13:12 19.03.2020
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկ կառավարությունում քննարկվել է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը: Վարչապետի խոսքերով` կառավարության առաջ խնդիր դրված չէ վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան այն ՀՀ-ում լավն էր, այլ առաջնորդվել շատ ավելի մեծ ամբիցիաներով՝ հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս:
«Մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր: Այս ընթացքում գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք և, իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, և այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր է, որ կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը լինեն արդյունավետ, լինեն հասցեական, արդար: Նախկինում արված նմանօրինակ ծրագրերի հետ համեմատականներ անցկացնելիս վարչապետը նշեց, որ սոցիալական աջակցության ֆոնի ներքո տեղի են ունեցել ստվերային հարստացման գործընթացներ, ուստի՝ այդօրինակ երևույթները պետք է բացառվեն:
«Մոտավորապես 25 միլիարդ դրամ հրատապ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 միլիարդ դրամի սոցիալական փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության և 3-րդը՝ մոտավորապես 80 միլիարդ դրամի կունենանք հիմնադրամ, որն ուղղված կլինի տնտեսության վերաձևավորմանն ու կարգաբերմանը՝ հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...