22:56 31.10.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի զեկույցի ժամանակ անդրադարձել է ԵՄ-ի հետ գործընկերությանը․
«Իրականում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ասված խոսքերն այն բանաձևն են, որով մենք այս պահին էլ առաջնորդվում ենք: Մենք պատրաստ ենք Եվրոպական միությանը մոտ լինել այնքան, որքան Եվրոպական միությունը թույլ տա:
2024 թվականի ընթացքում երկու բան եմ ուզում հիշել. նախ, ի վերջո տարիների բանակցություններից կամ երկար փորձերից հետո Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը սկսեցին վիզաների ազատականացման, այսպես կոչված, երկխոսության մեկնարկը, և կարծում եմ, որ արագ կընթանա այդ երկխոսությունը։ Եվ նաև Հայաստանի Հանրապետությանն աջակցություն տրամադրվեց Եվրոպական խաղաղության գործիքի ներքո»։
17:55 21.05.2025
Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»17:55 21.05.2025
Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», գրում է As-ը։ Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է զիջումների գնալ ու համեմատաբար ցածր աշխատավարձով նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Իսպանական թիմը 39-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց հայտնի է, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է Մոդրիչին պահել թիմում։ Խորվաթ ֆուտբոլիստն ուզում […] ...
17:48 21.05.2025
Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մայիսի 14-ին Տավուշի մարզպետի աշխատակազմից ահազանգ էր ստացվել Հախումի (Պառավաքարի) և Բերքաբերի (Ջողազի) ջրամբարներում նկատված անկած ձկների վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ջրամբարներից կատարվել են ջրերի նմուշառումներ, իսկ անկած ձկների խմբաքանակներն ուղարկվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ ԲԸՏՄ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրամբարների ջրերում […] ...
17:42 21.05.2025
Քննարկվել են համագործակցության հնարավորությունները կրթության ոլորտումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգը: Քննարկման առանցքում են եղել փոխհամագործակցության հնարավոր ուղղությունները և Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին իրականացնում է մի շարք […] ...
17:36 21.05.2025
Մասրիկ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դիՄայիսի 21-ին՝ ժամը 16։02-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղի մոտակա գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել են ձկնորսությամբ զբաղվող երկու քաղաքացու ձկնորսական և անձնական իրերը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով Մասրիկ գետից […] ...
17:28 21.05.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահին և գլխավոր քարտուղարինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպական հեծանվային միության նախագահ Էնրիկո Դելա Կասային և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը և քարտուղար Վահագն Թուխարյանը: Քննարկվել են Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն […] ...
17:21 21.05.2025
Վարչապետն ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: […] ...