TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կազանցի փոքրիկը գրել է հայերեն, իսկ Գալկինը՝ արտասանել «Նապաստակ»-ը

19:30 08.04.2020

Կազանցի 4-ամյա Թամերլան Սիդիկովը դարձել է ռուսական «Առաջին ալիքի» «Лучше всех!» հաղորդման մասնակիցը: Փոքրիկը ցուցադրել է 40 այբուբենի իր իմացությունը: Հաղորդավար Մաքսիմ Գալկինը փոքրիկին հարցրել է՝ արդյոք կարո՞ղ է հայերեն գրել «նապաստակ» բառը: Թամերլանը ոչ միայն գրել է, այլև արտաբերել: Իսկ Մաքսիմ Գալկինը լրացրել է փոքրիկին՝ հայերեն մանկական բանաստեղծություն ասելով:

̰
Իրանի ԱԳՆ ղեկավարը ցավակցել է Մնացականյանին կորոնավիրուսի զոհերի կապակցությամբ

19:11 08.04.2020

Ապրիլի 8-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ: Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ՀՀ […]

̰
Հարուցվել է քրգործ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ

19:05 08.04.2020

2020թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար […]

̰
Ստացվել է թոքերի օդափոխման սարքերի նախագծմանը, վերանորոգմանը և արտադրությանն առնչվող 280 հայտ

18:55 08.04.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն  ամփոփել է մարտի 29-ին հայտարարած՝ նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման գործընթացը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են՝  ընդհանուր առմամբ՝ նախարարությունը ստացել է 280 հայտ, որոնցից 230-ն արդեն ամփոփվել […]

̰
Մոսկվայում անօթևան մնացած ՀՀ քաղաքացիները տեղավորվել են ժամանակավոր կացարանում

18:40 08.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են՝ մեր հայրենակիցների աջակցությամբ հնարավորություն է ընձեռվել ժամանակավոր կացարանով ապահովել ստեղծված իրավիճակում անօթևան մնացած քաղաքացիներին։ Ժամանակավոր կացարանը գտնվում է Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։ «Նշյալ քաղաքում կամ մոտակա բնակավայրերում գտնվող ՀՀ քաղաքացիները, ովքեր այս պահին ունեն կացության խնդիր, կարող են դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարով՝ +7 (495) 628 55 56, կամ [email protected] էլհասցեով: […]

̰
Պատրաստ եմ աջակցություն ցուցաբերել մեր ժողովուրդների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար. Չինաստանի նախագահը՝ Հայաստանի նախագահին

18:29 08.04.2020

Օրերս Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ էր հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահին, որում մասնավորապես բարձր էր գնահատել նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի արձանագրած  առաջընթացը: Սի Ծինփինը պատասխան նամակում շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին և համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնել: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և Չինաստանի ժողովրդի անունից անկեղծ աջակցությունս ու համերաշխությունս եմ հայտնում […]

̰
Հայաստանի տեղափոխված շարժական լաբորատորիան բացազատվել է

18:24 08.04.2020

Ապրիլի 7-ին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է Երևանում և պատրաստ է ընդունելու առաջին նմուշները` 5 ժամվա ընթացքում ապահովելով 99% ճշգրտություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

̰
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

18:18 08.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 8-ին ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» […]

̰
Կորոնավիրուսի երկու նոր դեպք է գրանցվել Արարատի մարզում․ Գարիկ Սարգսյան

18:09 08.04.2020

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք։ Վարակակիրների ընդհանուր թիվն այս պահին 175 է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշել է, որ Արտաշատի բժշկական կենտրոնում առավոտյան արձանագրվել է մահվան դեպք։ Երևան քաղաքի բնակիչ, 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, […]

̰
Հայաստանը ԱՄՆ-ից կստանա կորոնավիրուսի 2000 թեստ

18:08 08.04.2020

Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանն օրերս հատկացրել է 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս կազմակերպության ջանքերին աջակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Այս միջոցներով կտրամադրվեն նոր կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ։ Հայաստանը կստանա 2000 թեստ»,- նշված է ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ https://www.facebook.com/usembarmenia/photos/a.449408302672/10158227557217673/?type=3

̰
Գերմանիան Հայաստանին 91 մլն եվրոյի դրամաշնորհներ և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր կտրամադրի

18:00 08.04.2020

Երեկ ստորագրվել է Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այն սահմանում է 2018-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Այս մասին նշված է Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ։ Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը […]

̰
Պարենային որոշ ապրանքների և բժշկական նշանակության պարագաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը զրոյացվում են

17:51 08.04.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստի N 33 որոշմամբ հաստատվել է կրիտիկական ներմուծման ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սակագնային արտոնություն է սահմանվում 2020 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ` երրորդ երկրներից ԵԱՏՄ երկրներ ներմուծելիս մաքսատուրքերից ազատման տեսքով: Ցանկում ներառվել են մի շարք գյուղատնտեսական և պարենային ապրանքներ, մասնավորապես՝ կարտոֆիլ, սոխ, սխտոր, […]

̰
Ճանապարհաշինական աշխատանքները կվերսկսվեն՝ պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները

17:46 08.04.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող ճանապարհահատվածում («Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ‚ երկարությունը՝ 51․74 կմ) կապալառուները ապրիլի 9-ից կվերսկսեն գործունեությունը։ Նախարարության ֆեյսբուքյան էջում նշված է, որ կապալառու կազմակերպությունները շինտեղամասերում աշխատանքները կկատարեն հնարավորինս փոքր թվով աշխատակիցների միջոցով՝ հետևելով պարետի կողմից […]

̰
Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են կորոնավիրուսին առնչվող և այլ հարցեր

17:32 08.04.2020

Ապրիլի 8-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարներն անդրադարձան նոր տիպի կորոնավիրուսի համավարակի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ ընգծելով փոխգործակցության, փոխօգնության և տեղեկատվության փոխանակման կարևորությունը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Լավրովն անդրադարձ կատարեցին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, համագործակցությանը միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում: Կողմերը […]

̰
Ինչպե՞ս են հսկվում ինքնամեկուսացման մեջ գտնվողները

17:22 08.04.2020

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ: Այդ միջոցառումների մասին է այսօր խոսել  պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը: Նա ներկայացրել է վարակվածների և նրանց հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու մեխանիզմները: «Հիվանդի հետ շփումներ ունեցած անձանց շրջանակը պարզելու նպատակով օգտագործվում են բջջային օպերատորների կողմից տրամադրված տվյալները: Մեր կողմից հարցում է իրականացվում և […]

̰
ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

17:10 08.04.2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով՝ ապրիլի 6-ին և 7-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում՝ ընդհանուր առմամբ 527 հանրային վայրերում: Դրանցից 326-ն առևտրային կազմակերպություններ են: Վարակազերծվել են Գեղարքունիքի մարզպետարանի, Արարատի, Մասիսի, Տաշիրի, Դիլիջանի և Ծաղկահովիտի համայնքապետարանների, Տաշիրի և Ծաղկահովիտի ոստիկանության բաժնի վարչական շենքերը, Տաշիրի սոցիալական ծառայության, զինկոմիսարիատի, «ՀԷՑ» […]

̰
ՏՄՊՊՀ-ն աշխատանքային հանդիպում կունենա Վանաձորում հացամթերք արտադրողների հետ

16:56 08.04.2020

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է Վանաձորում հացի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող ուսումնասիրության շրջանակում պարզ է դարձել, որ համաձայն տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացված տեղեկատվության՝ Վանաձորում հացի գինը մշտապես ավելի ցածր է եղել հանրապետության մյուս տարածաշրջանների համեմատ: Վերոգրյալը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Վանաձորում ներկայումս գործում են շուրջ 40 տնտեսվարող […]

̰
Արտակարգ դրության պայմաններում ՄԻՊ-ը մշտադիտարկում է իրականացնում ընտանիքում բռնությանն առնչվող հարցերով

16:44 08.04.2020

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում արտակարգ դրություն հայտարարելու օրվանից մշտադիտարկում է իրականացվում ընտանիքում բռնությանն առնչվող հարցերով։ Մշտադիտարկումը պայմանավորված է նրանով, որ, որպես կանոն, արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում բռնության ռիսկը: «Այս առումով առավել խոցելի են կանայք, երեխաները և տարեցները: Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին այս պահի դրությամբ […]

̰
ՊԵԿ-ը վարորդներին հորդորում է հետևել Վրաստանով բեռնատարների տեղաշարժի կանոններին

16:33 08.04.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ֆեյսբուքյան էջում նշված է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել այդ կանոններին:

̰
Այս տարի ապրիլի 24-ին քայլարշավ տեղի չի ունենալու. Լոս Անջելեսից հաղորդում է Հարութ Սասունյանը

16:30 08.04.2020

Կորոնավիրուսն ԱՄՆ-ում տարածվում է արագ տեմպերով: Այստեղ արդեն իսկ 400 հազար վարակակիրներ կան, իսկ զոհերի թիվը հասել է 12 հազարի: ԱՄՆ-ում և, մասնավորապես՝ Լոս Անջելեսում տիրող իրավիճակի մասին է SHANTNEWS-ի զրույցը հրապարակախոս Հարութ Սասունյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մինչև 800․000 դրամ տուգանք՝ աղբն այրելու համար․ նոր օրինագիծ

16:21 08.04.2020

Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված նոր օրինագիծը կարող է էականորեն շտկել իրավիճակը վնասակար արտանետումների ոլորտում և անհամեմատ բարելավել օդի որակը մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում։ Այդ մասին ասվում է նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում […]

̰
Երուսաղեմի Հարության տաճարից Կենարար լույսը դուրս բերելու արարողությունը կկայանա արտակարգ պայմաններում

16:15 08.04.2020

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Երուսաղեմում Ավագ շաբաթ օրը Աստծո Հարության տաճարում Կենարար լույսի դուրսբերման արարողությունում փոփոխություններ են մտցվել: Թեմայի շուրջ է SHANTNEWS-ի զրույցը Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգևատրվի․ Երևանի քաղաքապետարան

16:09 08.04.2020

Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը: Այդ մասին գրված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ Առաջին գծում շտապօգնության խմբեր են՝ զինված ու պատրաստ: «Ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել ևս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաև միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: […]

̰
Երևանում արդյոք հետևո՞ւմ են տեղաշարժի սահմանափակումներին

15:47 08.04.2020

Արդյոք  Երևանում հետևո՞ւմ են տեղաշարժի սահմանափակումներին, փորձել է պարզել SHANTNEWS-ի նկարահանող խումբը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նախաձեռնվել են ապօրինի օտարված գույքը պետությանը և համայնքներին վերադարձնելու իրավական գործընթացներ

15:40 08.04.2020

ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով. «2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, առանձին դեպքերում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվել են պետական սեփականություն հանդիսացած գույքի պահպանության, վարձակալության տրման, ինչպես նաև նախկինում իրականացված մասնավորեցման գործընթացների՝ օրենսդրությանը համապատասխանության վիճակի վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ՝ այդ թվում իրավասու մարմիններից ստացված փաստաթղերի հիման վրա, […]

̰
ՌԴ-ից ՀՀ ժամանած 178 ուղևորները ԱԻՆ-ի ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

15:36 08.04.2020

Ապրիլի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնությունից «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հայաստանի Հանրապետության 178 քաղաքացիներն Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ն ԱԻՆ-ի 5 տրանսպորտային միջոցներով (3 ավտոբուս, 1 միկրոավտոբուս և 1 բեռնատար՝ նախատեսված ուղեբեռի համար) իրականացվել է ընդհանուր թվով 5 երթ: Օդանավակայանից մեկուսացման վայրեր կամ […]

̰
Փրկարարները շանը դուրս են բերել հորից

15:30 08.04.2020

Ապրիլի 8-ին՝ ժամը 12:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 23 տան բակում շունն ընկել է հորը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տան բակում գտնվող 5 […]

̰
Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն. Տիգրան Ավինյան

15:28 08.04.2020

«Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»,- այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր տեսաուղերձում: Ավինյանի խոսքերով՝ այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով, բայց այդ ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ, եթե դրսևորենք համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր  բացառիկ հատկանիշը: Նա դարձյալ կոչ է անում մնալ տանը: Մանրամասները՝ […]

̰
Ինչպե՞ս են սնվում կարանտինում գտնվողները

15:20 08.04.2020

Կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սննդի մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Ներկայացնելով հետևյալ ճաշացանկը՝ նախաճաշ՝ ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ, ճաշ՝ հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ, ընթրիք՝ խորոված, ջուրը՝ անսահմանափակ, նա գրել է․ «Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ այսպես է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»։

̰
Կրասնոդար ժամանած ՀՀ քաղաքացու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Новая Кубань

15:06 08.04.2020

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մեկ օրվա ընթացքում Covid-19 է ախտորոշվել 24 մարդու մոտ: «23 մարդ շփվել է եղել նախկինում հիվանդացածների հետ, մեկ հոգի Կուբան է եկել Հայաստանից»,- գրում է Новая Кубань թերթը՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի՝ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1717 կորոնավիրուսի դեպք: Երկրում […]

̰
BACK_TO_TOP