16:27 19.03.2020
Պարետատան այսօրվա ասուլիսների շարքում էր նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ասուլիսը, որը վերաբերում էր Սփյուռքի տարբեր համայնքներում հայերի դրությանը: Զարեհ Սինանյանն ասել է, որ Իտալիայում և Չինաստանում համայնքները փոքր են, սակայն Ֆրանսիայում, որտեղ վարակն արդեն համատարած բնույթ է կրում, ունենք մեծ համայնք: Մեծ համայնքները զերծ չեն մնում: Խոսքը ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինայի և այլ պետությունների հայ […]
16:20 19.03.2020
Այսօր կառավարությունում հարցերի քննարկումները երկար էին տևում, որից հետո, ի վերջո, վարչապետը հարցն ուղարկում էր կոմիտե` կրկին քննարկելու: Դրանց թվում էր նաև համայնքային մանկապարտեզներ կառուցելու մասին հարցի քննարկումը: Նիկոլ Փաշինյանը, նախ, լուռ լսում էր, այնուհետև զայրանում: «Ամենավատ բանն է, որ գործնականում նույն թեմային ամեն շաբաթ անդրադառնում ենք, ինչքա՞ն կարելի է անընդհատ ասել: Մի անգամ ասվում […]
16:01 19.03.2020
Պարետատունն ամենօրյա ռեժիմով քննարկում է ընթացիկ հարցեր, կայացնում է որոշումներ: Մարտի 19-ին`Կառավարության նիստում, այս մասին ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Նախկինում այդ միտքը հնչեց, որ կորոնավիրուսից հետո կա կյանք, ես ուզում եմ նշել, որ կորոնավիրուսի ժամանակ էլ կյանք կա և զգուշության կանոնները պահպանելով` մեր կյանքը շարունակվելու է, և Արսեն Թորոսյանը արդեն ծրագիր է ներկայացրել որոշակի […]
15:56 19.03.2020
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին: Այս մասին «Արմենպրես»–ը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Արմեն Թավադյանը և Վարուժան Մկրտչյանը մեղադրվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 340 հոդվածի 4-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով (սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն […]
15:53 19.03.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 19.03.20թ. ժամը 14:30-ին մուտքերը կազմել են 100 մլն դրամ, ընդհանուր քանակը` 650 վճարում:
15:51 19.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ՀՀ Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային և այլ տարբերակներով (հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից ակտիվ […]
15:49 19.03.2020
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Արարատի մարզպետարանը հավաքագրում է կամավորների՝ պարենային և ոչ պարենային ապրանքները տեսակավորելու, սոցիալապես խոցելի խմբերին բաժանելու համար: Մինչև 60 տարեկան հետաքրքրված անձինք կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077864307՝ նշելով անուն, ազգանուն ու այլ մանրամասներ:
15:47 19.03.2020
Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն անվճար վիրահատվելու հարցում: Քաղաքացին տեղեկացրել է, որ անցել է բժշկական հետազոտություններ, որոնց արդյունքում ցուցվել է անհապաղ իրականացնել լեղապարկի վիրահատություն: Նշված վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով իրականացնելու համար բժշկական կենտրոնում պահանջել են ներկայացնել զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող տեղեկանք, այլապես նշել են, որ […]
15:38 19.03.2020
Մոտ 30 րոպե կոնյակի պետտուրքը նվազեցնելու վերաբերյալ նախագծի քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ, հայտարարեց, որ սա նշանակում է` հարցը կոմիտեում չի քննարկվել: «Լավ, կոմիտեում քննարկեք, նոր բերեք, էն հարցը, որ կես ժամ քննարկվում է կառավարությունում և չկա համաձայնություն, նշանակում է` բավարար չափով քննարկված չի»,- ասաց նա: Տիգրան Ավինյանն առարկեց. «Բայց չկա՞ համաձայնություն»: «Տարեք կոմիտե»,- […]
15:29 19.03.2020
Իտալիայի քաղաքացու հետ շփված վեց ընտանիքներ կարանտինի տակ են Երևանում իրենց շենքում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ նման տարբերակներ նույնպես հնարավոր են: «Աստիճանաբար՝ վիրուսին տարածմանը զուգընթաց, աշխարհում հրաժարվում են կարանտինային հատուկ վայրերում կարանտինից, ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա: Դրա խախտման համար որոշ երկրներ նախատեսում են […]
15:26 19.03.2020
Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը խոսել է կոռուպցիոն երևույթների մասին, նշել, որ ինքը անզիջում պայքար է մղելու կոռուպցիայի դեմ: «Գլուխն եմ կտրելու այն մարդու, որը կոռուպցիայով է զբաղվելու, կներեք, որ այդպես եմ ասում: Եթե մեկն իր մտքով կարող է պատկերացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու»,- ասաց Երևանի քաղաքապետը:
15:25 19.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ինքնաշեն պատրաստվող դիմակների մասին: Նա կրկին շեշտեց՝ դիմակի իմաստը պաշտպանությունն է հիմնականում արտաշնչելիս, փռշտալիս կամ հազալիս բերանից և քթից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որոնց մեջ հնարավոր է լինի վիրուս: Թորոսյանն ասաց, որ շնչելիս վիրուսից չեն պաշտպանվում, վիրուսը շատ ավելի բարակ է, քան դիմակի անցքերը: […]
15:19 19.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցներին մեկուսացնելու մասին, հայտնեց. «Իրականում այդ որոշումը մենք ենք կայացրել՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի բնույթը, քանի որ իրենց հնարավոր չէր մեկուսացնել այլ վայրում: Ինչո՞ւ ենք մեկուսացրել, որովհետև նրանց աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել էր վիրուս՝ հաստատված դեպքով, դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են և […]
15:05 19.03.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլին, պատրաստվում է նոր վիրահատության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել են «Աստղիկ» ԲԿ մամուլի քարտուղարությունից: Պարզաբանեցին, որ Արիաննեն արդեն տարել է վերջույթների վիրահատություն, որը լավ է անցել ու պատրաստվում է նոր վիրահատության: Նշեցին նաև, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցությունը տեղն է: Վիճակը շարունակում է […]
14:53 19.03.2020
«Կա մի ընդհանուր ընկալում, որ կորոնավիրուսից հետո կյանքն աշխարհում այլևս չի լինելու նախկինը, բայց թե ինչպիսինն է լինելու` սկսած սպառողական վարքագծի փոփոխություններից, այս պահին դժվար է կանխատեսել»,- մարտի 19-ին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ այս համատեքստում իրենց ուղերձը բիզնեսին և հանրությանն այն է, որ հիմա բոլոր բիզնեսների ու գործունեության տեսակների վերակազմակերպելու […]
14:49 19.03.2020
Ներկայումս Վերին Լարսի անցակետում գտնվում են մոտ 140 ՀՀ քաղաքացիներ: Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը ժամանել է անցակետ և տեղում համակարգում է ՀՀ քաղաքացիներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու գլխավոր հյուպատոսության կողմից տարվող աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հայտնում ենք, որ քաղաքացիների մի մասը, անսալով գլխավոր […]
14:45 19.03.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է։ «Պետք է կասկածով մոտենալ բոլոր այն հաղորդագրություններին, որոնք հեշտ գումար են առաջարկում։ Այս պահին «Ֆեյսբուքում» տարածվում է սույն հրապարակումը, որին 7000-ից ավել մարդ մեկնաբանություն է գրել։ Այդ գրառման ձևից (տառասխալներ, տեքստի սխալ ու տեղ-տեղ իմաստ չպարունակող հատվածներ), այդ էջում այլ ինֆորմացիայի բացակայությունից կարելի միանգամից հասկանալ, […]
14:42 19.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային ծննդյան օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. «Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Հայաստանի և Վրաստանի միջև արդի բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական հարուստ ավանդույթների վրա և այսօր էլ առանձնանում են փոխադարձ վստահությամբ ու միմյանց նկատմամբ հարգանքի խոր զգացումով: Բարձր եմ […]
14:37 19.03.2020
Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել է, որ մրցույթներն անցկացվելու են ազնիվ ու թափանցիկ պայմաններում: «Այն ժամանակ մրցույթ հաղթողներին ոչ ոք չէր ստուգում, իրենց «ատկատը» տալիս էին, դրա համար գերշահույթ ունեին, որովհետև որակը չէին ստուգում, դրա արդյունքները տեսնում ենք ամեն տեղ: Մենք չենք ընդունել վատ աշխատանքը, դրա համար են թերակատարումները: Այդ գումարը մնում […]
14:35 19.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին այսօր հարց ուղղվեց՝ հաշվի առնելով, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն առանձնացվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, ու քանի որ երեկ այդ հիվանդանոցում մահվան դեպք է գրանցվել, որը կապված չէ այդ վիրուսի հետ, ինչպե՞ս էր հիվանդը հայտնվել այնտեղ: Նախարարը պատասխանեց. «Պացիենտը հայտնվել է այնտեղ, քանի որ կասկած է եղել կորոնավիրուսի, որը հերքվել […]
14:30 19.03.2020
Այսօր կառավարության նիստի հարցերից մեկը վերաբերում էր դատական համակարգի բարեփոխումների շրջանակում նախատեսվող միջոցառումներին: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն առաջարկեց Սպանդարյան կայարանի երկաթգծի հարևանությամբ 15 հա տարածք տրամադրել արդարադատության նախարարությանը` հակակոռուպցիոն դատաիրավական ռազմավարություններից բխող շինարարության նպատակով: Պարզաբանեց, որ ի սկզբանե նշել էին, որ Սիլիկյան թաղամասում կկառուցվի նոր ՔԿՀ, որի արդյունքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները […]
14:29 19.03.2020
Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց միջին տարիքը 79,4 տարեկան է, նրանց մեծ մասը՝ 72 տոկոսը, տղամարդիկ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այս հարաբերակցության հիմնական պատճառը տղամարդկանց կենսաձևն է ու վիրուսին զուգակցվող հիվանդությունները: «Եթե մենք կարողանայինք ունենալ հասարակություն, որ կողքից եղած հիվանդությունները քիչ լինեին, կամ Իտալիան […]
14:24 19.03.2020
Վարկային արձակուրդի գաղափարը վատ գաղափար ենք համարում: Մարտի 19-ի կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնեց, որ մի կողմից ասում են, թե կառավարությունը տարբեր ծախսեր պետք է անի, իսկ հաջորդիվ ասվում է` կառավարությունը հարկային արձակուրդ պետք է տա: «էդ ծախսերը կառավարությունը ինչո՞վ պետք է անի, և հետևաբար ասում ենք, որ մեր […]
14:23 19.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում օրերս տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը: Թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում հնարավոր է լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր: Այնուհետև, խոր զննման անգարում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի […]
14:21 19.03.2020
Որքանո՞վ է հավանական, որ կորոնավիրուսից բուժված անձը, շփվելով կորոնավիրուսակիր անձի հետ, կրկին կարող է վարակվել: SHANTNEWS-ի այս հարցին պատասխանելով՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց. «Նման հավանականությունը բացառել ոչ ոք չի կարող, հատկապես այս փուլում, երբ վիրուսը շրջանառվում է, բժշկական և գիտական հանրության կողմից դեռ ոչ ամբողջական պատկեր կա, դրա մասին 2-3 տարի հետո հնարավոր […]
14:17 19.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից SHANTNEWS-ը հետաքրքրվեց՝ Իտալիայից վերջին հատուկ չվերթով ժամանած քաղաքացիների ու անձնակազմի մասին կա՞ն տեղեկություններ, ստուգվե՞լ են արդյոք: Նախարարը հայտնեց, որ վերջիններս գրեթե բոլորը շատ լավ են զգում, միայն երեկ ունեցել են ջերմության բարձրացում մի պացիենտի մոտ, որին տեղափոխել են հիվանդանոց, կթեստավորեն, իսկ մնացածին կթեստավորեն կարանտինի ժամկետն անցնելուց հետո: Թորոսյանը տեղեկացրեց՝ եթե […]
14:16 19.03.2020
«Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալիս, դատախազն ասում է մի հատ էլ արեք, մի հատ էլ է տալիս, ասում է մի հատ էլ արեք… էն ա դատախազը նաև բժիշկ լինի, պրծնենք»,- այսօր կառավարությունում «Կալանավորված անձանց գործերի քննությունն արագացնելու» նախագծի քննարկման վերաբերյալ ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա կատակով առաջարկեց նախագիծը հետ տանել. «Եկեք կոմիտեում հետ տարեք նախագիծը, քննարկեք, […]
14:15 19.03.2020
Կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման նպատակով «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խոսրով» տեղամասում իրականացվում են ախտահանման աշխատանքներ:
14:09 19.03.2020
Միֆ. արդյո՞ք սխտորի օգտագործման միջոցով հնարավոր է կանխարգելել կորոնավիրուսային վարակը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, սխտորն առողջարար սննդամթերք է, որը կարող է ունենալ հակամանրեային հատկություններ։ Այնուամենայնիվ, չկա հստակ ապացույց, որ սննդակարգում ներառելով սխտոր՝ հնարավոր է պաշտպանվել կորոնավիրուսային վարակից։
14:07 19.03.2020
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 122 դեպք կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Վերջինս նշեց, որ մեծ մասը Էջմիածնի ու արտադրամասի դեպքերի հետ է կապված: Նախարարը նշեց՝ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության հետ: Ներկայում, ըստ նախարարի, որևէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ կամ պացիենտ, որի կյանքին վտանգ […]