TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Բանկերի միություն

16:19 28.04.2020

Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Այս մասին ասվում է Հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրության մեջ: «Չնայած տարածաշրջանի ֆինանսական շուկաներում և առանձին երկրներում տեղի ունեցող բացասական երևույթներին՝ մեր բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կապիտալացված և իրացվելի՝ շարունակելով անխափան սպասարկել իր հաճախորդներին։ Առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում […]

̰
Երբ պատահական հարցումներ եմ անում, տեսնում եմ, որ որոշ դեպքերում «գլուխ պահել» կա. Արայիկ Հարությունյան

16:07 28.04.2020

Հանրակրթության ոլորտում պետք է առավելագույնս անել ուսուցչին վստահելու և նման միջավայր ստեղծելու համար: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նաև պատասխանել է Արամ Աբրահամյանի հարցին, թե արդյոք հեռավար կրթության ընթացքում նկատվում է «գլուխ պահելու» վիճակ  ուսուցիչների շրջանում: «Մեր ընդհանուր դիտարկումները ցույց են տալիս, որ «գլուխ պահելու» իրավիճակ […]

̰
Արդյո՞ք ավելանալու են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված կայանատեղիները. քննարկում ավագանու նիստում

16:00 28.04.2020

Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում ավագանին հաստատեց որոշումները, որով ծառայողական ավտոկայանատեղի է հատկացվելու մի շարք ընկերությունների: Այստեղ ավագանու անդամները տարբեր հարցեր ու մտահոգություններ բարձրացրեցին: Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը նկատեց, որ հաճախ վարորդները կայանում են այն վայրերում, որը նախատեսված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, արդյո՞ք նոր նախագծի շրջանակներում այդ տեղերը ավելացվելու են: «110-ից […]

̰
Հայաստանում 300 մլրդ դրամ ազատ փող չկա, սնդուկների մեջ դրված չէ. Բաբկեն Թունյան

15:55 28.04.2020

Եթե Ազգային ժողովում քննարկումները պետք է լինեն այս մակարդակի, ապա ավելի լավ է՝ չլինեն։ Իմքայլական Բաբկեն Թունյանը այս միտքը արտահայտեց՝ արձագանքելով ԼՀԿ պատգամավորների հայտարարություններին։ Վերջինները պնդում են, որ կառավարությունը ազատ դրամական միջոցներ ունի, բայց չի օգտագործում կարիքավորներին օգնելու համար։ Թունյանը ասաց, որ Հայաստանում 300 միլիարդ, առավել ևս 385 միլիարդ դրամ ազատ փող չկա։ Նա նշեց, […]

̰
Ի՞նչ մշակաբույսեր է հնարավոր ապահովագրել Կոտայքի մարզում

15:50 28.04.2020

Կոտայքի մարզում հնարավոր է ապահովագրել ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, աշնանացան գարի/ցորեն և գարնանացան գարի/ցորեն մշակաբույսերը կարկուտի և հրդեհի ռիսկերից: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը: «Մարտի 30-ի դրությամբ մեր մարզի տնտեսվարողները կարկտահարության ռիսկերից արդեն ապահովագրել են կորիզավոր պտուղ (ծիրան՝ 1 հա) և հնդավոր (խնձոր՝ 11 հա)»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Հիմա ուսուցիչները հմտացել են հեռավար կրթության առումով. Արայիկ Հարությունյան

15:42 28.04.2020

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է այս շրջանում իրականացվող հեռավար կրթությանը: «Եթե առաջին օրերին որոշակի խնդիրներ կային, հիմա ուսուցիչները հմտացել են այս առումով: Հիմա այս առումով խնդիրներ չենք արձանագրում, ուսուցիչների մեծամասնությունը կարողացել է խնդիրները լուծել, աշակերտների մեծամասնությունն էլ հաճույքով է մասնակցում դասերին: Աշակերտների մեծ մասը նախկինում այս սարքը դիտում […]

̰
Արտակարգ դրությունը կավարտվի, իսկ կառավարությունը անսահմանափակ հնարավորություն է ուզում ողջ տարվա համար․ Թանդիլյան

15:30 28.04.2020

Կառավարության՝ Ազգային ժողով ներկայացրած նախագծերից մեկն այն մասին է, որ կառավարությունը կորոնավիրուսով պայմանավորված պայմաններում կարողանա վերաբաշխումներ անել բյուջեում։ Ընդդիմությունն անհամաչափ է համարում այս հնարավորությունը։ ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի պնդմամբ՝ արտակարգ դրության ժամկետը շուտով ավարտվելու է, իսկ կառավարությունը փորձում է բյուջեն ցանկացած պահի վերաբաշխելու հնարավորությամբ ապահովել իրեն անսահմանափակ ժամկետով՝ մինչև տարեվերջ։ Թանդիլյանի խոսքերով՝ դա Ազգային ժողովի […]

̰
Կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ լուծարվեց

15:27 28.04.2020

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ լուծարվեց։ Որոշումը կայացվեց ավագանու ապրիլի 28-ի նիստում: Երևանի ենթակայության տակ գտնվող մինչև 2020թ․ Երևան քաղաքում կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ-ի միակ բաժնետերը համարվում է Երևան համայնքը։ «Որոշումը պայմանավորված է նրանով, որ 2019թ․ դեկտեմբերի 16-ին ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն այժմ իրականացնում […]

̰
Մարուքյանը պնդում է՝ 200 մլրդ դրամ ազատ փող կա, որ կարելի է բաժանել քաղաքացիներին

15:20 28.04.2020

Կառավարությունը պնդում է, որ փող չկա, իսկ եթե կա էլ, ապա ազատ չէ։ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը այսպես բնորոշեց կառավարության պարզաբանումները փող չլինելու մասին։ Նա, սակայն, համաձայն չէ այդ պնդումների հետ։ Մարուքյանի բնորոշմամբ՝ Հայաստանում բախտի բերմամբ ձևավորվել է 385 միլիարդ դրամ, որը կուտակվել է մեքենաների ներմուծման, կապիտալ շինարարության չիրականացման հետևանքով։ Եթե այդ փողի մի մասը […]

̰
Մահակներով և հակագազով ցուցմունք կորզելու փաստով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

15:10 28.04.2020

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ն.-ն և նույն բաժանմունքի ավագ […]

̰
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի նոր դեպք է հաստատվել

15:01 28.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 63: Վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սևան համայնքներից են»:

̰
Մի քանի անտառտնտեսությունում հայտնաբերվել է ծառահատման 100 դեպք. ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

14:59 28.04.2020

Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսության մասնաճյուղերում ապրիլի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված անտառխախտման դեպքերը ներկայացված են շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում:  Անտառային պահաբաժինների ստուգումների արդյունքում «Դսեղի», «Վանաձորի», «Արծվաբերդի», «Իջևանի», «Ստեփանավանի» անտառտնտեսությունների մասնաճյուղերի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ծառահատման 100 դեպք։ Երկու դեպքով անտառխախտողները հայտնի են։ Դրանց վերաբերյալ կազմվել են անտառխախտման արձանագրություններ, որոնք ուղարկվել […]

̰
«Հակատուբերկուլյոզային դիսպանսերը» կլուծարվի. ավագանին ընդունեց որոշումը

14:56 28.04.2020

Երևանի ավագանին այսօր` ապրիլի 28-ի նիստում, համաձայնություն տվեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին որոշմանը: Օրենքի նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: «Երևանի ենթակայության կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել է պետական բյուջեից ստացվող գումարները, վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվել։ ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020-ի […]

̰
Առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ. ԱԻՆ մասնագետները դեպքի վայր են մեկնել

14:45 28.04.2020

Ապրիլի 28-ին` ժամը 11:04-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի 8-րդ փողոցի մոտակա ճամփեզրին առկա է ժայռաբեկորի պոկվելու և ցած գլորվելու վտանգ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժայռաբեկորը (մոտ […]

̰
Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել երեք բեռնատար վագոնի գծանկում. ՀԿԵ մամուլի քարտուղար

14:32 28.04.2020

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 27-ին «ՀԿԵ» կողմից օգտագործվող Գյումրի-Թալին հատվածում տեղի է ունեցել երեք բեռնատար վագոնի գծանկում: Մի քանի ժամ անց միջադեպի հետևանքները վերացվել են, վագոնները տեղափոխվել են ըստ նշանակության: Տեխնիկան կամ մարդիկ չեն տուժել: Այդ գիծը օգտագործվում է հազվադեպ՝ ամիսը մեկ անգամ, այն ակտիվ շահագործման […]

̰
Մանրամասներ Գագիկ Ծառուկյանի տան առջև տեղի ունեցած վթարից

14:24 28.04.2020

ՀՀ ԱԻ նախարարությունը մանրամասներ է հայտնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան առջև տեղի ունեցած վթարից: «Ապրիլի 28-ին՝ ժամը 08:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել […]

̰
Դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն 1 քննություն. Ժաննա Անդրեասյան

14:09 28.04.2020

Բուհերի ավարտական պետական քննությունների անցկացման ձևը կընտրեն ուսումնական հաստատությունները ակադեմիական ազատության սահմաններում: Քննությունները պետք է անցկացվեն առցանց գործիքների կիրառմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի  պայմանները: Գործընթացը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը: Դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն 1 քննություն: Այդ քննությունների ցանկը, ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից […]

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

14:06 28.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

̰
138 վարակակիր, 79-ը՝ ապաքինված. Արմավիրի մարզպետը՝ կորոնավիրուսով վարակվածների մասին

13:52 28.04.2020

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, թե քանի վարակակիր կա մարզում: «Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այս պահի դրությամբ մարզում կա 138 վարակակիր, իսկ 79-ը, հուրախություն բոլորիս, ապաքինվել են»,- գրել է մարզպետը:

̰
Ավարտական 12-րդ դասարաններում ևս քննություններ չեն անցկացվի. Ժաննա Անդրեասյանը մանրամասներ է հայտնել

13:26 28.04.2020

«4-րդ և 9-րդ դասարաններում փոխադրական և գիտելիքների ստուգման քննություններ չեն անցկացվի: Մինչև մարտի 13-ն ունեցած գնահատականների հիման վրա կամփոփվեն տարեկան գնահատակաները, իսկ այն առարկաները, որոնք քննական էին, տարեկան գնահատականները կհամարվեն նաև քննական: Այդ գնահատականների հիման վրա աշակերտները կփոխադրվեն հաջորդ դասարան: Նույն սկզբունքը կգործի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների համար, այս դեպքում ևս չեն […]

̰
Ինչո՞ւ չի նշվում՝ բյուջեի որ ծրագրերը չեն իրականացվելու․ պատգամավորը՝ ֆիննախին

13:25 28.04.2020

Ազգային ժողով ներկայացված նախագիծը առաջարկում է, որ բյուջեում վերաբաշխումներ արվեն։ Դրանք արվում են որոշակի ֆինանսական միջոցներ ազատելու համար․ դրանք պետք է ուղղվեն հակաճգնաժամային միջոցառումներին։ Ընդդիմությունը, սակայն, որոշ խութեր է տեսնում նախագծում։ ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը, մասնավորապես, ԱԺ քննարկման ժամանակ նշեց, որ վերաբաշխումների նախագծում նշված չէ՝ որ միջոցառումները չեն իրականացվելու։ Նա ասաց, որ կառավարությունը պետք է […]

̰
Դեղատան խուզարկությունից հետո ամուսիններ են ձերբակալվել․ ոստիկանության բացահայտումը

13:17 28.04.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել՝  համագործակցելով ոստիկանության Մաշտոցի, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժինների ծառայողների հետ։ Օպերատիվ տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում և իրենց դեղատանը վաճառում «Լիրիկա» հոգեմետ դեղահաբեր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման […]

̰
Ինչո՞ւ ՀՀ-ն ֆորս-մաժոր չի հայտարարում և պարտքերի մարումը չի հետաձգում․ պարզաբանեց նախարարը

13:06 28.04.2020

Ազգային ժողովում քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում այնպիսին է, որ Հայաստանը կարող է ֆորս-մաժոր հայտարարել։ Դա, ըստ պատգամավորի, թույլ կտա հետաձգել պետական պարտքի մարումները։ Ֆինանսների նախարարը, սակայն, չի կիսում այդ կարծիքը։ Ատոմ Ջանջուղազյանն ընդունեց, որ պարտքի սպասարկման վրա ծախսվող մոտ 100 միլիոն դոլարը ներքին ծախսերին ուղղելը գայթակղիչ է, […]

̰
Սանահինի մերձակայքում «ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

13:04 28.04.2020

Ապրիլի 28-ին՝ ժամը 09։45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացու դի կա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին «ՈՒԱԶ» […]

̰
Հեռավար կրթությունը կշարունակվի մինչև մայիս. ԿԳՄՍ փոխնախարար

12:54 28.04.2020

«Հեռավար կրթությունը կշարունակվի մինչև մայիսի վերջ: 5-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում դասերը կտևեն մինչև մայիսի 22-ը, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթվա դեպքում՝ մինչև  մայիսի 23-ը: Բաց թողնված դասերը հաշվառվելու են ըստ հեռավար ուսուցման ծածկած ծավալի: Ըստ այդմ՝ այն դպրոցներում, որոնք լրացրել են հեռավար կրթությամբ այս տարվա ողջ ծրագիրը, հաջորդ ուսումնական տարում լրացնելու խնդիր չի դրվելու»,- այսօր Կառավարության […]

̰
Գանձապետարանի 300 մլրդ դրամը կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ․ Թունյանը՝ Ջանջուղազյանին

12:48 28.04.2020

Իշխանությունը հաճախ քննադատության է ենթարկվում, որ չի օգտագործում գանձապետական միասնական հաշվի վրա եղած 300 միլիարդ դրամը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նա ֆինանսների նախարարինն հարցրեց՝ այդ գումարը կարելի՞ է օգտագործել, թե՞ ոչ։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց, որ դրանք ազատ գումարներ չեն, պատկանում են հարկատուներին կամ համայնքներին, և կառավարությունը չի կարող […]

̰
Կազմակերպվել է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացու մուտքը Հայաստան․ ՄԻՊ-ին է դիմել Ռուսաստանի գործընկերը

12:44 28.04.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և խնդրել աջակցել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ երիտասարդի Հայաստան մուտքի հարցում: «Հանձնակատարը տեղեկացրել է, որ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամները՝ կինը և երկու անչափահաս երեխաները, 2019 թվականի հոկտեմբերից գտնվում են Հայաստանում և ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ երեխաներին և կնոջը խիստ […]

̰
Մելքումյանը կանխատեսում է ավելի մեծ տնտեսական անկում, քան կառավարության կանխատեսածը

12:32 28.04.2020

Կառավարությունը կանխատեսում է, որ 4,9 տնտեսական աճի փոխարեն կլինի 2 տոկոս անկում։ Սակայն այս գնահատականի հետ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը համաձայն չէ։ Այս մասին նա հայտնեց ԱԺ-ում բյուջեի վերաբաշխումների նախագծի քննարկմանը։ Մելքումյանի խոսքով՝ անկումն ավելի մեծ է լինելու, քան կառավարությունը կանխատեսել է։ Նա դա կապում է նաև այն բանի հետ, որ եթե կառավարության օժանդակությունը բաշխվի […]

̰
Մի շարք սահմանափակումներ թուլացվել են. հրապարակվել է ՀՀ պարետի որոշումը

12:26 28.04.2020

Հրապարակվել է պարետի՝ 2020 թ. մարտի 31-ի N 27 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշումը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ […]

̰
150 միլիարդ դրամի վերաբաշխումների նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով

12:23 28.04.2020

Կառավարությունը այսօր նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի բյուջեում վերաբաշխումներ անելու նախագիծը։ Դրանով նախատեսվում է 150 միլիարդ դրամի գումարների տեղափոխություններ անել բյուջեի տարբեր հոդվածներում։ ԱԺ ամբիոնից ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե ինչին են ուղղվելու այդ գումարները։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP