18:13 07.03.2020
Մարտի 5-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը նաև հասարակության ու հարազատների անտարբերության հետևանք էր: Այս մասին այսօր խոսել են «Արևամանուկ» հիմնադրամի հոգեբանները: Հիշեցնենք, տանը ծեծի էին ենթարկվել մայրն ու դուստրը, ինչի հետևանքով մայրը մահացել է, իսկ 12 տարեկան աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է: Ըստ հոգեբաննների` խոսքն ընտանեկան բռնության մասին է, որի դրդապատճառները լուրջ ուսումնասիրության կարիք ունեն` […]
17:50 07.03.2020
Մարտի 7-ին, ժամը 14:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի մոտակայքում այրվում են մոտ 1000-ից ավելի անվադողեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
17:38 07.03.2020
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը իրազեկմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով հարցին, թե հաշվառում չունեցող ՀՀ քաղաքացուն քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդգրկելու վերաբերյալ դիմումը կարո՞ղ է արդյոք ներկայացնել լիազորված անձը (դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 26.03.2020թ. է): Տարածված հաղորդագրության մեջ նշված է. «Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ […]
17:25 07.03.2020
Իսկ «Ոչ»-ի ճամբարում նախընտրում են դասական քարոզարշավ չանել՝ Հանրապետության տարբեր շրջաններում չեն լինի, ելույթներ չեն ունենա: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Գոհար Մելոյանն ասել է, որ իրենք շարունակելու են վերահսկել գործընթացի օրինականությունը: Խախտումներ գտել են, դրանց մասին պարբերաբար բարձրաձայնում են: Մանրամասները` տեսանյութում:
17:21 07.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց փողոցի 89 հասցեում գտնվող 1080 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ […]
17:04 07.03.2020
2019 թվականին ռուսաստանցի կանայք, որպես ճամփորդական ուղղություն, նախընտրել են Սոչին և Երևանը: Այս մասին հայտնել է RT-ն` հղում անելով ճանապարհորդների համար նախատեսված Biletix առցանց ծառայությանը: 2019թ. ներքին չվերթների շարքում առավել հայտնի են եղել Սոչին, Ղրիմը, Սանկտ Պետերբուրգը, Միներալնիե Վոդին և Կալինինգրադը: Օտարերկրյա քաղաքներից ՌԴ քաղաքացիները առավել հաճախ նախընտրել են Երևանը, Ստամբուլը, Բուրգասը, Բարսելոնը: Միևնույն ժամանակ, […]
16:40 07.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքում անդրադարձել է քաղաքացիներին հուզող հարցերից մեկին: Նա մասնավորապես գրել է. «Քանի որ մի շարք ԶԼՄ-ներ ու քաղաքացիները մտահոգված են բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտային հարկից փոխհատուցման հնարավոր ազդեցության ու ժամկետների մասով, ուզում […]
16:19 07.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել Գյուլագարակի հիմնանորոգված ճանապարհով: Տեղեկացվել է, որ 2,5 կմ երկարությամբ ճանապարհն ամբողջությամբ նորոգվել է 2019 թվականի ընթացքում: «Սա այն ճանապարհն է, որը տանում է դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, որը Հայաստանի ամենագեղատեսիլ […]
16:06 07.03.2020
Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Շիրակի մարզում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքի բացման արարողության: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնող սպաներին ծառայողական բնակարաններ ստանալու առթիվ և համոզմունք հայտնել, որ զինծառայողների սոցիալական ապավության ծրագրերը շարունակական են և մեծապես նպաստում են ծառայության լիարժեք իրականացմանն ու զինծառայողների մարտունակության բարձրացմանը: […]
16:00 07.03.2020
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետությունում վերականգնել շուրջ 65 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնք կընդգրկեն Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերը: Նախատեսվում է շինարարական աշխատանքների մրցույթները կազմակերպել 2 փուլով։ Առաջին փուլում կհայտարարվեն այն ճանապարհների մրցույթները, որոնց համար արդեն մշակվել են նախագծեր։ Դրանք […]
15:46 07.03.2020
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է չմեկնել Արցախ։ Պատճառը տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ կրակոցները և, երբեմն, հրետանային համակարգերի կիրառումը, ներառյալ նաև ականները և ականանետերը, տարեկան դառնում են մարդկանց մահվան և վիրավորման պատճառ։ Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս խուսափել շփման գծին և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին մոտ գտնվող ավտոճանապարհներին գտնվելուց։ […]
15:38 07.03.2020
Այսօր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մոտ ակցիա են իրականացրել 2019թ. Եղեգնաձորում ծեծի ենթարկված Արա Մխիթարյանի հարազատները: Նրանց զայրացրել է Մխիթարյանի գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակվելու հանգամանքը: Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականին՝ Հարություն Գրիգորյանին և նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ երկուսն […]
15:28 07.03.2020
Մարտի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ մարտի 5-ին ժամը 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, բացել են «Հրանտ Շահինյանի» անվան դպրոցի հարևանությամբ գտնվող այգու դուռը և ծառ կտրել: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ծառն ապօրինի հատել է Այգեստանի 8-րդ փողոցի 80-ամյա մի բնակիչ։ Նա տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը […]
14:52 07.03.2020
Մարտի 5-ին Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ծեծի հետևանքով մի կին է մահացել, իսկ նրա 13 -ամյա դուստը ծանր վիճակում է: Տեղի ունեցած դեպքի և առհասարակ, կանանց նկատմամբ բռնության մասին «Հորիզոնի» տաղավարում հյուրընկալվել են «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի հոգեբան Մարինա Եղիազարյանը և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ՀԿ իրավաբան Ստելլա Չանդիրյանը: Մանրամասները` տեսանյութում:
14:27 07.03.2020
Մարտի 7-ին, ժամը 10:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վանաշեն գյուղի վերջնամասում՝ դաշտերում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել` 11:22-ին: Այրվել են հողամասի խոտածածկույթը (մոտ 4 քմ) և երկաթյա վագոն-տնակի (մոտ 7 […]
14:11 07.03.2020
Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի գործով դատական նիստին դատախազն առարկել է Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականի եղբորը՝ Զավեն Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Դատախազը դատական նիստին առարկել է գրավի միջնորդությանը։ Դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի […]
13:58 07.03.2020
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարնան և գեղեցկության տոնի առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին՝ Մարտի 8-ի՝ Գարնան և գեղեցկության տոնի առթիվ: Դուք, տղամարդկանց հավասար, արհեստավարժ նվիրումով կատարում եք ձեր մասնագիտական ու մարդկային պարտքը՝ ծառայել օրենքին ու քաղաքացուն, պահպանել […]
13:44 07.03.2020
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի լուսանկարը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն դիմանկար» անվանակարգում: 35 տարի շարունակ Թուրքիայում անցկացվող ֆոտոլրագրության ոլորտում Տարվա լավագույն լուսանկարների մրցույթին այս տարի շուրջ 6 հազար աշխատանք է մասնակցել: 7 անվանակարգերում 34 լուսանկար և 7 ֆոտոշարք մրցանակներ են ստացել: Դիմանկար անվանակարգում հաղթած Demirören լրատվական գործակալության ֆոտոլրագրող Ջան Էրոքի հեղինակած լուսանկարում պատկերված […]
13:29 07.03.2020
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը: Այն յուրօրինակ երկխոսություն է երկու մեծանուն արվեստագետների, որոնք կենդանության օրոք այդպես էլ համատեղ ցուցահանդես չեն ունեցել: Սալվադոր Դալին փարիզյան ավանգարդիստական խառնարան մուտք է գործել Պիկասոյի շնորհիվ: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 1926 թվականին, Պիկասոյի արվեստանոցում: Ցուցահանդեսում ներկայացված են Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, […]
13:18 07.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Կանանց տոնի նախօրեին նախագահական նստավայրում հյուրընկալել է ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի վետերան Ռոզալիա […]
12:51 07.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 12:36-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման […]
12:39 07.03.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Դեռ անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։ Երեխան ունի բազմաթիվ վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք, ծնոտի, […]
12:29 07.03.2020
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի մասին: Գրառումից մի հատված` ստորև. «Ազգային Ժողովում բակի զրուցարանի («բիսեդկայի») ոճի ելույթից հետո Գևորգ Պապոյանը լրատվամիջոցից լրատվամիջոց հարցազրույց էր տալիս՝ փորձելով սրբագրել իր անցած ճանապարհը ու թեև ընդունում էր, որ Հանրապետական է եղել, այդուհանդերձ փորձում […]
12:14 07.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջայցը Լոռիում՝ ներկայացնելով մարզի կարևոր պատմամշակութային անկյունները և ցույց տալով Լոռու մարզի պոտենցիալը՝ որպես զբոսաշրջային ուղղություն: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի փոխանցած տեղեկությամբ` վերակառուցվել է նաև Լոռե բերդաքաղաք տանող ավտոճանապարհը՝ հիշեցնելով, որ Լոռե բերդն այս տարի նշում է իր կառուցման 1000-ամյակը։ Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ բացի Ստեփանավանի դենդրոպարկից ու Լոռե […]
11:46 07.03.2020
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի և Շենքգավիթի բաժնի ծառայողները գրպանահատության դեպք են բացահայտել։ Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մարտի 6-ին, ժամը 18.50-ին, գողություն կատարելու կասկածանքով, նրանք բաժին են բերման ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ժամը 18.45-ին, 44 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակը, որի […]
11:31 07.03.2020
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել մետրոպոլիտենի աշխատակիցներին՝ 39-ամյակի առթիվ։ «Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը`«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ն այսօր 39 տարեկան է։ Մետրոպոլիտենի սիրելի՛ աշխատակիցներ, այսօր պատեհ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու Ձեր առաքելությունն ու դերը։ Ձեր փութաջան աշխատանքի շնորհիվ է,որ մենք ամեն օր արագ,անխափան ու […]
11:22 07.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Բրազիլիայի առաջին տիկնոջը հրավիրել է Հայաստան։ Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ «Հյուրընկալվել եմ Բրազիլիայի Նախագահական նստավայրում (Palácio da Alvorada) և հանդիպել երկրի առաջին տիկին Միշել դե Պաուլա Ֆիրմո Ռեինալդու Բոլսոնորուին։ Շատ ջերմ մթնոլորտում տիկին Բոլսոնարուն պատմել է պալատի կառուցման պատմությունը, ներկայացրել պալատի կտավների և […]
10:37 07.03.2020
Մարտի 6-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 3000 քմ, 2.5 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, 3000 քմ, 1500 քմ, Արտաշատ […]
10:29 07.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ են, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային […]