TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայ դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

10:28 19.03.2020

2020 թ․ մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ։ Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան Գևորգյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը և Մարկ Մովսիսյանը պատանեկան լիգային և միջազգային օլիմպիադայի առաջին անգամ էին մասնակցում: […]

̰
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար

10:25 19.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարել է արտակարգ դրություն։ Հորդորում ենք անվերապահորեն ապահովել արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման, ինչպես նաև դրա հիման վրա պարետի և իրավասու պետական մարմինների կողմից ընդունված որոշումների, իրավասու մարմինների կողմից տրված ցուցումների կատարումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ […]

̰
Կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը հաղորդում է ներկայացրել դատախազություն

10:10 19.03.2020

Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակված էջմիածնեցի տիկնոջ զարմիկը մարտի 17-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։ «Նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը […]

̰
Ձնահյուսի վտանգի պատճառով Լարսը շարունակում է փակ մնալ

09:56 19.03.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․ «Մարտի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Մարալիկի(30-40 մ.), Ապարանի(40-50 մ.), Կոտայքի(30-40 մ.) և Սևանի (60-70 մ.) տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 115-ի

09:45 19.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում․ «Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 […]

̰
Հրազենի գործադրմամբ սպանություն Երևանում

09:30 19.03.2020

Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ԱԻՆ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն […]

̰
Մեր զինվորները պինդ են ու առողջ, մի՛ տրվեք սադրանքներին․ ՊՆ խոսնակ

09:24 19.03.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՍՈւՏ է… ամենայն հավանականությամբ ադրբեջանական հաքերները հայկական օգտահաշիվների միջոցով միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում հայկական խմբերում, խնդրում եմ խուճապ հարուցող և ապատեղեկատվություն տարածող նմանատիպ գրառումներ նկատելիս տեղեկացնել խմբի ադմիններին և, իհարկե, ակտիվ հակամեկնաբանել…հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք սադրանքներին… մեր զինվորները պինդ են ու առողջ»։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2759496307419845

̰
Հրդեհ Աղյուսագործների փողոցի տներից մեկում

09:06 19.03.2020

Մարտի 18-ին` ժամը 17:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Աղյուսագործների 2-րդ փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:52-ին, մարվել՝ 17:59-ին: Տան հյուրասենյակում այրվել են բազկաթոռը, բազմոցը (մասամբ) և լամինատ (1 քմ):

̰
Աշոցք-Ամասիա ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են

08:55 19.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գյումրի-Բավրա (միայն բեռնատարների համար), Աշոցք-Ամասիա ավտոճանապարհները և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են: Սյունիքի մարզի Կապան-Սիսիան-Գորիս և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի […]

̰
«Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ»․ բժիշկների հորդոր-խնդրանքը

08:44 19.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկները Facebook-ում կոչ են արել հանրությանը տանը մնալ։ «Մենք մնացինք աշխատելու հանուն Ձեզ, Դուք մնացեք տանը հանուն մեզ‼️ #Առողջ եղեք‼️ Սիրով` #ՆորքԻԿՀ»,-գրված է լուսանկարներից կից։ https://www.facebook.com/norkinfekcion/posts/1967650926713000      

̰
Փիփերթով ապուր՝ համեմված սխտոր-մածունով․ երեկոյան կյանքը Փաշինյանի ընտանիքում

08:32 19.03.2020

Ի՞նչ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը երեկոյան՝ կորոնավիրուսային ճշող մթնոլորտը հաղթահարելու համար։ Այդ գործում գլխավոր դերակատարն Արփին է, ով հանդես է գալիս բալետային համարներով։ Այնուհետև ընտանիքը հավաքվում է ընթրիքի սեղանի շուրջ։ Պարենային մրցավազքի մասնակիցներին վարչապետը հիշեցրել է գարնանային թարմ կանաչեղենի մասին։ Վարչապետի ընտանիքը վայելել է փիփերթով ապուր՝ համեմված սխտոր-մածունով, այնուհետև համտեսել սնկով պատրաստված […]

̰
e-request.am հարթակը թույլ կտա շուրջ 60 պատկան մարմինների ուղարկել դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան

08:21 19.03.2020

Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև բոլոր մարզպետարանները այսուհետ պետք է ապահովեն քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։ Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանը […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

08:11 19.03.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Վրացական փ. 7 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Քոչարի փ. 171 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ն.Զարյան փ. 2, 3, 4 շենքերը , սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ներքին […]

̰
Սպանություն Տավուշի մարզում. պայմանագրային զինծառայողը կասկածվում է 1 հոգու սպանելու, 2 հոգու դանակահարելու մեջ

00:20 19.03.2020

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել Բերդի բժշկական կենտրոնից, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արծվաբերդ գյուղի կենտրոնական փողոց՝ ժողովրդին հայտնի Մեհրաբի զորամասի հարևանությամբ խաչմերուկ, որտեղ հայտնաբերել են 1 մահացած և 2 վիրավոր քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 18.03.2020

Հանրապետության տարածքում՝ Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-6 […]

̰
Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը ․ Արայիկ Հարությունյան

23:50 18.03.2020

Սա էլ մեր հարթակի առաջին օրվա դասերը։ Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ ««Հանրային դասից» հետո դասերը կշարունակվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում և հասանելի կլինեն https://www.youtube.com/user/armeduchannel էջում։ Մարտի 19-ի դասացուցակը՝ ✔️11։00 – Հայոց լեզու, թեմա՝ «Բառարանագրություն» (10-րդ դասարան) ✔️11։45 – Հայ գրականություն, թեմա՝ Շիրվանզադեի «Քաոսը» (10-րդ դասարան) […]

̰
Մեկուսացում՝ ըստ Արփիի․ Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

22:54 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, լուսանկար է հրապարակել  ֆեյսբուքյան իր էջում և կից գրել․ «Մեկուսացում՝ ըստ Արփիի»: Նիկոլ Փաշինյանն էլ իր ինստագրամյան էջում լուսանկարը հրապարակել է և կից հումորային գրառում արել․ «Դե, էս մարդկանց բացատրի՝ social distance-ը ինչ է»։

̰
Ինչպե՞ս անցկացնել հարկադիր արձակուրդը

22:43 18.03.2020

Վիրտուալ համերգներ, ներկայացումներ ու շրջայց թանգարաններում. ի՞նչ են առաջարկում հայաստանցիներին՝ հարկադիր արձակուրդը ճիշտ կազմակերպելու համար:  Տանը մնալու հնարավորություն, մեկ բաժակ սուրճ կամ թեյ ու սիրելի աշխատանք: Անխոս՝ գայթակղիչ է ու արդեն իրականություն շատերի համար: Ինչպե՞ս անցկացնել համավարակով պայմանավորված հարկադիր այս արձակուրդը: Վիրտուալ հարթակում  «մնա տանը» նշումով առաջարկներ արդեն կան: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի

22:07 18.03.2020

Մարտի 18-ի  ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 8 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահությա նախարարությունից։ Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 110 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 94 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի […]

̰
Բարձրանալ Գուգենհեյմի թանգարանի պարուրաձև աստիճանահարթակով՝ առանց տնից դուրս գալու

21:59 18.03.2020

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարվել. «Մարդկանցից հեռու մնալը կամ ինքնամեկուսացումը կարևոր է, բայց բարդ։ Այդ հարցում ձեզ կօգնեն թանգարանային վիրտուալ այցելությունները։ Հրավիրում ենք բարձրանալ Նյու Յորքի հայտնի Գուգենհեյմի թանգարանի պարուրաձև աստիճանահարթակով՝ առանց տնից դուրս գալու»:

̰ ̰
Նոր ռեժիմն ու կյանքի ռիթմից չկտրվելու փորձերը

21:57 18.03.2020

Շատ երկրներում մարդիկ արդեն անցել են նոր ռեժիմի՝ միաժամանակ փորձելով չկտրվել կյանքի ռիթմից: Այս մասին գրված է կառավարության ֆեյսբուքյան էջում: Նույն էջում նաև տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ գրառմամբ. «Արտերկրում ապրող և օրեր շարունակ ինքնամեկուսացած մեր հայրենակիցները պատմում են իրենց առօրյայի մասին, կիսվում խորհուրդներով»:

̰ ̰
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին

21:50 18.03.2020

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդունվել է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությանը գովազդի թույլտվություն տրամադրել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Ինքնամեկուսացման կանոնները խախտած քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության

21:37 18.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում  ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը: Հարցին՝ ինչպես է վերահսկվելու այն, որ ինքնամեկուսացված քաղաքացիներն իսկապես պահպանեն ինքնամեկուսացման կանոնները, Հակոբ Ավագյանը պատասխանեց․ «Ծանուցում ենք ուղևորին, ով պետք է ինքնամեկուսացվի, և համապատասխան […]

̰ ̰
Մայր Աթոռում կատարվեց  բժշկության և պահպանության աղոթք

21:16 18.03.2020

Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար: Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր […]

̰
Գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման պարտականության իրականացման նոր ժամկետի և կարգի մասին

21:14 18.03.2020

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է․ 1․ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ 2․ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի […]

̰
Պետք չէ հավատալ կորոնավիրուսի բուժման դեմ դեղեր գովազդողներին․ Հակոբ Ավագյան

21:10 18.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում  ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը: Հակոբ Ավագյանն անդրադարձել է օգտատերերի կողմից միմյանց ուղարկվող մի հաղորդագրության, որտեղ ներկայացվում են դեղեր, որոնք ներկայացվում են որպես կորոնավիրուսի բուժման միջոց։ Նրա խոսքերով՝ զբաղվում […]

̰
BACK_TO_TOP