TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձանց գործերը կքննվեն արագ, ինչի՞ն է դեմ Թաթոյանը. տարաձայնություններ կառավարությունում

13:51 19.03.2020

Կառավարության նիստում այսօր օրակարգի 7-րդ հարցով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել հիվանդության հիմքով կալանավորված անձանց իրավունքները: «Հունվարին ունեցել ենք երկու ցավալի դեպք, երբ ծանր հիվանդության հիմքով դատապարտյալները մահացել են, երկու գործով էլ նիստերը նշանակվել են 25 օր անց, երկու դեպքում էլ մահացել են, մեր նպատակն է, որ ծանր հիվանդության դեպքում […]

̰
Մինչև 500 մլն դրամ անտոկոս վարկային միջոցներ տնտեսվարողներին. քննարկում կառավարությունում

13:46 19.03.2020

Բիզնեսի որոշ ոլորտներ ունեն և կունենան ֆինանսական տնտեսական բարդություններ, և կառավարությունն առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ բիզնեսին: Այսօր` մարտի 19-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրեց դրա էությունը: «Տնտեսվարողներին տրամադրվող ֆինանսավորման 50 տոկոսը իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: կառավարության տված ֆինանսն անտոկոս է, իսկ բանկերի […]

̰
Ուհանում կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել

13:23 19.03.2020

Ուհան քաղաքում, որը պանդեմիա որակված վարակի էպիկենտրոնն է, կորոնավիրուսի բռնկումից ի վեր առաջին անգամ մարտի 18-ին վարակվածության նոր դեպք չի արձանագրվել: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Չինաստանի Հուբեյ նահանգի առողջապահական հանձնաժողովը տեղեկացնում է, որ նահանգում մահերի թիվն ավելացել է 8-ով, իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը Ուհանում 50 հազար 5 է, Հուբեյում՝ 67 հազար […]

̰
Բոլորի վիճակը, կարող եմ ասել` բավարար է. Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսով վարակված անձանց մասին

13:22 19.03.2020

ՀՀ կառավարության նիստում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է, թե ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով վարակված անձինք: «Բոլորի վիճակը, կարող եմ ասել` բավարար է»,- ասել է նախարարը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սննդի բավական լավ պաշարներ ունենք. Նիկոլ Փաշինյան

13:18 19.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստում խոսել է պահեստավորված սննդի պաշարների մասին: Մանրամասները` տեսանյութում:

̰
Լրջագույն աջակցություն պետք է ցուցաբերենք տնտեսությանը, և այն պետք է ունենա զարգացման տրամաբանություն. Նիկոլ Փաշինյան

13:12 19.03.2020

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ կառավարությունում քննարկվել է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը: Վարչապետի խոսքերով` կառավարության առաջ խնդիր դրված չէ վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան այն ՀՀ-ում լավն էր, այլ առաջնորդվել շատ ավելի մեծ ամբիցիաներով՝ հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: «Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր: Այս ընթացքում գուցե ավելի […]

̰
Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում. Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսով վարակված անձանց մասին

13:00 19.03.2020

Հիմա այնպիսի երկրներ համարյա չկան, որտեղ կորոնավիրուսը մուտք չի գործել. դրանք այն երկրներն են, որ ունեն մեկուսացվածության բարձր և ինտեգրացիայի ցածր աստիճան, բայց անյտեղ էլ քայլ-քայլ, կամաց-կամաց վիրուսը մտնում է: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա խնդրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնել իրավիճակը Հայաստանում: Մանրամասները` տեսանյութում:    

̰
Պարո´ն քաղաքապետ, Ձեզ բանավոր նկատողություն եմ տալիս. Թեհմինա Վարդանյան

12:49 19.03.2020

Երևանի ավագանու նիստի ժամանակ ներկայացվել է Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին նախագիծը: «Լույս» խմբակցության ղեկավարը նկատել է, որ մի շարք ծրագրերով թերակատարումներ կան: Խոսքը վերաբերում է նախադպրոցական հաստատությունների, ոռոգման ցանցի նորոգմանը, թեքահարթակների կառուցմանը և այլն: Մանրամասները` տեսանյութում:  

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

12:30 19.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 12:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Աբովյան քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ […]

̰
Լոս Անջելեսում հայ գործարար Լևոն Թերմենժյանը մեղավոր է ճանաչվել 1 մլրդ դոլարի խարդախության համար

12:22 19.03.2020

Յուտայի Սոլթ Լեյք Սիթի քաղաքի դաշնային ատենակալները կալիֆոռնիացի գործարար Լև Ասլան Դերմենին, որը նաև հայտնի է որպես Լևոն Թերմենժյան, մեղավոր են ճանաչել 1 միլիարդ դոլարի վառելիքի հարկային խարդախության սխեմայի գործով: Այս մասին հայտարարել է Արդարադատության դեպարտամենտի հարկային բաժնի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռիչարդ Է. Ցուկերմանը, ԱՄՆ Յուտա նահանգի դատախազ Ջոն Վ. Հյուբերը և գործին առնչվող […]

̰
Կառավարությունը հերթական նիստն է անցկացնում

12:21 19.03.2020

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է գումարել: Կառավարության նիստին կարող եք հետևել նշված հղումով:

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 115 անձանցից 13-ը 60-ից բարձր տարիքի են

12:00 19.03.2020

ՆՈՐՔ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է տարածել Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց առողջական վիճակի մասին: «115 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքերի ծանրակշիռ մասը` 115-ից 99-ը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ: 1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար, կյանքին սպառնացող վտանգ […]

̰
Մեր օրեր. Երևանի ավագանու նիստ

11:46 19.03.2020

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել գործընկերոջ՝ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ: Լուսանկարին կից՝ նա նշել է. «Մեր օրեր. Երևանի ավագանու նիստ»: Հիշեցնենք, որ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը՝ Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է Երևանի ավագանու մարտի 19-ի նիստն անցկացնել ավագանու նիստերի […]

̰
Մարտի 18-19-ը բացահայտվել է հանցագործության 85 դեպք

11:39 19.03.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 85 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, ընտանեկան բռնության՝ 5, թմրանյութի իրացման՝ 3, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, սպանության, բռնաբարության […]

̰
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ

11:27 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։ Առողջություն եմ ցանկանում նրան։ Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: […]

̰
Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են հեռախոսով և էլփոստով

11:21 19.03.2020

Ղազախստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ✅ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Ղազախստանի Հանրապետության տարածքում մարտի 16-ից ապրիլի 15-ը հայտարարված արտակարգ դրությունը, Նուր-Սուլթան քաղաքում մարտի 19-ից հայտարարված կարանտինը և ՀՀ քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ վերոնշյալ ժամանակահատվածում Ղազախստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի աշխատանքները ժամանակավորապես իրականացվելու են միայն հեռախոսով և էլեկտրոնային […]

̰
Ավագանու նիստի մասնակիցներին դիմավորում է ջերմաչափող սարքը

11:19 19.03.2020

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Քաղաքապետարանի մուտքի դիմաց ավագանու նիստի մասնակիցներին դիմավորում է ջերմաչափող սարքը»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10218301394151982&id=1405208089

̰
Սերգեյ Մեղրյանին գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակելու համար հատուկ օրենսդրական փոփոխություններ չեն կատարվել

11:17 19.03.2020

ՀՀ արդարադատության նախարարությունը հերքում է տարածել՝ արձագանքելով մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին, թե նախարար Ռուստամ Բադասյանն ընկերոջը՝ Սերգեյ Մեղրյանին, գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում նշանակելու համար հատուկ օրենսդրական փոփոխություններ է արել: Տեղեկատվության ստուգման կենտրոնին նախարարությունից հայտնել են. «Նախարար Բադասյանը, մինչև վերջին ժամանակահատվածը, Սերգեյ Մեղրյանի հետ առնչվել է ուսանողական տարիներին: Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին՝ հունվարի 21-ին […]

̰
Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն․ «Հայփոստ»

11:13 19.03.2020

«Հայփոստ» ՓԲԸ-ն հայտարարությամբ է հանդես եկել․ «Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, Հայփոստ ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները. Սպասել դրսում, Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն, Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ, Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու: Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը՝ Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին

11:05 19.03.2020

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում «Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է. «Ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես՝ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ […]

̰
ՏԿԵՆ-ն առաջարկում է դիմումները, բողոքներն ու առաջարկություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով

10:54 19.03.2020

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված`  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն  առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունները: Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը: «Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկություններն  ուղարկել պաշտոնական էլ․ փոստի՝ [email protected] կամ էլեկտրոնային հարցումների […]

̰
Ահազանգ․ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում օգտագործված դիմակներ ու ձեռնոցներ են նետված

10:44 19.03.2020

«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ամբողջովին օգտագործած դիմակներ ու ձեռնոցներ են նետված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ Անդրոնիս Ղարիբյանը՝ հրապարակելով լուսանկար և նշելով, որ վարակը կարող է տարածվել նաև այս տարբերակով։ https://www.facebook.com/Dr.AndranikGharibyan/posts/593255061275193

̰
Կորոնավիրուսով պայմանավորված` ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումը

10:39 19.03.2020

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ: «COVID-19-ի տարածմամբ պայմանավորված ընթացիկ իրավիճակը հանգեցրել է ողջ տարածաշրջանում միջազգային սահմանների փակման, ներքին և միջազգային ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև վարակման ռիսկի նվազեցմանն ուղղված՝ դեմ առ դեմ շփումներից խուսափելու սահմանափակումների։ Վերոնշյալը հաշվի առնելով և կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մշտադիտարկումները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ սահմանափակումները […]

̰
Հայ դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

10:28 19.03.2020

2020 թ․ մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։ Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան Գևորգյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը և Մարկ Մովսիսյանը պատանեկան լիգային և միջազգային օլիմպիադայի առաջին անգամ էին մասնակցում: […]

̰
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար

10:25 19.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարել է արտակարգ դրություն։ Հորդորում ենք անվերապահորեն ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման, ինչպես նաև դրա հիման վրա պարետի և իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումների, իրավասու մարմինների կողմից տրված ցուցումների կատարումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ […]

̰
Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը հաղորդում է ներկայացրել դատախազություն

10:10 19.03.2020

Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։ «Նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը […]

̰
Ձնահյուսի վտանգի պատճառով Լարսը շարունակում է փակ մնալ

09:56 19.03.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․ «Մարտի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մարալիկի(30-40 մ.), Ապարանի(40-50 մ.), Կոտայքի(30-40 մ.) և Սևանի (60-70 մ.) տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 115-ի

09:45 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ «Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 […]

̰
Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում

09:30 19.03.2020

Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ԱԻՆ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն […]

̰
Մեր զինվորները պինդ են ու առողջ, մի՛ տրվեք սադրանքներին․ ՊՆ խոսնակ

09:24 19.03.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՍՈւՏ է… ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել…հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին… մեր զինվորները պինդ են ու առողջ»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2759496307419845

̰
BACK_TO_TOP