Մոտ մեկ շաբաթ է` կորոնավիրուսով վարակման նոր դեպք չունենք. Լոռու մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+28.09 oC

Մոտ մեկ շաբաթ է` կորոնավիրուսով վարակման նոր դեպք չունենք. Լոռու մարզպետ

16:13 13.04.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված:

Ի՞նչ աշխատանքներ են կատարվում, և տնտեսական գործունեության որոշ տեսակների մասով հանված արգելքը որքանո՞վ է մեծացրել վիրուսի տարածման ռիսկը:

«Կարծում եմ՝ մինիմալ, որովհետև դրանք այն տեսակներն են, որոնք կարող են կազմակերպել աշխատանքը՝ պահելով սոցիալական հեռավարությունը, և տնտեսվարողները, բնականաբար, պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեն ալկոգելի մշակման, դիմակի, ձեռնոցի մասով: Էդ առումով, եթե որևէ տնտեսվարող խնդիր է ունենում, մենք իրեն տրամադրում ենք, մենք ունենք մարզպետարանում համապատասխան քանակություն պահեստավորած»,- ասել է մարզպետը:

Անդրեյ Ղուկասյանն ասել է, որ 9 պացիենտ կա մարզից այս պահին, որոնք բուժում են ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:

«Գիտեք, յուրաքանչյուր քաղաքացի, որը մտնում է Հայաստան, 14-օրյա կարանտին է անցնում, մեր մարզում էլ ունենք երկու հյուրանոց, որտեղ 74 քաղաքացի կարանտին է անցնում: Դրսից եկող դեպքերը, կարելի է ասել, բացառում ենք, ներսի տարածման մասին, բնականաբար, չենք կարող երաշխավորված լինել, բայց մոտավոր մեկ շաբաթ է՝ մենք նոր դեպք չունենք»,- ասել է Լոռու մարզպետը:

Անդրեյ Ղուկասյանն  ասել է, որ մարզում կան ընկերություններ, որոնք ցանկանում են գործունեություն ծավալել, պարետատուն կդիմեն թույլտվություն ստանալու համար: Օրինակ՝ քարի արտադրության, մետաղական իրերի արտադրություն: Հայտնի է, որ նրանց դեպքում սահմանափակումները հանված չեն:

Մանրամասները՝ հեռախոսազրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

20:14 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

20:10 01.07.2025

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...

SHANTNEWS

20:00 01.07.2025

SHANTNEWS

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

19:54 01.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկել

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

19:45 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

19:33 01.07.2025

Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...

BACK_TO_TOP