր, զարգանում է գիտությունը․․․ Անկախ նրանից՝ ինչ աշխատանք ենք կատարում, մենք միասին ենք շենացնում մեր Հայաստանը։ Սիրել սեփական աշխատանքն ու գնահատված լինել․ մի՞թե սա էլ երջանիկ […]
11:59 01.05.2020
Շրջակա միջավայրի նախարարությանը` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ, փոխանցվել է ժամանակակից գերհզոր թվային տվյալների պահպանման համակարգ (server), որը ձևավորելու է նախարարության ենթակայության ներքո գործող բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղադրված տեսախցիկների միասնական հարթակը։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: Համակարգը թույլ կտա առցանց հետևել ԲՀՊՏ-ներում իրականացվող աշխատանքներին, հեռավար ուսումնասիրել բնության հատուկ պահպանվող տարածքներում բնակվող հազվագյուտ […]
11:30 01.05.2020
Այսօր շատ այլ երկրների հետ Հայաստանը նշում է Աշխատանքի օրը՝ նշանավորելով աշխատավորների իրավունքներն ու ձեռքբերումները։ Տոնին անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: «Նոր կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմաններն առողջ հասարակության գրավականն են։ Այն նաև հիշեցում է բոլորիս, որպեսզի պատշաճ կերպով գնահատենք էական նշանակության աշխատանքներում ներգրավված մարդկանց։ Բոլոր աշխատողները պետք […]
10:58 01.05.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք, ընդհանուր՝ 2148։ Առողջացել է ևս 48 պացիենտ, ընդհանուր՝ 977: Փաստացի բուժում է ստանում 1136 մարդ։ Մահվան դեպքերի թիվն ավելացել է 1 -ով՝ հասնելով 33-ի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 22177։
10:53 01.05.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է աշխատավորներին․ «Շնորհավորում եմ բոլորիս և հատկապես բուժաշխատողների Աշխատանքի օրը։ Առանց աշխատանքի չէր լինի մարդու էվոլյուցիան, չէր լինի նաև քաղաքակրթության զարգացումը։ Կարևոր է բոլորի աշխատանքը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր։ Բայց կա աշխատանք, առանց որի անհնար է հանրության հիմնարար բարեկեցությունը։ Այդպիսին է բուժաշխատողների աշխատանքը։ Այն կարևոր է […]
10:18 01.05.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին նվիրաբերվել է թոքերի արհեստական օդափոխության 5 սարք։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/norkinfekcion/posts/2013243642153728
10:05 01.05.2020
«Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի խոսքեր հղել հենց ա՛յդ ոլորտների մարդկանց, հատկապես բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնց համար այս օրերին […]
10:01 01.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, եւ մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով: Աշխատանքը նաեւ մարդկանց համագործակցության ամենաստեղծարար հարթակն է եւ այդ […]