21:11 09.04.2020
Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Ինչպես ավելի […]
21:07 09.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները: Նախ անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ արդեն իսկ հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ: Նախորդ օրվա համեմատ այդ ծավալն ավելացել է 3 անգամ: […]
20:52 09.04.2020
Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքի մասին մանրամասներ են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախարարներ Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը: Մհեր Գրիգորյանը պատասխանել է նաև պետական պարտքի ավելացման հավանականության, գազի գնի նվազման և կոմունալ վճարումների չեղարկման վերաբերյալ հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:32 09.04.2020
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այսինքն՝ մայիսի 1-ից գազալցակայաններում այլևս խաղային ավտոմատներ չեն լինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/231206178242381/
19:53 09.04.2020
Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Ըստ մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ վարակակիրները հիմնականում մարզի երկու համայնքներից են` Գյումրիից և Անիի տարածաշրջանից: Այս ընթացքում գրանցվել է նաև կորոնավիրուսից բուժման երեք դեպք, հիվանդներից երկուսը Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել հանրապետության այլ բնակավայրերից: «Էս պահին մենք Շիրակի մարզում ունենք մեկ մահվան դեպք, դա Մարալիկ քաղաքի 68-ամյա բնակիչն […]
19:31 09.04.2020
Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ռուսաստանը փակել է օդային սահմանը, և թռիչքներ դեպի այլ երկրներ չեն իրականացվում: Մինչ օրս հնարավոր է եղել հատուկ ՀՀ քաղաքացիների համար մի քանի թռիչք կազմակերպել և շատերին Հայաստան տեղափոխել: Ոչ բոլորին է, սակայն, հաջողվել վերադառնալ: Չնայած ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկներին՝ տեղափոխվել հյուրանոց, […]
19:22 09.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինֆոգրաֆիկա է ներկայացրել, որում երևում է, թե «մենք որտեղ ենք գտնվում: «Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական […]
19:11 09.04.2020
Թաքցնո՞ւմ է արդյոք Թուրքիան կորոնավիրուսով հիվանդների իրական թիվը: Այս և այլ թեմաների շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
18:51 09.04.2020
Երեկ երեկոյան Մոսկվայում հրդեհ է եղել ծերերի խնամքի մասնավոր կենտրոններից մեկում, որը տեղակայված է Ռուսաստանի մայրաքաղաքի արևմտյան շրջաններում։ Հրդեհի պահին կազմակերպության տարածքում 50 մարդ է եղել։ Այս մասին հայտնում է ռուսալեզու RusArminfo կայքը։ Հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել, ևս մարդ հոսպիտալացվել է։ Բուժհաստատություն տեղափոխվածների թվում մեկ հայ կա՝ 86 տարեկան Յուրի Դավիթի Միրզոյանը։ Հոսպիտալացվածների […]
18:50 09.04.2020
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգին հնչել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նշվում է, որ 2020 թվականի մարտի 4-ին Վաշինգտոնի Ազգային տաճարում «Հայկական Ոդիսական․ Նռան գույնը» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել աննախադեպ մուլտիմեդիա-համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին։ Համերգը կազմակերպել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը` […]
18:35 09.04.2020
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, Շիրակի մարզում սոցիալական նախաձեռնություններով են հանդես գալիս բարեգործական կազմակերպություններ, ընկերություններ ու անհատներ՝ սոցիալապես անապահով ընտանիքների կարիքները մեղմելու համար: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Արաքսյա Կիրակոսյանը: Նա նշել է, որ այդ ընտանիքներին արդեն հատկացվում են առաջնային անհրաժեշտության սննդի […]
18:06 09.04.2020
«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կատարվել են մի շարք փոփոխություններ։ Նախատեսվել է տեսական քննությունների […]
17:55 09.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Էջմիածին քաղաքի 29-ամյա բնակչուհին, նախնական համաձայնության գալով Արարատի մարզի 48-ամյա բնակչի հետ, 2019թ. ապրիլի 12-ին՝ ժամը 21:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում, ավազակությամբ զուգորդված, 81-ամյա համաքաղաքացուն կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, մուտք են գործել Էջմիածին քաղաքի […]
17:36 09.04.2020
Պետական օժանդակության 10-րդ ծրագրի մասին կառավարության ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արվել․ «Այս միջոցառումը վերաբերում է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտներին, որոնք 2019-ին հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրություն կամ ինքնազբաղված անձ, իրենց գործունեությունը սկսել են 2020-ի հունվարի 1-ից հետո և չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր»։ Նշվում է, որ միջոցառման շահառուներին կտրամադրվի մինչև 136 հազար դրամ միանվագ դրամական օժանդակություն, որի […]
17:27 09.04.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Ապրիլի 8-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 9-ի ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 430 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո […]
17:16 09.04.2020
Օրեր առաջ վրացական «Մթավարի» հեռուստաընկերության «Post Factum» հաղորդման հաղորդավար Գիորգի Գաբունիան եթերում հայատյաց հայտարարություն է արել, ինչը Վրաստանում տարբեր կազմակերպությունների կողմից սուր քննադատության է արժանացել։ Այս մասին հայտնում է regionmonitor.com-ը: Բանն այն է, որ վերոնշյալ հաղորդման շրջանակներում ցուցադրվել է «Գեներն ընդդեմ կորոնավիրուսի» խորագրով ռեպորտաժ, որում խոսվել է գենետիկական կոդերի կարևորության և էթնիկ պատկանելիության առավելությունների մասին: […]
17:01 09.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են կտորե դիմակների օգտագործման կանոնները։ Մասնավորապես նշվում է, որ այն պետք է պատրաստված լինի մի քանի շերտից, պետք է սերտ դիպչի դեմքին՝ թույլ տալով անարգել շնչել։
16:55 09.04.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչյուսի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել կորոնավիրուսի դեմ պայքարում երկու երկրների փորձի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լիտվան արդյունավետ և տպավորիչ միջոցներ է ձեռնարկում։ Անդրադարձ է կատարվել համընդգրկուն երկկողմ օրակարգին և բոլոր ձևաչափերում համագործակցությանը։ Զոհրաբ […]
16:50 09.04.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱԱՏՄ աշխատակիցները շարունակում են մշտադիտարկման աշխատանքները արտակարգ դրության պայմաններում աշխատելու թույլտվություն ունեցող տնտեսվարողների շրջանում: Հաշվի առնելով մեծաքանակ աշխատողներ ունենալու հանգամանքը՝ ապրիլի 6-ին, 7-ին և 8-ին ԱԱՏՄ-ն մշտադիտարկման աշխատանքներ է իրականացրել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում: Տնտեսվարողի մոտ դիտարկվել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վիճակը։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների աշխատակիցները շարունակում […]
16:40 09.04.2020
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը COVID-19-ի պայմաններում հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող աշակերտներին նվիրաբերել է 100 պլանշետ: https://www.facebook.com/UNArmenia/posts/3028851163840598?__xts__[0]=68.ARDkuWPsT9tVpZda2ZfvgVQTC3y5_vHHTd4ctQEkodMhJEvtY5ryES3ZKCxj-zgRLtASpB8WDuI9qKJGzqtK94vaPl8ZRWTrhNd4NTqS-ohOKQNrCBZns9_qZW9cdaXNnpNmNxwItnPYpq8oStm8upuH0-xn0xfRy5lriEm1Ik-hKzOYnSjSDDAfE68-5ubZJvCMO0whLlLpzCE5GxW7vzxo3B0an-RSiEtIMGg9DddXTPBKvfPq5owUpApSQMNhN6JCvFjb27_4M4-NfF4bbMhUlf49Z5DrSrzUY96NivuX1iAM455x3hDUClLMj4SsLbGg8sZzIXyGKBggOm8-PKyyRg&__tn__=-R
16:36 09.04.2020
Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՔԾ-ի: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը: Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանին: Հայցի պահանջը ՔԾ-ին պարտավորեցնելն է ձեռնպահ մնալ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ սահմանադրության 26-րդ և Կոնվենցիայի […]
16:30 09.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
16:24 09.04.2020
«Բազմազավակ և անապահով ընտանիքները Էջմիածնի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, Էջմիածնի քաղաքապետարանն իրականացնում է նաեւ սոցիալական մի շարք նախաձեռնություններ՝ ստեղծված իրավիճակում դժվար կացության մեջ հայտնված ընտանիքներին հատկացնելով առաջնային անհրաժեշտության սննդի պարենի փաթեթներ: Արդեն իսկ աջակցություն է ցուցաբերվել 120 ընտանիքի: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված իրավիճակում կանգնելու ենք դժվարին կացության […]
16:16 09.04.2020
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, թե փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել Թուրքիայից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու գործընթացը։ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է նաև Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որում նշված է, որ Թուրքիան առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ […]
16:05 09.04.2020
Կորոնավիրուսը չի խանգարի, որ Հայաստանում իրականացվեն ավելի վաղ ծրագրված ճանապարհաշինական աշխատանքները: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Ձեր ցուցմամբ ու պարետի երեկվա որոշմամբ՝ արդեն սկսվել են շինարարական աշխատանքներ տարբեր ուղղություններով: Ունենք մեկնարկած աշխատանքներ Մ6-ի ուղղությամբ, նաև գարնանային աշխատանքները, որ կապված են ճանապարհների սպասարկման հետ, կապալառուների կողմից արդեն […]
15:50 09.04.2020
ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ԱԺ էր բերել նախագիծ, որով առաջարկվում էր ՍԴ դատավորի ընտրության հարցը քննարկել ԱԺ արտահերթ նիստով: «ԱԺ կանոնակարգ օրենքում» հարցը քննարկվում է հերթական նիստում, նա առաջարկում էր «հերթական» բառը փոխարինել «առաջիկա» բառով՝ դրանով, ըստ էության, հնարավորություն ստեղծելով, որ Սահմանադրական հանրաքվեի ավարտից հետո արագ լուծվի ՍԴ անդամների ընտրության հարցը: Այսօր […]
15:41 09.04.2020
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից դեռևս 2017թ. մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է ՀՀ N զորամասում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Արդյունքում բացահայտվել է զորամասի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով զորամասին հատկացված խոշոր չափերով վառելիքի յուրացման դեպք: […]
15:40 09.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարել է նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին միջոցներ ձեռնարկել սահմանային հսկողությունը անցակետերում ուժեղացնելու և սահմանված կարգը լիարժեք իրագործելու ուղղությամբ: Առաջիկայում առողջապահության նախարարությունը նաև ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործող խմբերի՝ հանրապետությունում շարժերի ժամանակ սահմանված պահանջների պահպանման և վարքուկանոնի մասին: https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/124543809186408/?type=3&theater