12:30 27.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հեռավար քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների երեք տասնյակից ավելի ներկայացուցիչներ։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Ա.Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հրավերին արձագանքելու և կորոնավիրուսի […]
12:25 27.03.2020
«Ունենք մեկ ծայրահեղ ծանր քաղաքացի: Չկա ո՛չ վատթարացում, ո՛չ լավացում։ Ունենք մեկ ծանր քաղաքացի, և մնացածի կյանքին այս պահի դրությամբ որևէ վտանգ չի սպառնում»,- այս մասին իր ուղիղ միացման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ վարակակիրների մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, թեթև ընթացքով։ Նրանք, ըստ նախարարի, մեկուսացման մեջ են հիվանդանոցներում […]
12:22 27.03.2020
Այսօր կրկնակի բացասական թեստից հետո Հայաստանի բուժհաստատություններից դուրս է գրվելու նախկինում կորոնավիրուսով վարակված 10 մարդ։ Այս մասին այսօր հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Կարող ենք ասել, որ ունենք ևս 10 բուժված քաղաքացի»,- ասաց Թորոսյանը։ Գումարային հաշվարկով՝ բուժվածների ընդհանուր թիվը ըստ այդմ՝ կհասնի 28-ի։ Նրա խոսքով՝ ևս մոտ 40 մարդ դուրս է գրվելու մեկուսացումից, քանի որ […]
11:51 27.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին՝ Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ թատրոնները պետք է բարեկարգ լինեն, ժամանակակից ու հարմարավետ: Քաղաքապետը նշել է, որ ուրախ է՝ մշակութային Երևանի նոր կերպարի կերտման հարցում անցած շրջանում զգալի գործ է կատարվել: «Վերջերս մեծածավալ վերանորոգման աշխատանքներ իրականացրեցինք Երևանի պետական դրամատիկական թատրոնում, […]
11:39 27.03.2020
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են. «Մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս կբերվի նաև Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը»։
11:36 27.03.2020
Մարտի 26-ին՝ ժամը 20:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ուազ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ղ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
11:35 27.03.2020
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ազգային պար է ցուցադրում: Տեսանյութին կից գրառմամբ նա մի քանի լեզվով շնորհավորել է Թատրոնի միջազգային օրը: «Շնորհավոր Թատրոնի օրը։ Happy Theater Day. С Днем Театра»,- գրել է նա:
11:30 27.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին […]
11:28 27.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ի ժամը 9-ի դրությամբ ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 44 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը 9-ը՝ 1260 տրանսպորտային միջոց։ Որոշումը […]
11:13 27.03.2020
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի համաքաղաքացիներ, քանի որ հարցումները շատացել են, գրեմ այստեղ: Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև: Սովորական գրաֆիկով գործում են Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան էլեկտրագնացքները: Բավականին աշխույժ է այս օրերին վաղ գարնան գյուղմթերքի առաքումը Արարատյան դաշտավայրից դեպի Երևան […]
10:56 27.03.2020
Մարտի 26-ին` ժամը 18:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում այրվում են կուտակած անասնակեր և խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հովտաշեն գյուղի Պարույր Սևակի փողոցի տներիրց մեկի մոտակայքում այրվել են կուտակած 100 հակ անասնակեր և մոտ 500 […]
10:54 27.03.2020
«Կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող»,- կարծում է ազգային փոքրամասնություններով բնակեցված Նոր Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան։ ? Նա Մարդու իրավունքների պաշտպանի #Դարձիր_օրինակ շարքի հաջորդ հերոսն է, ով համոզված է, որ կանայք կարող են հասնել հաջողությունների բոլոր ոլորտներում, պարզապես պետք է վստահեն իրենց ուժերին։ ?Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը […]
10:06 27.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 27-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Երեկվա տվյալների համեմատ՝ վարակակիրների թիվն ավելացել է 39-ով։ Առողջացել է 18 մարդ։ Ներկայում փաստացի բուժվում է 311 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Անցկացված 1625 թեստի պատասխանը եղել է բացասական։
09:46 27.03.2020
Մարտի 26-ին՝ ժամը 15:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում տնակ է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:32-ին, մարվել՝ 15:56-ին: Այրվել են տնակի պատի փայտյա կառուցատարրերը (մոտ 4 քմ) և մոտ 350 քմ խոտածածկույթ:
09:11 27.03.2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կսահմանվի վարորդական վկայական ստանալու համար քննություններ անցնելու և վարորդական վկայական տալու նոր կարգ։ Բացի այդ, կսահմանվի նաև վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՀՀ ճանապարհային ոստիկանություն դիմած առաջին խմբի վարորդի թեկնածուն կամ վարորդը պետք […]
08:24 27.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորել է խստորեն հետևել սահմանափակումներին․ «Խստորեն հետևեք ազատ տեղաշարժի և այլ սահմանափակումների կանոններին: Դրանք գործում են միմիայն վարակի հնարավոր տարածումը կանխելու և հանրության անվտանգությունն ապահովելու համար»:
08:18 27.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել: Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել: Մասնավորապես՝ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ: Սա ի կատարումն մեր կառավարության […]
00:00 27.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-31-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 26-ի ցերեկը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 29-ին սպասվում է, 30-31-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև […]
23:58 26.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 26-ին ժամը 9-ից 21-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը […]
23:45 26.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 27-ի դասացուցակը․ «??Մարտի 27-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝ ?Մայրենի (4-րդ դասարան) Թեմա՝ Լեոնարդո դա Վինչի, «Դեղձենին» ?Հայոց պատմություն (7-րդ դասարան) Թեմա՝ Կիլիկյան Հայաստան․ Լևոն Մեծագործ, պետության զարգացում ?Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ) Թեմա՝ Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգները ⛹♀Ֆիզկուլտուրա 11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝ ◾Մաթեմատիկա. Գծային […]
23:30 26.03.2020
Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 22:00-ի սահմանում Opel մակնիշի 17 ՍD 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
23:24 26.03.2020
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ առաջարկելու է իշխանություններին պաշտոնապես հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր քաղաքացիների լուսանկարները և կարճ կենսագրությունները․ «Առաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր հարգելի քաղաքացիների ֆոտոնկարները և կարճ կենսագրությունները (ապրելավայր, աշխատավայր և այլն)՝ նշելով ենթադրյալ հիվանդության օրվանից հետո նրանց հիմնական շփումները։ Ընդ որում, եթե […]
23:17 26.03.2020
Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութ է […]
22:28 26.03.2020
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն ներխուժած և կրակոցներ արձակած 32-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան` տեղեկացրել է նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ Թորոսյանի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդությունը, ինչով պայմանավորված էլ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և անվտանգության միջոց ընտրելու […]
22:11 26.03.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Սևաբերդի ջրամբարում ահռելի քանակությամբ սատկած ձկներ են։ «Սա էսօրվա նկարած ա: Սևաբերդի ջրամբար․ բնապահպանները և իրավապահները պետք ա պարզեն՝ սա ինչի արդյունք ա»,- տեսանյութին կից գրել է նա։ Տիգրան Առաքելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանությունն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական […]
21:45 26.03.2020
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ տեղեկությունն է հրապարակել. « «Վեոլիա ջուր» ընկերության կողմից այս օրերին Արարատի մարզի Նոր Ուղի համայնքում կառուցված, բայց դեռևս չշահագործվող օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի հարակից բնակավայրեր 250մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագիծ է անցկացվում։ Այստեղ մշտապես՝ հատկապես ամռանը, խմելու ջրի խիստ պակաս է զգացվում: Այստեղից ջուր կստանան Փոքր Վեդին […]