13:33 09.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, և նախարարներ Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը նշեցին, որ կախված իրավիճակից՝ հնարավոր կլինեն նաև այլ աջակցություններ` վիրուսով պայմանավորված: Կոմունալ վճարների բեռից ազատելու մասին հարցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կառավարությունը պետք է աշխատի թիրախներով, ոչ թե կոչերով: Պետք չէ խոսել համընդհանուր գործիքների մասին:
13:00 09.04.2020
Կառավարության առաջարկով՝ ապրիլի 13-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Նիստը կհրավիրվի հետևյալ օրակարգով. «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում), «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների […]
12:53 09.04.2020
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Սարալանջ փողոցում (երթևեկելի հատված) կոյուղու կոլեկտորի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով «Վիոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կատարվելու են շինարարական աշխատանքներ, որի հետևանքով 10.04.2020թ.՝ ժամը 10:00-17:00-ն երկկողմանի փակ է լինելու Սարալանջի փողոցը (Արմենակյան փողոցից մինչև Բուռնազյան փողոց): Պատճառվող անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»:
12:37 09.04.2020
Եվրամիությունը 92 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը: #EU is providing €80 million of immediate & €883 million of short term support to #Armenia #Azerbaijan #Belarus #Georgia #Moldova #Ukraine for #COVID19 outbreak See […]
12:32 09.04.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հեռավար քննարկում է կազմակերպել «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Պատգամավորներից ոմանք դրան մասնակցում են աշխավայրից, ոմանք էլ՝ տնից: Քննարկմանը այլ մասնակիցներ ևս կան՝ փոխնախարար, կրթության ոլորտի այլ մասնագետներ և այլք: Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը բացման խոսում ընդգծեց. «Մեր խնդիրն […]
12:28 09.04.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ աջակցության ծրագրերն արդեն 10-ն են, որոնցից 6-ն արդեն գործարկվել են: Գործարկված ծրագրերով հատկացվող գումարը նախորդ օրվա դրությամբ կազմել է 3 մլրդ 670 մլն դրամ: Նոր ծրագիրը վերաբերում է միկրոբիզնեսին, այն ձեռներեցներին, որոնք գրանցված չեն որպես անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, այլ գործում են որպես անհատ: Գրիգորյանը […]
11:52 09.04.2020
Գերմանական Transfermarkt ֆուտբոլային պորտալը թարմացրել է աշխարհի ֆուտբոլիստների «գների» վերաբերյալ տվյալները՝ էապես իջեցնելով գրեթե բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքները, հայտնում է RusArmInfo-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն: «Ռոման» փորձում է Լոնդոնի «Արսենալից» ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը 10 միլիոն եվրոյով, […]
11:48 09.04.2020
Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Կոտայքի մարզի մի շարք համայնքներում շարունակվում են ամենօրյա ռեժիմով իրականացվել ախտահանման աշխատանքներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ախտահանիչ նյութերով ախտահանվել են Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Սոլակի ներհամայնքային փողոցները, բակերը, մայթերը: Ախտահանման աշխատանքներին զուգահեռ համայնքներում շարունակվում են իրականացվել նաև սոցիալական ամենատարբեր նախաձեռնություններ և ծրագրեր: Չարենցավան համայնքի «Վան» ֆուտբոլային […]
11:43 09.04.2020
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում արդեն իսկ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ: Վարչապետի խոսքով՝ այս թիվը նախատեսվածի 10 տոկոսից էլ պակաս է, ընթացքում կլրացվի: Փաշինյանը հայտնել է նաև, որ վաղվանից ավելի շատ մարդկանց կթեստավորեն: Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում։
11:02 09.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 9-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 921 դեպք (ապրիլի 8-ի դրությամբ՝ 881)։ Գրանցվել է մահվան 10 դեպք։ Ունենք 138 առողջացած (ապրիլի 8-ին՝ 114)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 773 պացիենտ։ Անցկացված 4902 թեստի պատասխան եղել է բացասական։
10:45 09.04.2020
ՀՀ շրջական միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկում է իրականացվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում (Երևանի բուսաբանական այգի)` վարձակալությամբ տրամադրված հողատարածքների օրինականության վերաբերյալ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես՝ «ՔԵԹՐԻՆ ԳՐՈՒՊ» և «ԼԵՎՈ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությունները, խախտելով ՀՀ հողային օրենսգրքի պահանջները, վարձակալված հողամասերն […]
10:39 09.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ի ժամը 08:30-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
09:37 09.04.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ ճանապարհների պահպանման և սպասարկման գարուն-ամառ-աշուն ժամանակաշրջանում (ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը) ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացնում է ընթացիկ ամառային սպասարկման աշխատանքներ։ Մասնավորապես, կատարվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման, հարթեցման և վերականգնման, կողային առուների մաքրման, կահավորման, […]
08:50 09.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018 թվականից ի վեր Հայաստանի բյուջեի եկամուտներն ավելացել են 1 մլրդ 100 մլն դոլարով։ Դա՝ ի կատարում իմ նախահեղափոխական խոստման»։
08:21 09.04.2020
ՌԴ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիները, որոնց հետ ավելի վաղ հանդիպել է ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, իրենց նախաձեռնությամբ կազմել են դեպի Հայաստան թռիչքի սպասող քաղաքացիների ցուցակ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեսբուքյան էջը։ Հերթական չվերթի կազմակերպման դեպքում դեսպանատունն այդ ցուցակը կփոխանցի համապատասխան ավիաընկերությանը։ Դեսպանատունը երաշխավորում է, որ համապատասխան թույլտվության ստացման դեպքում, այդ քաղաքացիներին […]
08:10 09.04.2020
ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իրենց շան հետ լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրել․ «Արջուկս Ցեղատեսակը` միջինասիական հովվաշուն (Ալաբայ)»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2648018178808787&id=100008018927331
00:29 09.04.2020
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ համալսարանական հիվանդանոցում բարեհաջող ավարտվեց Covid 19 վարակ ունեցող 4-ամյա փոքրիկի դիմածնոտային միջամտությունը։ Երեխան համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել այսօր, դիմածնոտային վիրաբույժները շտապ ցուցումով իրականացրեցին վիրահատություն՝ մանկական վարակաբանի ներկայությամբ: Փոքրիկի վիճակը կայուն է, ներկա պահին գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Շնորհակալություն եմ հայտնում ԵՊԲՀ Մուրացանի բուժանձնակազմին. […]
22:39 08.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ապրիլի 9-ի դասացուցակը։ ?Մայրենի (3-րդ դասարան) Թեմա՝ «Ամենատխրալին և ամենաուրախալին» ?Մաթեմատիկա (1-ին դասարան) Թեմա՝ Տասնյակներ և միավորներ ?Աշխարհագրություն (10-րդ դասարան) Թեմա՝ Աշխարհի բնակչության թիվը և շարժը ⛹♂Ֆիզկուլտուրա?♀ ?11։30-ից կսկսվի «Բաց դասը»՝ ?Մաթեմատիկա. Ռացիոնալ հավասարումներ ?Ֆիզիկա. Մարմինների դեֆորմացիա, առաձգականության ուժ ?08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝ ✅Ֆիզիկա (8-րդ դասարան) Թեմա՝ […]
22:14 08.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2017 և 2018թթ. Երևանի համայնքի կողմից «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությանը տրվել են Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու համապատասխան շինարարական թույլտվություններ: Շինարարական աշխատանքների ընթացքում «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի կողմից չեն պահպանվել օրենսդրության համապատասխան պահանջները և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի […]
21:55 08.04.2020
Ի՞նչ անել ու ինչպե՞ս շփվել միմյանց հետ պանդեմիայի պայմաններում։ Պարզվում է՝ դրա համար պետք է ընդամենը մտածել մարտահրավեր, անուն տալ և ուղարկել որևէ օգտատիրոջ: Մանրամասները՝ տեսանյութում։
21:48 08.04.2020
Տեղաշարժի սահմանափակման խստացման պայմաններում ինչպիսի՞ն է պատկերը մայրաքաղաքի ու մարզերի փողոցներում։ SHANTNEWS-ի նկարահանող խմբերը կրկին փորձել են պարզել․ արդյո՞ք մարդիկ շարունակում են տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
21:28 08.04.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը։ Արկղերի վրա գրված է․ «Թող մեր ընկերությունն ավելի բարձր լինի, քան Արարատ լեռն է, և ավելի երկար, […]
20:59 08.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության ընդունած 9 հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում՝ այս պահի դրությամբ բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ»:
20:11 08.04.2020
Հանրապետության մի շարք գյուղերում նախապատրաստվում են ցրտահարության: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը նախազգուշացրել էր գյուղատնտեսներին, որ ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ […]
20:00 08.04.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը. ✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարք, ✅2 թթվածնի մատակարարման կայան, ✅60 000 հատ […]
19:59 08.04.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։ Ինչպես հաղորդել է Ermenihaber.am-ը, այս մասին Էրդողանը հայտնել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Հայոց պատրիարքությունը հեռախոսազրույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ։ Էրդողանը նշել է, որ քայլեր են […]
19:56 08.04.2020
Ապրիլի 8-ի դրությամբ արդեն իսկ ունենք հետևյալ պատկերը. Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի 15.4 միլիարդ դրամի չափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/226803161759705/