13:39 12.03.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խորհրդակցություններ է անցկացրել մի շարք միավորված համայնքների ներկայացուցիչների հետ։ Մարտի 6-ին՝ Եղեգնաձորում, 9-ին՝ Սևանում և 10-ին՝ Իջևանում ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցած հանդիպումներին ներկա են գտնվել միավորված համայնքների ղեկավարներ, տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ, պլանավորման մասնագետներ և ֆինանսիստներ, վարչական ղեկավարներ և տնտեսական զարգացման պատասխանատուներ, հասարակական կառույցների և բիզնեսի ներկայացուցիչներ։
Ի թիվս տեղական ինքնակառավարմանը վերաբերող մի շարք հարցերի՝ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են վարչատարածքային բարեփոխումներին, համայնքների տնտեսական զարգացմանը, վերապատրաստումների համակարգին, բյուջետավարմանը, ծառայությունների մատուցմանը, էլկառավարմանը, հնգամյա և տարեկան պլանավորմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել նաև միավորված համայնքներում ավագանու և վարչական ղեկավարի ինստիտուտների կայացվածությանը, հողերի կառավարման հետ կապված խնդիրներին, համայնքի կարիքների համար գնման ընթացակարգերին, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման կարգին։
Ներկաները փաստել են, որ նմանօրինակ քննարկումները միտված են նախանշել տարատեսակ խնդիրների լուծման ուղիներ և ուրվագծել նախարարություն-համայնք համագործակցության նոր ուղղությունները։
Հանդիպումների ավարտին հնչել են սուբվենցիոն ծրագրերին և գնումների ընթացակարգերին առնչվող առաջարկություններ և դիտարկումներ, պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրոնային տարբերակով անընդհատ ուղիղ կապի մեջ լինել նախարարության հետ՝ ռազմավարությունների, մեթոդաբանությունների, օրենսդրության դրույթների, վարչարարության հետ կապված հարցերը օպերատիվ քննարկելու նպատակով։
Նշենք, որ այս խորհրդակցություններին նախորդել է 2019 թվականի դեկտեմբերին մեկնարկած առաջին փուլը, որի շրջանակներում ՏԻ ոլորտին առնչվող հարցերով հարցաշարն ուղարկվել էր միավորված համայնքներին՝ լրացնելու խնդրանքով։ Տեղի էր ունեցել լրացված հարցաշարերի վերլուծության, դրական կողմերի, հաջողությունների, ինչպես նաև խնդրահարույց հարցերի վերհանում և խմբավորում։
Ընթացիկ՝ երկրորդ փուլը, որը բարձրաձայնված հարցերի և առկա վերլուծությունների դեմ առ դեմ քննարկում է ենթադրում, տևելու է մինչև մարտի 26-ը։
12:49 30.07.2025
Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառովԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...
12:36 30.07.2025
Առցանց դասընթաց՝ ֆրանսերենի ուսուցիչների համարՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) և Ժնևի համալսարանի նախաձեռնությամբ մեկնարկում է «Ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ներածություն ֆրանկոֆոն տեսանկյունից» խորագրով դասընթացը (MOOC): Դասընթացն առցանց է և անվճար բոլոր մասնակիցների համար. այն նպատակ ունի աջակցել ֆրանսերենի ուսուցիչներին ամբողջ աշխարհում: Դասընթացն առաջարկում է համապարփակ, ներառական ուսուցում ֆրանսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման (FLE/S) վերաբերյալ գիտելիքների զարգացման ուղղությամբ՝ միաժամանակ խրախուսելով քննադատական մտածողությունը: Ծրագրի […] ...
12:23 30.07.2025
Մատերացին շնորհակալություն է հայտնել Մարեսկային «ՊՍԺ-ից վրեժ լուծելու համար»«Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին Ա Սերիայի յութուբյան ալիքի եթերում շնորհակալություն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզչին՝ Էնցո Մարեսկային: «Ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրան, քանի որ նա ինչ-որ չափով վրեժ լուծեց Չեմպիոնների լիգայում «Ինտերի» կրած պարտության համար»,- ասել է Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը: Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել էր «Ինտերին», իսկ իտալացի Էնցո […] ...
12:10 30.07.2025
Կալիֆոռնիայում և Օրեգոնում հայտարարվել է ցունամիի վտանգի մասինԿամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում, հայտնում է ԱՄՆ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչությունը (NOAA): Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ «Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել հետևյալ տարածքներում՝ Կալիֆոռնիա, […] ...
11:57 30.07.2025
Չինաստանը զգուշացնում է ափամերձ շրջաններին ցունամիի վտանգի մասինՉինաստանի բնական պաշարների նախարարության ցունամիի նախազգուշացման կենտրոնը «դեղին» նախազգուշացում է հրապարակել՝ հայտարարելով Կամչատկայի ափերի մոտ հզոր երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի սպառնալիքի մասին Չինաստանի արևելյան շրջաններում և Թայվան կղզում։ Կամչատկայում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8.7 մագնիտուդ, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։ Չինաստանն ունի չորս մակարդակի եղանակային նախազգուշացման […] ...