13:10 11.03.2020
Ի՞նչ ռիսկեր կան խնամատարության գործընթացում և որքանո՞վ է հասարակությունն այսօր պատրաստ օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ հայտնված երեխաներին։ Այս խնդիրների վերլուծությունը հրատապ ու այժմեական է դարձել խնամքի հաստատություններն ու մանկատները փակելու հետևանքով:
Աշխարհում գործում է խնամատարության 12 մոդել։ Հայաստանում տեղայնացվել ու կիրառվում է միայն 4-ը։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիում, որին մասնակցել են ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները։
2019 թվականի տարեվերջին Գյումրիում գործող գիշերօթիկները փակվեցին։ Երեխաների մի մասը վերադարձավ կենսաբանական ընտանիք, իսկ առավել ռիսկային համարվողները տեղափոխվեցին Նանսենի անվան թիվ 1 գիշերօթիկ հաստատություն։ Հենց նման երեխաների դեպքում է պետությունն առաջարկում խնամատարության մոդելի կիրառումը, որը պարզվում է` Հայաստանում ներդրվել է դեռ 15 տարի առաջ:
«Մենք արդեն 93 դեպք ունենք խնամատարության, 93 օրինակով կարող եմ վստահաբար ասել` հայկական խնամատարության մոդելն աշխարհում չտեսնված մոդել է, ոչ մի երկրում էդպիսի բան չկա, որ 18 տարին լրանալուց հետո էլ շարունակեն ընտանիքները այդ կապը, այդ ջերմությունը պահեն երեխաների հետ»,- նշում է ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միրա Անտոնյանը:
Ըստ մասնագետի` հայկական ընտանիքները գրեթե միշտ ցանկանում են խնամատարության վերցնել ավելի փոքր տարիքի երեխաների։ 12-ից բարձրի դեպքում խուսափում են` մտածելով, որ երեխան գիտակից տարիքում է գտնվում և հնարավոր է` համակերպվելու հետ բարդություններ առաջանա:
Երեխային խնամատարության հանձնելու համար կան հստակ չափորոշիչներ, որոնք տարբերվում են որդեգրման գործընթացից։
«Որդեգրման դեպքում ծնողն ինքն է գնում մանկատուն և իր ճաշակով երեխա ընտրում, խնամատարության դեպքում հակառակ կողմից ենք գալիս, նայում ենք` այս երեխան ինչ պատմություն ունի, ինչ դժվարություններով է անցել։ Եթե շատ ակտիվ երեխա է, փնտրում ենք համեմատաբար խաղաղ բնավորություն ունեցող, հանդուրժող ծնողներ ու ընտանիք»,- ասում է Միրա Անտոնյանը:
Մասնագիտական հանձնաժողովը խնամատարության պատրաստ ընտանիքների ընտրության հարցում ցուցաբերում է բծախնդրություն։ Հետագա բարդություններից, այդ թվում` ընտանիքի շահադիտական մոտեցումները բացառելու համար կիրառում է 17 ֆիլտր:
«Եթե ընտանիքը նպաստառու է, չի կարող դառնալ խնամատար ընտանիք, եթե ընտանիքում չկա կայուն եկամտի հնարավորություն և խնամատարության համար տրված գումարն այդ ընտանիք մտնող միակ գումարն է, բացառում ենք այդ թեկնածուներին»,- գործող ֆիլտրերից մի քանիսն է ներկայացրել Միրա Անտոնյանը:
Ըստ նրա` Հայաստանում դեռ խնամատարության գործընթացին անցնելու բոլոր շղթայական մոտեցումները ներդրված չեն։ Հաճախ բռնության ենթարկված երեխայի դեպքում հստակ պատասխանատուներ չկան, որոշ դեպքերում էլ վերահսկող կառույցները գործում են իրարից անկախ։
Ըստ ուսումնասիրությունների` երեխաների հանդեպ բռնության դեպքերը, որոնք տեղի են ունենում ոչ միայն ընտանիքներում, հատկապես երեկոյան ժամերին կամ հանգստյան օրերին, պատասխանատու կառույցները արագ արձագանքման և օգնության հնարավորություն չեն ունենում։ Դեպքերի նվազեցման համար պետք է ներդնել հասանելի շուրջօրյա ծառայություններ։
Գիշերօթիկների գործունեության վերջնական դադարեցումից հետո խնամատարությունը ռիսկային համարվող ընտանիքների երեխաների համար լինելու է ապահով տարբերակը, նախատեսվում է կիրառել նաև փոքր տան գաղափարը, երբ մեկ հարկի տակ չափահաս երիտասարդները կկարողանան ապրել մինչև 23 տարեկան դառնալը։
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...
14:00 26.07.2025
«Բարսելոնայի» պատմության լավագույն խաղացողների տասնյակըԲրիտանական հայտնի FourFourTwo պարբերականը կազմել է «Բարսելոնայի» պատմության 50 լավագույն խաղացողների ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում է Չավին, լավագույն եռյակը եզրափակում է Անդրես Ինիեստան։ «Բարսելոնայի» պատմության 10 լավագույն ֆուտբոլիստները։ 1.Լիոնել Մեսսի 2.Չավի 3.Անդրես Ինիեստա 4.Յոհան Կրոյֆ 5.Ռոնալդինյո 6.Դիեգո Մարադոնա 7.Սամուել Էտո’Օ 8.Ռոնալդ Կուման 9.Սեզար Ռոդրիգես 10.Միքայել Լաուդրուպ ...