21:28 13.04.2020
Պարետի հրամանով այսօրվանից բացօթյա տարածքներում թույլատրվում է շինաշխատանքներ իրականացնել, ըստ այդմ՝ Գյումրիում վերսկսվել են դեռևս մարտի կեսերից դադարեցված փողոցաշինական աշխատանքները:Մասնավորապես «ԱԱԲ պրոյեկտ» ընկերությունը վերացնում է դեռևս նախորդ տարվա ընթացքում Վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգված Վազգեն Սարգսյան և Գերցեն փողոցներում առկա թերությունները:
«Այս փուլում հիմնականում իրականացվում են թերությունների վերացման աշխատանքներ «ԱԱԲ ՊՐՈՅԵԿՏ» ընկերություն կողմից: Մենք համատեղ ուսումնասիրել ենք նախագիծը, և փաստացի կատարված աշխատանքը անցած տարի դեռևս աշնանը նկատեցինք, որ միայն Վ.Սարգսյան փողոցում բաց են թողնված 7 թեքահարթակները և անցումները, քաղաքացիների անցնելու համար գծանշումներ չկան: Քանի որ դիմացը ձմեռ էր, էդ աշխատանքների իրականացնելը, եղանակով պայմանավորված, նպատակահարմար չէր, այդ իսկ պատճառով հետաձգվեցին և իրականացվում են հիմա»,- նշեց Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Ըստ հանձնաժողովի արձանագրության` Գերցեն փողոցում սելավապաշտպան հենապատերից մեկը կառուցվել էր թեք, հիմա շինարարները քանդել ու նորն են կառուցում: Ստորգետնյա ջրի որոշ փականներ չեն բարձրացվել ասֆալտի մակերեսին հավասար, նույնիսկ մի քանիսը մնացել են ասֆալտաշերտի տակ:
«Մենք ջրմուղի, շինկազմակերպության և մեր համայնքապետարանի անձնակազմի համատեղ ուժերով հայտնաբերել ենք էդ բոլորը, կազմել ենք համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացրել ենք շինկազմակերպությանը, էդ բոլոր թերությունները շինարարը պարտավոր է վերականգնել, որից հետո նոր մենք կխոսենք փողոցները շահագործման հանձնելու մասին»,- ասաց Կնյազ Մանասյանը:
Անդրադառնալով մյուս հիմնանորոգված փողոցների շինարարությանը՝ Կնյազ Մանասյանը նշեց, որ բոլոր փողոցներում էլ կան թերություններ, որոնք պետք է բոլոր ընկերությունները պարտադիր վերացնեն:
«Մեր մոտ երեք կազմակերպություն է աշխատել` «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, «Սիսիան ԲՈԱՏ» ՍՊԸ-ն և «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն: Վերջինս արդեն աշխատանքները սկսել է, առաջիկայում մյուս երկու կազմակերպություններն էլ կանցնեն աշխատանքի: 16 հատվածներում կան ասֆալտաշերտի մասնակի թերություններ, դրանք պետք է քանդվեն ու կրկնակի ասֆալտապատվեն, որոշ աշխատանքներ կկատարվեն նաև գիշերվա ժամերին` քաղաքացիներին ու վարորդներին չխանգառելու համար»,- թերությունների մասին ավելի մանրամասն խոսեց Կնյազ Մանասյանը:
Անդրադառնալով «Երևանյան խճուղի» փողոցի որոշ հատվածներիում առկա ասֆալտաշերտի անհարթություններին, Կնյազ Մանասյանը նշեց, որ հատուկ սարքի միջոցով դա ստուգվել է, անհարթությունները եղել են թույլատրելիի սահմաններում, բայց բնակիչների շրջանում խոսակցություններին վերջ դնելու համար անցկացվելու է կրկնակի փորձաքննություն:
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, անկախ մեր ցանկությունից, ուզենք-չուզենք ուղարկում է ստուգման, ստուգել են նորմալ է եղել, կա համապատասխան ակտ-արձանագրությունը, մենք դա ստացել ենք, բայց քանի որ ժողովրդի մեջ խոսակցություն տարածվեց, էդ բոլոր կասկածները փարատելու համար մենք նորից դիմել ենք շինարարական կազմակերպությանը՝ կրկնակի փորձաքննության ենթարկեն Երևանյան խճուղին և ներկայացնեն համապատասխան փաստաթուղթը: Առաջիկայում դա կիրականացվի»,- նշեց պարոն Մանասյանը:
Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը խոսեց նաև փողոցաշինական աշխատանքների ընթացքում հայտնաբերված թերությունների վերացման ֆինանսական հատկացումների մասին: Եթե թերությունները կապալառուի, շինարարի մեղքով է, դրանք վերացվում են իրենց միջոցների հաշվին, իսկ եթե նախագծային թերություններ են, այսինքն՝ բաց է թողնված եղել ևներառված չի եղել նախագծում, բնականաբար, կկատարվի նախագծի փոփոխություն, և գումարը սահմանված կարգով կվճարվի կապալառուին:
Հիշեցնենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ 2018 թվականի ամռանը Գյումրիում մեկնարկած 12 փողոցների և երեք հրապարակների շինարարությունը սահմանված ժամկետներում չավարտվեց, կատարվեցին նախագծային փոփոխություններ, ու մոտ կես տարի անց շինարարությունը մեծ ծավալով վերսկսվեց 2019-ի ապրիլից: Ըստ Կնյազ Մանասյանի՝ չնայած գլխավոր փողոցների շինարարությունը նախորդ տարի ավարտվեց, բայց դրանք պաշտոնապես դեռևս շահագործման հանձնված չեն:
«Ոչ մեկը դեռ ընդունված չէ, յուրաքանչյուր փողոցի վրա թեկուզ մանր, թեկուզ քիչ, բայց որոշակի թերություններ կան, մինչև վերջին թերությունը շինարարները չվերացնեն, ոչ մի փողոց չի ընդունվելու մեր` քաղաքապետարանի կողմից: Աշխատանքը պիտի կատարվի որակով, նախագծին համապատասխան․ կատարվեց՝ կընդունվի ,չկատարվեց՝ չի ընդունվի էնքան ժամանակ, քանի դեռ, ինչպես ասում են, վերջին մեխը չխփվի»,- ասաց Կնյազ Մանասյանը:
Նախորդ տարվա ընթացքում թերացումներով կատարված աշխատանքների պատճառով ոչ մի շինարարական ընկերություն «սև ցուցակում» չի հայտնվել, եթե այս տարվա ընթացքում մեկնարկելիք փողոցաշինական աշխատանքների համար հայտարարվող մրցույթներին այդ կազմակերպությունները որոշեն մասնակցել ու հաղթեն, ապա նրանց հետ քաղաքապետարանը կհամագործակցի, բայց առավել խիստ վերահսկման պայմանով:
20:14 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետՀուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...
20:10 01.07.2025
Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն էԼեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...
19:45 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...
19:33 01.07.2025
Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ինԳագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...