TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կորոնավիրուսի 275 հաստատված դեպք, 4 մահվան դեպք․ Արարատի մարզպետը տվյալներ է ներկայացրել

12:17 28.04.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հրապարակել է թվեր՝ մարզում կորոնավիրուսի ֆոնին արձանագրված իրավիճակի  մասին: «Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 275 է, որոնցից 128-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 143 պացիենտ»,- գրել է մարզպետը: https://www.facebook.com/SargsianGarik/photos/a.239777093455370/696200881146320/?type=3&theater

̰
Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը

12:12 28.04.2020

Երևանում կտեղադրվի Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Երևանի ավագանին ապրիլի 28-ի նիստում որոշում կայացրեց Մահաթմա Գանդիի արձանը տեղադրել Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում: Հարցը ներկայացրեց Երևանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը՝ նշելով, որ արձանի տեղափոխման և […]

̰
Ընտանիքի անդամները կարող են որոշակի ժամերի զբոսնել. վարչապետը ներկայացրեց պարետի նոր որոշումը

12:00 28.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ աստիճանաբար անցնում են սահմանափակման ռեժիմների մինիմիզացիայի: «Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, նոր սահմանափակումներ են դրվելու, թուլացվելու է ռեժիմը, թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել, ժամերը […]

̰
Երևանի պուրակներից մեկն անվանակոչվեց՝ ի պատիվ  Լեոնիդ Ենգիբարյանի

11:59 28.04.2020

Երևանի պուրակներից մեկն անվանակոչվեց Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Որոշումն ընդունվեց այսօր` ապրիլի 28-ին, Երևանի ավագանու հերթական նիստում՝ 44 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հարցը ներկայացրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանը: Նրա զեկույցից հետո քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Ես կարծում եմ՝ այս ամենը կարելի էր ներկայացնել ավելի ուրախ տոնով, որովհետև Լեոնիդ Ենգիբարյանը […]

̰
«Ոսկե մեդալ»՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառման կազմակերպման գործում նշանակալի ներդրման համար

11:57 28.04.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադարձ կատարելով Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման, այդ ամենի կազմակերպումն ու անցկացումն իրենց ուսերի վերցրած մասնագետներին․ «Հիմա կարող ենք ամփոփել արված աշխատանքը: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումը հաջողեցինք շնորհիվ պարզ բանաձևի՝ ընդհանուր գաղափար, որը համախմբեց գործի գիտակներին և նպատակ, որին հասանք մանրակրկիտ ու թիմային […]

̰
Մեր էմոցիոնալ որոշումներից օգտվում են նրանք, ովքեր դրա կարիքը չունեն. Փաշինյան

11:55 28.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացու հետ հերթական զրույցի ժամանակ նշեց, որ կոմունալ վճարումները հետաձգելու մասին հայտարարությունից օգտվել են շատերը, ովքեր դրա կարիքը չունեին: Դրա արդյունքում, ըստ վարչապետի, կարող էին լուրջ խնդիրներ առաջանալ: Փաշինյանն ասաց՝ տեսնելով, որ ընտրությունը լինելու է՝ երկրում հոսանք կա՞, թե՞ չկա, գազ կա՞, թե չկա՞, համաձայնություն են տվել, […]

̰
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 22 մլն ԱՄՆ դոլարի կաշառք տալու դեպք

11:30 28.04.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական […]

̰
Կարողացար ապացուցել, որ կարող ես մայր լինել՝ կյանք տված չլինելով. Անահիտ Կիրակոսյանի ամուսնու գրառումը

11:14 28.04.2020

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, կնոջ ծննդյան 30-ամյակի առթիվ հուզիչ գրառում է արել: «Արդեն 9-րդ ծնունդդ ենք միասին նշում…Մինչդեռ թվում է, թե երեկ էր, երբ 21-ամյա մի աղջնակ առանց վախվխելու, առանց երկար մտածելու այնպիսի բեռ վերցրեց իր ուսերին, որ շատ ավելի հասուն մարդիկ անգամ չէին մոտենա.. ՈՒ կարողացար ապացուցել, որ կարող ես.. կարող ես […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք․ ունենք 18 առողջացած, 1 մահ

11:01 28.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 59 նոր դեպք, ընդհանուր՝ 1867։ Առողջացել է ևս 18 պացիենտ, ընդհանուր՝ 866։ Փաստացի բուժում է ստանում 971 մարդ։ Մինչ օրս գրանցվել է մահվան 30 դեպք՝ երեկվա համեմատ 1-ով ավելի։ Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում […]

̰
Զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը հնարավորինս կնվազեցվի․ ՊՆ խոսնակ

10:55 28.04.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․ «Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ամառային զորակոչի թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն ?????-?? տարածման և զինված ուժեր ներթափանցման կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես․ ?.Զորակոչիկներին և զորակոչը սպասարկող անձնակազմին կտրվեն անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, ալկոգել։ ?. Անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց […]

̰
Այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

10:52 28.04.2020

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ https://www.facebook.com/presidentrobertkocharyan/photos/a.240492096609168/571679866823721/?type=3&theater

̰
Քարաթափում Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին

10:12 28.04.2020

Ապրիլի 27-ին՝ ժամը 11։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին առկա է քարաթափման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 4 հրշեջ-փրկարար: Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի կողմից իրականացվել է արհեստական քարաթափում՝ թույլ և ուղղորդված ստիպողական հրման աշխատանքներ, […]

̰
Երկու փոքր ՀԷԿ-երի նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ

10:04 28.04.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկացնում են․ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցները «ՀԷԿ Շին» ՓԲԸ-ին պատկանող «Դարանակ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ՓՀԷԿ-ը ջրառն իրականացրել է առանց ջրաչափի։ «Դարանակ» ՓՀԷԿ-ի տնօրեն Լաերտ Գևորգյանին տրվել է խախտումները վերացնելու մասին հանձնարարական, նաև նշանակվել վարչական տուգանք՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Իսկ Տեսչական […]

̰
Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի ինքնաթիռում 7 ազատ տեղ կա․ դեսպանություն

09:47 28.04.2020

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է այսօր Կիև-Երևան-Կիև ուղղությամբ իրականացվելիք չարտերային թռիչքի ուղևորների ցանկն ու կից նշել․ «Սիրելի հայրենակիցներ, կից ձեր ուշադրությանն ենք ներկայացնում SkyUp ընկերության ապրիլի 28-ի՝ ժ․ 15։00-ի Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղևորների ցուցակը։ Նախապես գրանցված անձանցից մի քանիսը տարբեր պատճառներով հրաժարվել են մեկնել։ Ինքնաթիռում կա ազատ 7 տեղ։ Խնդրում ենք ստուգել ձեր տվյալների առկայությունը […]

̰
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

09:15 28.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի որոշ հասցեներում

08:10 28.04.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի 3-րդ նրբ. 1-32 սեփական տները և Խորենացի փ. 209, 211 շենքերը, Նար-Դոսի 2-րդ նրբ. 43 սեփական տները, 11։00-17։00 Այգեստան նրբ. 8 սեփական տունը և հարակցի ոչ բնակիչ-բաժանորդները, «Հովնանյան» առանձնատունը, «Դվին» հյուրանոցը, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:56 27.04.2020

Հանրապետության տարածքում՝    Ապրիլի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ը, մայիսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով, մայիսի 1-2-ը՝ ևս 2-3 […]

̰
«Արմենիա» ընկերությունն իրականացնելու է Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթներ

23:38 27.04.2020

«Արմենիա» ավիաընկերությունը ծրագրում է մայիսի 17-ին իրականացնել 2 չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար խնդրում ենք հայտը ներկայացնել [email protected] կամ [email protected] հասցեներին կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես […]

̰
Գորիսում գրանցվել է կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը

23:12 27.04.2020

«Goris Today»-ի աղբյուրները հայտնում են, որ Գորիսում այսօր՝ ապրիլի 27-ին, գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը գորիսեցի է, Գորիսի դպրոցներից մեկի ուսուցչուհիներից է, ով օրեր առաջ է վերադարձել Երևանից: Հիվանդի շփման շրջանակն այժմ պարզվում է, նա տեղափոխվել է Երևան: Նախնական տեղեկություններով շփման շրջանակում նաև բուժաշխատողներ են: Ավելի մանրամասն ինֆորմացիա կներկայացնենք ավելի ուշ:

̰
 ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրավիրում է աշխատանք փնտրողների և գործատուների ուշադրությունը

22:46 27.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հրավիրում է աշխատանք փնտրողների և գործատուների ուշադրությունը․ «Հայտնում ենք, որ դեսպանությունը ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ Ինչպես շինարարական, այնպես էլ հարակից ոլորտներում աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն […]

̰
Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան ամբողջությամբ կհիմնանորոգվի

22:12 27.04.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ապրիլի 23-ի նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված առաջին ծրագիրը, որի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանից։ Ծրագիրը ենթադրում է ճանապարհահատվածի կապիտալ նորոգում և եզրաքարերի տեղադրում: Ծրագրի նախահաշվային արժեքը 284.805.790 դրամ է, որից 128.162.605 դրամը (45 […]

̰
Մեծացվել է կորոնավիրուսի աջակցության 3-րդ միջոցառման շահառու ոլորտների թիվը. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար

21:46 27.04.2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ ծրագիրը, որը արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ է առաջարկում փոքր ու միջին ձեռնարկություններին, ընդլայնել է շահառու ոլորտները, հնարավորություն տալով ավելի շատ տնտեսվարողների օգտվել այդ ծրագրից: Մանրամասներն ու կատարված փոփոխություններն այսօր կառավարության մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

̰
Կորոնավիրուսը արտասովոր է թոքաբորբի ժամանակ, ախտահարում է նաև այլ օրգաններ․ զրույց Վահե Տեր-Մինասյանի հետ

21:41 27.04.2020

Կորոնավիրուսի հարուցած հիվանդությունը տարբերվում է մինչ այս հայտնի թոքաբորբերից: Որոշ դեպքերում վարակը նույնիսկ հիվանդության չի վերածվում։ Սովորականից շեղվելու այս հատկությունների մասին այսօր զրուցում ենք «Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» ծրագրի հեղինակ, բժիշկ Վահե Տեր-Մինասյանի հետ:

̰
Ավարտական, ընդունելության քննությունների ու վերջին զանգի մասին․ Ա․Հարությունյանի պարզաբանումները

21:07 27.04.2020

Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ուղիղ եթերով ներկայացրել է արտակարգ դրության պայմաններում քննական համակարգում սպասվող փոփոխությունները: Նախարարը խոսել է նաև ավարտական քննությունների ու վերջին զանգի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

21:03 27.04.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին հայկական կողմից մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Փոխվարչապետը, ՀԲ կողմին շնորհակալություն հայտնելով տեսազանգի նախաձեռնության համար, նշել […]

̰
Լատվիայի հոգևոր առաջնորդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ

20:38 27.04.2020

Լատվիայի ավետարանական լյութերանական եկեղեցու արքեպիսկոպոս (Լատվիայի հոգևոր առաջնորդ) Յանիս Վանագսի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ․ Ի հիշատակ հայոց ցեղասպանության զոհերի Երեկ՝ կիրակի, մեր եկեղեցում մենք աղոթեցինք հայ ազգի ողբերգության համար, որը շատ երկրներում, և հատկապես Հայաստանում որպես ցեղասպանություն է որակվում։ Ապրիլի 24-ին մենք ոգեկոչեցինք այս ողբերգության 105-րդ տարելիցը։ Գլոբալ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումների պառճառով […]

̰
Ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը․ ՀՀ նախագահի կինը սրտի վիրահատության է ենթարկվել

20:32 27.04.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, սրտի վիրահատության է ենթարկվել։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է Նունե Սարգսյանը։ «Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի […]

̰
Արաբկիր վարչական շրջանում տնկիներ են գողացել․ տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանությանը

20:26 27.04.2020

Արաբկիր վարչական շրջանում իրականացվում են մեծ ծավալի կանաչապատման աշխատանքներ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից դրվում են տարբեր բուսատեսակների տնկիներ, ծաղկող թփեր։ Կոմիտասի պողոտայի երկարությամբ տնկվում են «Կիպրոսենի» տեսակի թփեր, որոնք, բացի կանաչ գոտի ստեղծելուց, ծառայելու են նաև որպես փողոցն ու մայթը տարանջատող անվտանգության բնական պատնեշ։ «Ցավոք, կան մարդիկ, ովքեր «ուրիշի ծառերն են ջարդում […]

̰
Գաթա բենդի «ոչՊաշտոնական» համերգը

20:09 27.04.2020

Այսօրվա ոչՊաշտոնական համերգի ընթացքում միաձուլվելու են ազգային նվագարաններն ու տարբեր ազգերի ֆոլկ գործիքները, դրանք հաﬔմվելու են էլելկտրոնային որոշ գույներով և արդյունքում ստացվելու է շատ օրիգինալ երաժշտություն: ՀՀ կառավարությունը ներկայացնում է Գաթա բենդի «ոչՊաշտոնական» համերգը։

̰
Փլուզում բնակիչների կառուցած սեպտիկ հորի տարածքում․ վտանգավոր հատվածը սահմանազատվել է

20:00 27.04.2020

Գյումրիի Շիրակացի փողոցի 35 Դոս շենքի բակում հերթական փլուզումն է տեղի ունեցել: Փլվել է շենքի` որպես կոյուղի ծառայող  սեպտիկ հորի եզրային հատվածը: 1960-ականներին  կառուցված երկհարկանի շենքում, այն ժամանակ նախատեսված չի եղել ջրահեռացման և ջրամատակարարման ներքին ցանցեր: 88-ի երկրաշարժից հետո, երբ անօթևան բնակիչներ են տեղափոխվել շենք բնակության, վերջիններս իրենց միջոցներով կենցաղային խնդիրների բարելավման համար կառուցել են […]

̰
BACK_TO_TOP