TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Ո՞ր ապրանքների արտահանումն է արգելվում, և ո՞ր ապրանքները կներմուծվեն զրոյական մաքսատուրքով. էկոնոմիկայի փոխնախարար

13:56 06.04.2020

ԵԱՏՄ կոլեգիայի կողմից ընդունված որոշման համաձայն՝ արգելվում է առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից: Սահմանափակումը գործում է երեք ամիս ժամկետով, փոխարենը ընդլայնվում է զրոյական մաքսատուրքով ներմուծվող ապրանքների շրջանակը: Եթե նախկինում միայն բժշկական սարքավորումներն էին ԵԱՏՄ տարածքից ներմուծվում Հայաստան առանց մաքսատուրքի, ապա այժմ նաև դեղորայքի արտադրությունում գործող նյութերը: Այս փոփոխություններն ու պարետի որոշումներն այսօր պարետատանը հրավիրված […]

̰
Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. այն ուղարկվել է ՔԿ

13:41 06.04.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սույն թվականի մարտի 12-ին դիմել էի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու ուղղությամբ։ Դատախազությունը դիմումս հասցեագրել է ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս […]

̰
ՊՎԾ-ն ներկայացրել է ոստիկանությունում իրականացված երրորդ ուսումնասիրության արդյունքները

13:10 06.04.2020

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը և վերահսկողական աշխատանքների հրապարակայնությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ հանրությանն են ներկայացվում տվյալ ուսումնասիրության արդյունքների հիմնական ուղղություններն ու դրսևորումները։ Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:  Ուսումնասիրության տիրույթում ընդգրկվել են 2014-2019 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության կարիքների համար շինարարական աշխատանքների իրականցման, հանդերձանքի ձեռքբերման համար կազմակերպված գնման ընթացակարգերի, […]

̰
Սուրբ Գեղարդով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծաղկազարդի Անդաստանի արարողությունը

13:09 06.04.2020

Սուրբ Գեղարդով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծաղկազարդի Անդաստանի արարողության տեսանյութն է հրապարակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ֆեյսբուքյան էջում:

̰
Ինչպես է մարզվում բալետի արտիստն ինքնամեկուսացման շրջանում

13:00 06.04.2020

Օպերայի և բալետի թատրոնի առաջատար մենապարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանը հետևում է ինքնամեկուսացման պահանջին, բայց միաժամանակ շարունակում է մնալ լավ մարզավիճակում: Թատրոնի ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել, որտեղ Հովհաննիսյանը իր տան պատշգամբում պարային շարժումներ է կատարում:

̰
Վեց ժամով արգելվել է մի քանի սուպերմարկետի գործունեության ծավալումը. պարետի նոր որոշումը

12:57 06.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ: Որոշման համաձայն՝ մի քանի տնտեսվարողների պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը վեց ժամով արգելվել է: Խոսքը հետևյալ սուպերմարկետների մասին է. «Նունուշ» ՍՊԸ, ք. Երևան, Վ. Շենգավիթ, «Տիգրանուհի Թևանյան» ԱՁ, է. Երևան, Վ. Շենգավիթ, «Շոկո» ՍՊԸ, ք. Երևան, Արշակունյաց, «Սիթի» ՍՊԸ, Կամիտաս:

̰
Հայաստանում ԵՄ դեսպանը հիացած է Երևանով

12:56 06.04.2020

«Գեղեցիկ կիրակնօրյա առավոտ Երևանում»,- իր թվիթերյան էջում երեկ գրել է Հայաստանում Եվրամիության նոր դեսպան Անդրեա Վիկտորինը։ Դեսպանն իր լիազորությունների կատարմանն անցել է 2019 թվականին։ Բայց դեռ 2007-2009 թվականներին եղել է Հայաստանում Գերմանիայի դեսպանը ծանոթ է Հայաստանին ավելի վաղուց։ Beautiful Sunday morning in Yerevan pic.twitter.com/u4aFLTjLkd — andrea wiktorin (@awiktorin) April 5, 2020

̰
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ. Գագիկ Սուրենյանն ահազանգում է

12:46 06.04.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հանրապետությունում հնարավոր ցրտահարությունների մասին: «Ուշադրություն, հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կա ցրտահարության վտանգ.  Ապրիլի 7-9-ին Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում […]

̰
Կորոնավիրուսից մահացած մարալիկցի 68-ամյա բնակչի հետ շփված «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատող մեկուսացվել է

12:42 06.04.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնի 29 աշխատակից է մեկուսացվել քաղաքի հյուրանոցներից մեկում: Նրանց առողջական վիճակը լավ է, կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ ու ջերմություն այս պահին չունեն: «Վեց կամ յոթ բժիշկ է, մյուսները միջին բուժանձնակազմից են, հենց այսօր էլ աշխատակիցներից հաղորդագրություն եմ ստացել, որ բոլորի վիճակը լավ է: Մեկին ուղարկել ենք Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց, մնացած 28-ը մեկուսացված է հյուրանոցներից […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 3-6-ն ընկած ժամանակահատվածում

12:36 06.04.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ծեծի՝ 10, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, սպառնալիքի, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ և սպանության […]

̰
Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են. Արսեն Թորոսյան

11:22 06.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում բուժաշխատողներն են, մենք պետք է առաջինը մտածենք հենց նրանց պաշտպանության մասին»։

̰
Այգի կհասցնենք դուրս գալ, մեկուսացումը բնականոն ռեժիմին վերադառնալու լավագույն միջոցն է․ Արայիկ Հարությունյան

11:08 06.04.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շարունակում ենք պահել մեկուսացման խիստ ռեժիմը, դա շատ կարևոր է համավարակի հաղթահարման ճանապարհին: Այգի կհասցնենք դուրս գալ, բակում կհասցնենք զբոսնել, բնության գրկում խնջույքներ կհասցնենք կազմակերպել: Հիմա մեկուսացումը բնականոն ռեժիմին վերադառնալու լավագույն միջոցն է: ‼️Հետևե՛ք Պարետատան ու Առողջապահության նախարարության ցուցումներին, որ կարողանանք ապահովել դրական դինամիկան»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158185462943501

̰
ՊԵԿ-ը՝ 2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ

10:59 06.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ այն քաղաքացիները, ովքեր 2019թ.-ին ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն տարբեր պատճառներով չեն հասցրել ներմուծել Հայաստանի Հանրապետություն և մաքսազերծել 2019թ.-ին գործող դրույքաչափերով, պետք է դիմեն ՊԵԿ` [email protected] էլեկտրոնային հասցեով, մինչև ապրիլի 6-ը` ժամը 23:59: Նշված էլեկտրոնային հասցեին պարտադիր պետք է ուղարկել հետևյալ տվյալները. _ ավտոմեքենայի ձեռքբերման փաստաթղթեր, _ ավտոմեքենայի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:53 06.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 6-ի ժամը 10:30-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց […]

̰
Ունենք ընդամենը 11 դրական դեպք

10:46 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի աննախադեպ ցածր ցուցանիշ: Վարչապետը տեղեկացրեց՝ 263 թեստավորում է անցկացվել, որից ընդամենը 11-ն է եղել դրական։ Փաշինյանը նշեց, որ առաջիկա օրերի ցուցանիշներից կախված՝ հնարավոր է, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն ունենանք մտածել սահմանափակումների ռեժիմի թուլացումների մասին:

̰
Ջրանջատում Երևանի մի քանի շրջաններում և Արարատի մարզում

08:18 06.04.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 6-ին՝ ժամը 10.00-ից մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, […]

̰
Ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ․ Արսեն Թորոսյան

08:07 06.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշխարհը առանց պատվաստանյութի… Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության դեմ, որը կարող է մահվան պատճառ դառնալ։ ? Նույնն էր աշխարհը, երբ չկար կարմրուկի պատվաստանյութը, և միլիոնավոր […]

̰
Առաջիկա օրերին ջերմաստիճանը 10-12 աստիճանով նվազելու է

23:39 05.04.2020

Հանրապետության տարածքում՝    Ապրիլի 5-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի […]

̰
ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀՀ ԱԻՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում

23:20 05.04.2020

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA-ը՝ Կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին տեղեկացնում է USAID Armenia-ն։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն արագացրեց 48 համակարգչի առաքումը ՀՀ Արտակարագ իրավիճակների նախարարություն, որպեսզի Փրկարար ծառայությունը հնարավորություն ունենա առավել արդյունավետորեն համակարգել Կորոնավիրուսի (COVID-19) տարածման դեմ տարվող աշխատանքը։ Առաջիկա շաբաթների ընթացքում […]

̰
Այսօրվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն սկսել է ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին

23:08 05.04.2020

Այսօրվանից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում: «Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն […]

̰
Շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից

21:44 05.04.2020

Շաբաթական երկու օր մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։ «Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։ Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ #ՏանըՄնա և […]

̰
Արտակարգ իրավիճակում, արտակարգ վերապատրաստումներ․ Արսեն Թորոսյան

21:25 05.04.2020

Արտակարգ իրավիճակում, արտակարգ վերապատրաստումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Դասընթացներին ներկա են եղել 331 բուժաշխատող, որից 131 բժիշկ և 200 միջին և կրտսեր բուժանձնակազմ։ Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: Դասընթացներին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի Հանրապետության բուժաշխատողներ։

̰
ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին

21:12 05.04.2020

ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Հայաստանում կալանավորված, ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի իրավունքների հարցով երեկ ինձ է դիմել նրա փաստաբան Արկադյա Գևորգյանը։ Դիմել են նաև Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Փաստաբանը բարձրացրել է ինչպես Միսակ Լազարյանին չհանձնելու, այնպես էլ Հայաստանում ապաստանի տրամադրման հարցերը: […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների կատարման ընթացքը

20:47 05.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները: Վարչապետը, անդրադառնալով ամենօրյա ռեժիմով անցկացվող քննարկումների օրակարգին, նշել է. «Մեր այսօրվա հանդիպման նպատակն է՝ ամփոփել և հասկանալ կառավարության կողմից հաստատված 9 միջոցառումների իրականացման ընթացքը և մոնիթորինգի միջանկյալ արդյունքները»: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն անդրադարձել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացքին. 1-ին […]

̰
Քննարկում գյուղատնտեսների հետ Zoom տեսակապի միջոցով

20:36 05.04.2020

Քննարկում գյուղատնտեսների հետ Zoom տեսակապի միջոցով: Մանրամասները՝ տեսանյութում։    

̰
Մայրիկիս շատ եմ կարոտել, արդեն երեք շաբաթ է նրան չեմ տեսել․ Աննա Հակոբյան

20:22 05.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Մայրիկիս շատ եմ կարոտել, բայց հանուն նրա, որ իրեն չվտանգեմ, հանուն նրա առողջության արդեն երեք շաբաթ է նրան չեմ տեսել։ Մնանք տանը հանուն մեր սիրելիների։ #Մնատանը #stayhome #Covid19»։

̰
Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան

19:42 05.04.2020

Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է: Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։  Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:  Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 […]

̰
Ես հետևողական եմ լինելու, որ նման դեպքեր չկրկնվեն․ Արայիկ Հարությունյան

19:17 05.04.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր նախարարությունում զանգ ստացա: Մի երիտասարդ ասաց, որ տաքսու վարորդ է ծառայություններից մեկում, ու հեռախոսը չի կարողանում տանը թողնել, քանի որ դրանով է գումար վաստակում: Հետևաբար, երեխան միայն երեկոյան է կարողանում ուսուցչից ստանալ հանձնարարությունները և ուղարկել պատասխաններն ու կատարված առաջադրանքները: Ծնողն ասաց, որ ուսուցչուհին ասել է, […]

̰
Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել, պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել. Ավինյան

18:48 05.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարակի տարածման ինտենսիվության գործակիցը հաջողվել է նվազեցնել, պետք է ձգտենք Rt-ն հնարավորինս նվազեցնել։ «Այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերի ընթացքում: Միաժամանակ պետք է նշեմ, որ վարակի […]

̰
BACK_TO_TOP