15:22 09.04.2020
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողները համատեղ քննչական միջոցառումներ են իրականացրել ոստիկանության Երևան քաղաքի Դավիթաշենի բաժանմունքում։ Մանրամասները առաջիկայում։ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/3305434222817776?__cft__[0]=AZWaZvq0ooCFYSTwtvJaGd5hFlefPGvdk_yNQ4bNCbOgBVULREuD61GxysXlbfCnKrHyHAdOVGhkLNkwDLUBBVHqfvqBv-UYQ7AkZFelodXJnDa0yfhjJiBttMSODRKDaSo&__tn__=%2CO%2CP-R
15:17 09.04.2020
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խոր վշտով հայտնում է, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
15:16 09.04.2020
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հանրապետությունում բերքի ցրտահարության վտանգին: «Այս գիշեր բավականին լարված էինք, որովհետև ցրտահարության վտանգ կար»,- ասաց Փաշինյանը: Արդյո՞ք սա ցրտահարության վտանգի պիկն էր: Այս հարցի պատասխանը ստանալու համար վարչապետը դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին: «Մեր համայնքների մասնագետները խոսում են իրավիճակին մոտ կանգնած մարդկանց հետ, որ հասկանան, թե […]
15:10 09.04.2020
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ավարտվեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 2017-2018 թթ-ի գործունեության արտաքին անկախ աուդիտը, որը իրականացնում էր աուդիտի ոլորտում համաշխարհային լավագույն քառյակի մեջ ներառված ընկերություններից մեկի կողմից: Անկախ աուդիտորի կողմից արձանագրվել են 9 ուղղությամբ տեղ գտած համակարգային թերացումներ, խնդիրներ: Համակարգային թերացումներն ու խնդիրներն առնչվում են վերահսկողության […]
15:04 09.04.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները՝ ներկայացնելով արձանագրված գնային դինամիկան: Այսպես՝ շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի՝ վերջին օրերին նկատվող գների նվազման միտումը: Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել: Տավարի, ոչխարի մսի և […]
15:04 09.04.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԱԺ է ներկայացրել Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով հետևյալն է առաջարկել. «Ընտանեկան օրենսդրության փոփոխություններով սահմանում են գործունեության հիմքերը, գիտական համայնքի հետ կապված քննարկումներից պարզվել է, որ ընտանեկան օրենսգրքի հետ անհամապատասխանություն կա: Ընտանեկան օրենսգրքով սահմանվում է ամուսնության ավելի ցածր տարիքի հնարավորություն, եթե ամուսնացած է անձը, գործունակություն ձեռք […]
14:48 09.04.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքներին: Կառավարությունը հաստատել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որի նպատակն է միանվագ դրամաշնորհի տրամադրման միջոցով օժանդակել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող առանձին տնտեսավարողներին: Միջոցառման շահառու են հանդիսանում 2020 […]
14:43 09.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 8-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը և «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և […]
14:27 09.04.2020
ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել, որում մասնավորեցվում է, թե պետությունն ինչպիսի՞ աջակցություն է տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, որոնք գործում են՝ ?մշակող արդյունաբերության, ?կացության և հանրային սննդի, ?փոխադրամիջոցների և պահեստային տնտեսության, ?զբոսաշրջային ծառայությունների, ?սպասարկման այլ ծառայությունների ոլորտներում։ ✔️ 3-րդ միջոցառմանը դիմելու համար այցելեք www.isc.am կայք, իսկ հարցերի դեպքում զանգահարեք 8105 հեռախոսահամարին։ #ArmGov ՀՀ էկոնոմիկայի նախարարություն https://www.facebook.com/armgovernment/videos/291116905207268/
14:07 09.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ գազի գնի նվազման հետ կապված հարցին պատասխանելիս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Գազպրոմ Արմենիային» մարտի 31-ին ուղղված նամակի պատասխանը դեռ չի ստացվել։ «Դեռևս պատասխան չկա, սակայն, կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կար, ինչով էլ պայմանավորված է այս իրավիճակը։ Կարծում եմ` ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ […]
13:59 09.04.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարկման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց […]
13:53 09.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ շարունակ ջանքեր են գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, որոնք արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի հետևանքով կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ։ «Աշխատանքի կարիք ունեցող անհատները, խմբերը կարող են իրենց տվյալներն ուղարկել հետևյալ էլհասցեին՝ [email protected]։ Անհրաժեշտ է նամակում նշել անուն, ազգանունը, […]
13:50 09.04.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ «Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես […]
13:46 09.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետական պարտքի մասին հարցին պատասխանելիս նշեց, որ չի բացառվում, բայց դեռ վաղ է խոսել պետական պարտքի չափը մեծացնելու ուղղությամբ: Փոխվարչապետը նաև ընդգծեց, որ կառավարությունն ունի հստակ սցենարներ անհրաժեշտության դեպքում, բայց թվեր հրապարակել այդ առնչությամբ նպատակահարմար չի գտնում:
13:44 09.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ կից նշելով. «Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ»:
13:39 09.04.2020
ՀՀ նախագահի աշխատակազմը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հրապարակել տեսանյութ, որը տեղի է ունեցել երկու տարի առաջ այս նույն օրը․ 2018թ. ապրիլի 9-ին։ «Արմեն Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/Armpresident/videos/253660619005259/?__xts__[0]=68.ARANm3FOh5um6hxPtGtgSESgsVWBkHfxaQ7g5vLE8QEJBmMHnF73xbx2roOJtpC0pzOmrjsPDZ7RKetZ78LlMkgBaNPO7zaip13M3ikMk9AtpbEBFwMzN3ki-gzQa7xygo6Vw08UNzpeiAeW_B3veMCMC0mj0M3HJ58iuqfYPLTnpQixGkOPRrOJfsUZmdktBhkw9zdFpCGsVaeW9ocz9N6kjw3IQRodYLQbqfU3DfYvfwqJlPXrUZnwhhZB5KUUz8LtkV1fO44JAS0QpvTMtZhzop3nXyUrhiAk6We4v0Rl2vMMhSqm7-rj58qeS8gZg984CLmJ5U70R__LyJEHcRcIxogiPmC6DzE&__tn__=-R
13:38 09.04.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառումը, որով աջակցություն կստանան միկրոբիզնեսի ռեժիմում գործող տնտեսվարող սուբյեկտները: Շահառուների թիվը կազմում է մոտ 6000։ Միանվագ աջակցության առավելագույն չափը՝ 136 հազար դրամ։ Պատգամավորը մանրամասնել է, […]
13:33 09.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և նախարարներ Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը նշեցին, որ կախված իրավիճակից՝ հնարավոր կլինեն նաև այլ աջակցություններ` վիրուսով պայմանավորված: Կոմունալ վճարների բեռից ազատելու մասին հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կառավարությունը պետք է աշխատի թիրախներով, ոչ թե կոչերով: Պետք չէ խոսել համընդհանուր գործիքների մասին:
13:00 09.04.2020
Կառավարության առաջարկով՝ ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի հետևյալ օրակարգով. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների […]
12:53 09.04.2020
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Սարալանջ փողոցում (երթևեկելի հատված) կոյուղու կոլեկտորի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են շինարարական աշխատանքներ, որի հետևանքով 10.04.2020թ.՝ ժամը 10:00-17:00-ն երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը (Արմենակյան փողոցից մինչև Բուռնազյան փողոց): Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:
12:37 09.04.2020
Եվրամիությունը 92 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը: #EU is providing €80 million of immediate & €883 million of short term support to #Armenia #Azerbaijan #Belarus #Georgia #Moldova #Ukraine for #COVID19 outbreak See […]
12:32 09.04.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հեռավար քննարկում է կազմակերպել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Պատգամավորներից ոմանք դրան մասնակցում են աշխավայրից, ոմանք էլ՝ տնից: Քննարկմանը այլ մասնակիցներ ևս կան՝ փոխնախարար, կրթության ոլորտի այլ մասնագետներ և այլք: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բացման խոսում ընդգծեց. «Մեր խնդիրն […]
12:28 09.04.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ աջակցության ծրագրերն արդեն 10-ն են, որոնցից 6-ն արդեն գործարկվել են: Գործարկված ծրագրերով հատկացվող գումարը նախորդ օրվա դրությամբ կազմել է 3 մլրդ 670 մլն դրամ: Նոր ծրագիրը վերաբերում է միկրոբիզնեսին, այն ձեռներեցներին, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այլ գործում են որպես անհատ: Գրիգորյանը […]
11:52 09.04.2020
Գերմանական Transfermarkt ֆուտբոլային պորտալը թարմացրել է աշխարհի ֆուտբոլիստների «գների» վերաբերյալ տվյալները՝ էապես իջեցնելով գրեթե բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքները, հայտնում է RusArmInfo-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն: «Ռոման» փորձում է Լոնդոնի «Արսենալից» ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը 10 միլիոն եվրոյով, […]
11:48 09.04.2020
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը: Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր: Չարենցավան համայնքի «Վան» ֆուտբոլային […]
11:43 09.04.2020
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: Վարչապետի խոսքով՝ այս թիվը նախատեսվածի 10 տոկոսից էլ պակաս է, ընթացքում կլրացվի: Փաշինյանը հայտնել է նաև, որ վաղվանից ավելի շատ մարդկանց կթեստավորեն: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
11:02 09.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 921 դեպք (ապրիլի 8-ի դրությամբ՝ 881)։ Գրանցվել է մահվան 10 դեպք։ Ունենք 138 առողջացած (ապրիլի 8-ին՝ 114)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 773 պացիենտ։ Անցկացված 4902 թեստի պատասխան եղել է բացասական։
10:45 09.04.2020
ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն […]
10:39 09.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: