Հայաստանում մարդու իրավունքների մասին Պետդեպի զեկույցը և՛ լավ, և՛ վատ փաստեր է արձանագրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+29.09 oC

Հայաստանում մարդու իրավունքների մասին Պետդեպի զեկույցը և՛ լավ, և՛ վատ փաստեր է արձանագրել

16:00 12.03.2020

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների  հետ կապված վիճակին։ Զեկույցում ներկայացված են Հայաստանում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, դրական եզրակացությունները և բացասական երևույթները։

Զեկույցում, օրինակ, հիշատակվում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, որոնց ժամանակ 10 մարդ է մահացել՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։ Նշվում է, որ գործերից մեկով մեղադրանքներ են առաջադրված բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և այլն։

Արցախյան հակամարտությանը վերաբերող մասում կան որոշ ձևակերպումներ, որոնք չեն համընկնում Հայաստանի տեսակետի հետ, սակայն հիշատակվում են նաև 2016 թվականի պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունները, որոնց վերաբերյալ գործերը սպասման մեջ են ՄԻԵԴ-ում։ Իսկ ընդհանուր առմամբ Արցախյան հակամարտության հետևանքով, ըստ զեկույցի, անհայտ կորած է համարվում 867 մարդ։

Բանակում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հատվածում հիշատակվում է, որ ՀԿ-ների տվյալներով՝ ոչ մարտական կորուստների մասին տեղեկությունները ամբողջությամբ չեն հրապարակվում։ Զեկույցի պնդմամբ՝ ՀԿ-ները մտահոգություններ են հայտնում, որ բանակում մահացության որոշ դեպքեր որակվում են որպես ինքնասպանություններ։

Քրեակատարողական հիմնարկներում, զեկույցի համաձայն, մեծագույն խնդիրը մարդկանց մահվան դեպքերն են։ Կան խնդիրներ նաև պահման պայմանների, սանիտարական իրավիճակի հարցերի հետ կապված: Զեկույցը նշում է, որ իշխանությունը քայլեր է ձեռնարկել մասնավորապես բանտերը բեռնաթափելու համար, և դա հիմնարկների մակարդակով խնդիրը լուծել է։ Այլ հարց է, որ ըստ զեկույցի, որոշ դեպքերում կան խցերի ծանրաբեռնվածություններ։

Ըստ զեկույցի, քայլեր են իրականացվել նաև կալանավորների ու ազատազրկվածների պահման պայմանները բարելավելու համար, մասնավորապես փոխվել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը, կատարվել են վերանորոգումներ և այլն։

Դատական համակարգի մասով զեկույցում նշվում է, որ այնտեղ կոռուպցիայի խնդիրը դեռ կա, ու բազմաթիվ դատավորների ունեցվածքը չի համապատասխանում նրանց ստացած աշխատավարձին ու այլ եկամուտներին։ Մյուս կողմից` զեկույցում հիշատակվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով կոչ էր արվում արգելափակել բոլոր դատարանները։ Զեկույցում նշվում է, որ այդ քայլը որոշ դիտորդներ դիտարկում են որպես դատական իշխանության վրա ճնշում։

Տեղական ՀԿ-ներին հղումով՝ զեկույցում նշվում է, որ հավաքների ազատության մակարդակը դրական շարժ է արձանագրել 2018 թվականի մայիսի քաղաքական փոփոխություններից հետո, սակայն նաև հիշատակվում է 2019-ի ապրիլին Բաղրամյան փողոցում տեղի ունեցած ցույցը, որի ժամանակ ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է երթևեկելի մասից ու թույլ չի տվել բողոքն արտահայտել Ազգային ժողովի դիմացի մասում, որը մինչ այդ բաց էր հասարակության համար։

2018 թվականի դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրությունները նույնպես ընդգրկվել են այս զեկույցում։ ԱՄՆ Պետդեպարտամենտը հղում է անում դիտորդական առաքելություններին և դրական արտահայտվում անցկացված ընտրությունների մասին։ Կան, սակայն, որոշ թերություններ։ Դրանց մեջ, օրինակ` հիշատակվում է քարոզչական ակցիաների ֆինանսավորման թափանցիկության խնդիրը․ որոշ դեպքերում որոշ ծախսեր չեն ներկայացվել որպես նախընտրական քարոզչության ֆինանսավորում։

Զեկույցի համաձայն` ընտրություններին կանանց ներգրավման հարցում նույնպես կան խնդիրներ։ Մասնավորապես հիշատակվում է, որ խորհրդարանում կանանց 25 տոկոս նվազագույն շեմ պետք է լինի, սակայն այդ թիվը չի պահվում, քանի որ մեծամասնական ընտրակարգով հիմնականում ընտրվում են տղամարդիկ։ Մյուս կողմից` նշվում է, որ քարոզչական ակցիաների ժամանակ կանայք սակավ են հանդես գալիս որպես հռետորներ և երբեմն ինքնուրույն քարոզչական ակցիաներ են անում։

Ընդհանրապես, զեկույցում կա նաև կանանց իրավունքներին անդրադարձով առանձին բաժին։ Դրանում առավել մտահոգիչ են բռնության արձանագրված դեպքերը։ Նշվում է, որ իրավապահները ամբողջ արդյունավետությամբ չեն քննում այդպիսի գործերը։ Մասնավորապես նշվում է, որ որոշ դեպքերում, եթե կինը կույս չի եղել, ապա ոստիկանությունը նրա բռնաբարության մասին բողոքը չի ընդունել։

Առանձին հիշատակվում է նաև լրագրող Լյուսի Քոչարյանի արշավը, որի ժամանակ լրագրողը ներկայացնում էր կանանց նկատմամբ բռնությունների, մասնավորապես սեռական բռնությունների դեպքերի մասին անանուն պատմություններ։ Ոստիկանությունը, ըստ զեկույցի, հայտարարել է, որ իրենք քննության կառնեն այն դեպքերը, որոնց հետքերով կարելի է գնալ։

Մել (Մելինե) Դալուզյանի վերաբերյալ քննարկումները նույնպես տեղ են գտել զեկույցում։ Այնտեղ մասնավորապես նշվում է, որ Դալուզյանի դեմ քարոզչական հարձակումներ են եղել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանել է նրան Ազգային ժողովին ուղղված իր ելույթում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են

23:31 29.07.2025

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 138 մանկապարտեզի նոր շենքի կառուցման և բակի բարեկարգման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Շենքի շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: Մանկապարտեզը 6 խմբանի է՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ շուրջ 170 երեխայի […] ...

Արարատի մարզում «ՎԱԶ 21-06»-ը բախվել է «Toyota»-ին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

23:26 29.07.2025

Արարատի մարզում «ՎԱԶ 21-06»-ը բախվել է «Toyota»-ին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

Հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Երասխ Մ-2 ճանապարհին՝ Մասիսի վարչական տարածքում, Երասխ գնալիս «ՎԱԶ 21-06» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «06»-ը կողաշրջվել է, 2 հոգու առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների […] ...

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

23:20 29.07.2025

Ըմբիշ Ջանես Նազարյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող

Աթենքում ընթացող առաջնության 65 կգ քաշայինների պայքարում հունահռոմեական ոճի հայ ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից և հաղթել նախ ամերիկացի, ապա ադրբեջանցի, ֆրանսիացի և ուկրաինացի մրցակիցներին՝ դուրս գալով եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում Նազարյանը 5։4 հաշվով հաղթել է վրացի Էրեկլե Տավբերիձեին՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Մանրամասները՝ տեսնյութում: ...

Արագածոտնի մարզում կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհը

23:17 29.07.2025

Արագածոտնի մարզում կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհը

Հուլիսի 29-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ժողովրդին հայտնի Օշականի ձոր իջնող ոլորաններում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը մկրատաձև փակել էր ճանապարհի 2 երթևեկելի գոտիները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկները ու քաղաքացիները օգնել են վարորդին կցորդիչով բեռնատարը ուղղել և բացել ճանապարհը։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։ ...

Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ-Իրան համագործակցության ուղղությունները

23:13 29.07.2025

Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ-Իրան համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից: Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել երկու երկրների փոխգործակցությունն առողջապահության ոլորտում և նշել, որ միջազգային հարթակներում Իրանի գործընկերոջ հետ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները գործնական քայլերով կյանքի են կոչվում: Նախարարը հավելել է, որ իրանական արտադրության […] ...

Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

23:03 29.07.2025

Վազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 26-27-ը Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների առաջնությունում՝ 3000 մետր վազք մրցաձևում ցույց տալով 8:13.12 արդյունք: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Մկրտչյանը հանդես է եկել նաև 1500մ վազք մրցաձևում և 3:44.15 արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարի Սարգսյանն անկախ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP