ՀԽ հանձնաժողովը որոշեց. ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զինված ուժերում մահվան դեպքերի խորքային պատճառները կքննարկվեն առաջիկայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+29.09 oC

ՀԽ հանձնաժողովը որոշեց. ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և զինված ուժերում մահվան դեպքերի խորքային պատճառները կքննարկվեն առաջիկայում

19:44 12.03.2020

Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի՝ ավելի քան 3 ժամ տևած այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու դրա դեմ պայքարի ուղղությամբ առկա համակարգային խնդիրներին, ինչպես նաև ՀՀ ու Արցախի Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի պատճառներին և դրանք կանխելու համար առկա մեխանիզմների արդյունավետությանը:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին իրավիճակի վերաբերյալ «Միասին կարող ենք» ՀԿ ղեկավար Ռուզաննա Երեմյանի ներկայացրած տվյալներն ու հետազոտությունների արդյունքները, հանձնաժողովի մի շարք անդամների գնահատականով, խիստ մտահոգիչ էին: Պայքարի մեթոդներն ու գործիքակազմերը պետական կառույցներում մասամբ հնացած են, չունենք համապատասխան տեխնիկական գիտելիքներ ունեցող մասնագետներ, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում չկան տեղեկատվական անվտանգության մասնագետներ, մինչդեռ այսօր արդեն սոցիալական ցանցերի, առցանց դրամական փոխանցումների և կրիպտոարժույթների առկայության պարագայում, առցանց տիրույթում անհրաժեշտ գործիքակազմերի կիրառության բացակայության պայմաններում արդյունավետ պայքարի մասին խոսելը տեղին չէ: Հանձնաժողովին փաստական հիմքով ներկայացվեցին տեղեկատվական այն հարթակները (մասնավորապես՝ տարբեր սոցիալական ցանցերում), որոնցով իրականացվում է թմրամիջոցների առցանց ապօրինի վաճառքներ: Հատկապես դեռահաս օգտատերերի համար տեղեկատվության անվտանգության երաշխիքներն այս առումով գրեթե բացակայում են, իսկ ոլորտի մասնագետները վերապատրաստված չեն:

Թեմայի շուրջ բավականին բուռն քննարկում ծավալվեց ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Կիմ Առաքելյանի խոսքից հետո, երբ վերջինս բարձրաձայնեց ոստիկանների անկաշկանդ և օրենքի շրջանակներում գործելու հնարավորություն չունենալու մասին: «Միշտ չէ, որ ոստիկանները սահմանափակված են միայն օրենքներով, սովորաբար թմրավաճառներն ունենում են հովանավորներ. հենց այս երևույթը բացառելուն պետք է ուղղված լինի տարվող աշխատանքը, որպեսզի հնարավորություն լինի պայքարի արդյունքում ունենալ տեսանելի արդյունքներ»,- նշեց Կ. Առաքելյանը: Թեմայի շուրջ հնչեցին կարծիքներ հանձնաժողովի փորձառու մասնագետների, նախկինում ուժային կառույցներում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից, ինչի արդյունքում զեկուցողին պատվիրակվեց մշակել խորհրդատվական փաստաթղթի նախագիծ, որը հիմք կհանդիսանա հանձնաժողովի առաջիկա նիստում այն քննարկելու, կատարելագործելու համար: Հանձնաժողովի կողմից նախնական առաջարկություններն ստանալուց և մշակելուց հետո մինչև ընթացիկ ամսվա վերջ տեղի կունենա ևս մեկ նիստ, որտեղ առարկայական քննարկման համար կհրավիրվեն ներկայացուցիչներ նաև պետական տարբեր կառույցներից՝ առկա փաստաթուղթը փորձագիտական լուրջ հենքի վրա դնելու նպատակով:

Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի պատճառների և դրանք կանխելու համար առկա մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ քննարկման ընթացքում ևս բացահայտվեցին խնդրի տարբեր տեսանկյուններ, որոնց շուրջ կարծիքներ հայտնեցին ռազմական գործի ու անվտանգության գծով ամենափորձառու մասնագետները: Հանձնաժողովի անդամները համակարծիք էին 2 կարևորագույն հարցերի շուրջ. մահացության դեպքերը զորամասերում խիստ վերահսկողության և ծառայողական կարգացուցակին ու կանոնակարգերին չհետևելու արդյունք են: Առաջին դեպքում խնդիրը դիտարկվեց սպաների թերացման համատեքստում, երբ նրանք չունեն անհրաժեշտ հմտություն կամ թերի է սպայական կրթության համակարգը (հաճախ բացակայում է կարգապահությունն ու զգոնությունը ուսուցանողների և սովորողների շրջանում): «Հանուն հայ զինվորի» ՀԿ ղեկավար Դավիթ Թորոսյանի խոսքերով՝ խիստ վերահսկողության բացակայության պայմաններում՝ խնդիրները խորանում են:

Մյուս դեպքում՝ հիմնական խնդիրը զինվորների զբաղվածությունն է. եթե նրանք իրենց կարգացուցակով նախատեսված աշխատանքներն ամբողջությամբ իրականացնեն, ազատ ժամանակ չեն ունենա ավելորդ զրույցների և խնդիրներ հրահրելու համար: ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Իվան Պողոսյանի խոսքերով՝ շատ կարևոր է նաև արժեհամակարգային ենթամշակույթը, որի կրողներն են զորակոչիկները. քրեական ենթամշակույթի տարրերը, որ ի ցույց են դրվում հեռուստատեսությամբ և օրինակ են դառնում առօրյա կյանքում, անարդարությունը, որ կարող է դրսևորվել գործունեության տարբեր ոլորտներում, նպաստող հանգամանքներ են, որ հիմք են դառնում ավելի լուրջ խնդիրների առաջացման համար, ընդհուպ՝ մահեր ոչ մարտական պայմաններում:

ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը կարևորեց շեշտել նաև անվստահության մթնոլորտը, որ առկա է նախաքննական մարմինների նկատմամբ: Նա համոզմունք հայտնեց, որ մահացած զինծառայողների հարազատներն օբյեկտիվ հիմքեր ունեն՝ կասկածելու անաչառ նախաքննությանը, քանի որ այս դաշտում էլ առկա են բազմաթիվ բացեր, որոնք խոչընդոտ են հանդիսանում նախաքննական գործընթացի համար՝ հետագայում նաև նպաստավոր պայմաններ ստեղծելով դեպքերի կրկնության համար: Քննարկման ավարտին որոշում կայացվեց այս հարցով ևս իրականացնել լրացուցիչ հետազոտություններ և հնարավոր առաջարկները քննարկել պետական տարբեր մարմինների ներկայացուցիչների հետ:

Հանձնաժողովի այսօրվա նիստին ներկա էին Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, խորհրդի անդամներ Արկադի Տեր-Թադևոսյանը, Կառլոս Ղազարյանը,  պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Օհանյանը, ենթահանձնաժողովների նախագահներ, անդամներ և ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

23:20 29.07.2025

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

Աթենքում ընթացող առաջնության 65 կգ քաշայինների պայքարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից և հաղթել նախ ամերիկացի, ապա ադրբեջանցի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին՝ դուրս գալով եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը 5։4 հաշվով հաղթել է վրացի Էրեկլե Տավբերիձեին՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Մանրամասները՝ տեսնյութում: ...

Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ-Իրան համագործակցության ուղղությունները

23:13 29.07.2025

Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ-Իրան համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցությունն առողջապահության ոլորտում և նշել, որ միջազգային հարթակներում Իրանի գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլերով կյանքի են կոչվում: Նախարարը հավելել է, որ իրանական արտադրության […] ...

Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

23:03 29.07.2025

Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարի Սարգսյանն անկախ Հայաստանի […] ...

Սկանդալ ադրբեջանական նավթի շուրջ. Եվրոպական ընկերությունները հայտնում են աղտոտված վառելիքի մասին

22:54 29.07.2025

Սկանդալ ադրբեջանական նավթի շուրջ. Եվրոպական ընկերությունները հայտնում են աղտոտված վառելիքի մասին

Ավստրիական նավթագազային ընկերությունն օրգանական քլորիդով աղտոտում է հայտնաբերել ադրբեջանական նավթի վերջին խմբաքանակներում՝ նախքան դրանք կուղարկվեին նավթավերամշակման գործարան: Հաղորդվում է, որ այդ մասնիկները կարող են վնասել նավթավերամշակման գործարանի սարքավորումները: Ընկերությունն այժմ աշխատում է այլ աղբյուրներից այլընտրանքային հում նավթ գտնելու ուղղությամբ՝ վառելիքի մատակարարման շարունակականությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Նշվում է, որ աղտոտված նավթը եվրոպական երկրներ է հասել […] ...

Հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը

22:42 29.07.2025

Հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը

Արարատի մարզում հիմնանորոգվում է Վանաշեն-Այգավան-Եղեգնավան մարզային նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

22:29 29.07.2025

Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Հայաստանի տղամարդկանց թիմը 1738 միավորով նվաճել է նաև […] ...

BACK_TO_TOP