Հերքում եմ տեղեկությունը, թե ջերմաչափում իրականացրել է մեկ անձ. Լիանա Եղիազարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Հերքում եմ տեղեկությունը, թե ջերմաչափում իրականացրել է մեկ անձ. Լիանա Եղիազարյան

22:51 04.04.2020

Օրեր առաջ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ  ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։ Բանն այն է, որ օդանավակայանում ջերմաչափումն իրականացրել է միայն մեկ աշխատակից: Ականատեսներից մեկի խոսքերով՝ թուղթ լրացնողներից ոմանք գրիչ չեն ունեցել, հետո բերել են գրիչներ:

«Թուղթ լրացնողները երեքն էին, ջերմաչափողը՝ մեկը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը

ՀՀ ԱԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ աշխատանքի բաժնի պետ Լիանա Եղիազարյանն այսօր  մեկնաբանություն է ներկայացրել հրապարակման վերաբերյալ.

«Այս առումով նախ հերքում եմ տեղեկությունը, թե ջերմաչափում իրականացրել է մեկ անձ։ Շեշտում եմ հերթական անգամ՝ ողջ ուղևորահոսքը, մինչ անձնագրային ստուգման կետ հասնելը, վերևում արդեն անցնում է ջերմաչափում 2 սարքով միաժամանակ, ինչը հաճախ աննկատ է մնում, քանի որ ջերմաչափումը հեռավար է ու ավտոմատ՝ 3-5 մետր հեռավորությունից հերթապահ հիգիենիստների հսկողությամբ։

Տեսանյութի նկարահանման պահին միաժամանակ ժամանել է երկու ինքնաթիռ, ու դրանց ուղևորները միմյանցից անջատ են սպասարկվել։ Իսկ հերթը եղել է այն պատճառով, որ մարդկանց ինքնաթիռում ավիաընկերության կողմից չեն բաժանվել հասցեական քարտեր։ Որոշ լոուքոսթերներ չեն հետևում Քաղավիացիայի հորդորին՝ բաժանել դրանք ինքնաթիռում, ինչը կօգնի ժամանակ խնայել։

Այնինչ՝ հասցեական քարտերի լրացումը պարտադիր է ու անչափ կարևոր երկիր մուտք գործողների առողջական հետագա վիճակը հսկելու, հնարավոր վարակվածների կոնտակտավորներին գտնելու առումով։ Իսկ արդեն անձնագրային ստուգման կետի մոտ, ուժեղացված վերահսկողական աշխատանքի շրջանակում, իրականացվել է կրկնակի ջերմաչափում հասցեական քարտեր ու ինքնամեկուսացման ծանուցագրեր ստուգող հսկիչի կողմից։ Դրանք տրվում են 42 երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից վերադարձողներին։ Ի դեպ, ուղևորահոսքին դիմակներ բաժանելու գործառույթ ԱԱՏՄ-ն չունի, իսկ տեսանյութում աղմկող անձին, ով հայտարարել է, թե վատ է զգում, առաջարկել են հերթից դուրս գալ ու առանձին ստուգում անցնել, ինչից նա հրաժարվել է»,- ասել է Լիանա Եղիազարյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP