Մանկապարտեզներից վերցրած տարածքները վերադարձվում են և օգտագործվում նպատակային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+35.09 oC

Մանկապարտեզներից վերցրած տարածքները վերադարձվում են և օգտագործվում նպատակային

13:35 12.03.2020

Երևանի հ.119 մանկապարտեզում հերթագրված 100 երեխայից 33-ն արդեն հաճախում է մանկապարտեզ: Բացված նոր խմբասենյակն ավելի քան 10 տարի անհատույց օգտագործման էր տրված:

«Երկար տարիներ տարածքը հանձնված էր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ որպես գրասենյակ: Պայմանագիրը լրանալուց հետո Երևանի քաղաքապետարանը պայմանագիրն այլևս չերկարացրեց՝ հնարավորություն տալով տասնյակ երեխաների մանկապարտեզ հաճախել: Խմբասենյակը, որը մոտ 140 քմ է, նորոգվել է քաղաքապետարանի բյուջեով: Այն նախատեսված է կրտսեր խմբի երեխաների համար»,- ասում է Երևանի հ.119 մանկապարտեզի տնօրեն Նելլի Աղումյանը:

«Այն բոլոր տարածքները, որոնք համայնքից վերցրել են և օգտագործվում են, մենք պետք է վերադարձնենք և օգտագործենք նպատակային: Այսինքն՝ մանկապարտեզներում պետք է բացենք նոր խմբասենյակներ: Մեր հաշվարկներով՝ այսօր շուրջ 250 նոր խմբասենյակ բացելու անհրաժեշտություն կա, որպեսզի կարողանանք հերթագրման գործընթացը հասցնել զրոյի»,- նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:

Առանձնացված ննջասենյակ, խաղասենյակ, սանհանգույց ու խոհանոցային հատված: Տարածքն այժմ լիովին ծառայում է երեխաների կրթության և հանգստի նպատակին: Խմբասենյակը կահավորվել է նոր ու հարմարավետ գույքով: Մանկապարտեզում նոր խմբի բացմանն անհամբեր սպասում էին ծնողները:

Տարիների ընթացքում համայնքը տարբեր կազմակերպությունների անհատույց օգտագործման է տվել շուրջ 13 հազար քմ տարածք: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ավելի քան 6 հազար քմ-ն արդեն վերադարձվել է համայնքին: Դրանք հերթով կնորոգվեն ու կհանձնվեն մանկապարտեզներին:

«Համայնքային տարածքներն զբաղեցրած մի շարք կազմակերպությունների ժամկետներն ավարտվել կամ ավարտվում են: Պայմանագրերը երկարացնելու համար նրանք կդիմեն ավագանուն: Եթե վերջինս նպատակահարմար չգտնի, ապա այդ տարածքները ևս կվերադարձվեն, և կծառայեցնենք մեր երեխաների համար»,- ընդգծում է փոխքաղաքապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

12:49 30.07.2025

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

ԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...

Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համար

12:36 30.07.2025

Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համար

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն առաջարկում է համապարփակ, ներառական ուսուցում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը: Ծրագրի […] ...

Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»

12:23 30.07.2025

Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»

«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչին՝  Էնցո Մարեսկային: «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո […] ...

Կալիֆոռնիայում և Օրեգոնում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

12:10 30.07.2025

Կալիֆոռնիայում և Օրեգոնում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին

Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, հայտնում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA): Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ «Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել հետևյալ տարածքներում՝ Կալիֆոռնիա, […] ...

SHANTNEWS

12:00 30.07.2025

SHANTNEWS

Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասին

11:57 30.07.2025

Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասին

Չինաստանի բնական պաշարների նախարարության ցունամիի նախազգուշացման կենտրոնը «դեղին» նախազգուշացում է հրապարակել՝ հայտարարելով Կամչատկայի ափերի մոտ հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի սպառնալիքի մասին Չինաստանի արևելյան շրջաններում և Թայվան կղզում։ Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Չինաստանն ունի չորս մակարդակի եղանակային նախազգուշացման […] ...

BACK_TO_TOP