12:20 09.03.2020
Իրավապահ համակարգի վերին օղակներում դավաճաններ լինելու վերաբերյալ վարչապետի հայտարարություններին ինչո՞ւ չեն հաջորդում գործողությունները, ինչո՞ւ քրեական գործեր չեն հարուցվում. այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հարց են ուղղել լրագրողները: Իրավապահ համակարգում պաշտոնանկությունները հենց գործնական քայլեր են, պարզաբանել են պատգամավորները: Մանրամասները` տեսանյութում:
12:12 09.03.2020
«Բնականաբար, հետևում ենք քարոզարշավի ընթացքին, սահմանված կարգով ընթանում է, ականատես ենք լինում էքսցենտրիկ դրսևորումների հասարակության կողմից, մինչ հանրաքվեի օրը իշխանությունները հնարավորություն կունենան ներկայացնել հանրաքվեի նպատակահարամարությունը և կորոշակիանան բովանդակային մասի վրա, որովհետև ավելի շատ տեսնում ենք, որ հեղափոխության քարոզարշավ է ընթանում, մնացածը «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբերի դաշտում է գտնվում հարցը»,- այսօր ԱԺ-ում այսպես է մեկնաբանել «Բարգավաճ […]
12:10 09.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հաստատվել է ՀՀ ոստիկանության դրոշի և զինանշանի կանոնադրությունը և նկարագրությունը: ՀՀ Ոստիկանության դրոշի պատկերն այսպիսինն է. Զինանշանի պատկերը հետևյալն է. Որոշումն ուժի մեջ է մտել:
11:59 09.03.2020
ՄԻՊ նախաձեռնությամբ մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։ ? Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ [email protected] հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։ ? Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set an example անգլերեն հեշթեգերի ներքո։
11:17 09.03.2020
Մարտի 2-ից 8-ն արձանագրվել է 10 մահ, 463 դեպք, որից 324-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 2 որոնողափրկարարական, 1 քարաթափման, 1 դարափուլի, 257 հրդեհի ահազանգ, 50 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի ուղիում, 98 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 79 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 5 քաղաքացի: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք. […]
11:08 09.03.2020
Քրեական գործի քննության շրջանակներում պարզվել է, որ ՀՀ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում՝ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 10526 քմ հողամասը զավթվել է, և 2015թ., առանց սահմանված կարգով կառուցապատման իրավունքի տրամադրման, հիշյալ հողամասում կառուցվել են ինքնակամ շենքեր և շինություններ: Այդ ընթացքում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Դրախտիկ համայնքի համապատասխան պաշտոնատար անձինք, […]
11:05 09.03.2020
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն անդրադարձել է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին, հայտնում է «Արմենպրես»-ը․ «ՀՀ Կենտրոնական բանկն ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե՛ ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, […]
10:55 09.03.2020
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 01.00-07.00-ը, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: Այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
10:39 09.03.2020
Փոքրիկ Անգելինայի՝ ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա։ Նրան շտապ անհրաժեշտ էր «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը, որն առաջին անգամ է տեղադրվում Հայաստանում «Անգելինայի՝ ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվեց՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ […]
10:24 09.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ իրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից ստացված կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ազդակներին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տևական ժամանակ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ և կեղծիքներ կատարելու կոռուպցիոն բնույթի հանցավոր դեպք: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ 2015-2019 թթ. ««Ձորակ» հոգեկան […]
10:15 09.03.2020
Մարտի 8-ին՝ ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում՝ Թռչկանի ջրվեժ տանող ավտոճանապարհին զբոսաշրջիկներ են կորել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանության հետ համատեղ Թռչկանի ջրվեժից հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ շինության ներսում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Վալերի Ս.-ին […]
10:03 09.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Բրյուսել այցի շրջանակում վարչապետը կհանդիպի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
09:38 09.03.2020
Մարտի 8-ին` ժամը 00:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում՝ «999» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Honda Accord» (վարորդ՝ Արսեն Ս., ծնված 1987 թ.), «Toyota […]
08:21 09.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արցախի փ. 15, 50, 51, 52 սեփական տները, Երկաթուղայինների 1, 2, 3, 4 փողոցների 1-24 սեփական տները, 11։00-13։00 Վարդաշեն 1փ. 2-50; […]
23:40 08.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին անակնկալի համար։ «Օրվա բազում ծաղկեփնջերից ամենաանմոռանալին կարող է լինել այն, որը ստացել ես անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Շնորհակալ եմ անչափ գեղեցիկ անակնկալի համար, պարո՛ն Վարչապետ»,- գրել է նա:
23:33 08.03.2020
Այսօր՝ մարտի 8-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները մոտ 2 ժամ աշխատել […]
22:37 08.03.2020
Մարտի 8-ին` ժամը 18:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Արայիկ Գ., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Արմեն Գ., ծնված […]
22:26 08.03.2020
Մարտի 8-ին` ժամը 20:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան մոտակայքում քաղաքացիները ջրագծի համար փոս փորելիս ընկել են մեջը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […]
22:13 08.03.2020
Մարտի 8-ին` ժամը 17:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը: Լեռնագնացներից ստացված ՋիՊիԷս (GPS) կոորդինատների համաձայն՝ […]
21:29 08.03.2020
Արդեն որերորդ տարին է՝ կանանց միջազգային տոնի առիթով ճանապարհային ոստիկաններն անակնկալ են մատուցում կին վարորդներին։ Այսօր առավոտից Գյումրիի փողոցներում ճանապարհային ոստիկանության 3-րդ սպայական դասակի աշխատակիցները «ուժեղացված ծառայության» են իրականացրել։ Բոլոր կենտրոնական փողոցներում կանգնեցրել են մեքենաները, որոնց ղեկին կանայք են եղել։ Այսօր, սակայն, կին վարորդների կողմից թույլ տրված խախտումները չեն եղել նրանց ուշադրության կենտրոնում։ Ճանապարհային ոստիկանները […]
20:14 08.03.2020
Մարտի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի 06 LՏ 282 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մամնական վնասվածքներով տեղափոխվել Ալավերդու բժշկական […]
18:59 08.03.2020
Մարտի 8-ին, ժամը 17:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնաց (25-ամյա) գտնվում են Արագած լեռան վրա. նրանցից մեկը վնասել է ոտքը և չի կարողանում ինքնուրույն իջնել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական խմբերը:
18:27 08.03.2020
Ադրբեջանական զինուժը մարտի 8-ին ժամը 15։00-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղը։ news.am-ի հետ զրույցում Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասել է, որ 2 կրակահերթ է արձակվել գյուղի վրա։ Նրա խոսքով՝ վնասվել է Ոսկեպարի բնակիչներից մեկի տան դիմային հատվածը և բաղնիքի պատը։
17:46 08.03.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել, որին կից գրված է՝ կոտրելով կարծրատիպերը. կանայք՝ բարդ ու պատասխանատու պաշտոններին:
17:34 08.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է դասերի վերսկսման մասին:
16:30 08.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այսօր այցելեցի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող, 13-ամյա գյումրեցի Նազելի Խաչատրյանին։ Շատերս ենք ցավում այս աղջնակի եւ նրա սպանված մայրիկի համար, բայց եկեք ի վերջո խոստովանենք, որ այս աղջնակն ու նրա մայրը զոհ են նաև այն մտայնության, թե բռնությունն ընդհանրապես և կանանց նկատմամբ […]
15:45 08.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել կանանց: «Սիրելի՛ երևանցիներ, Այսօր Մարտի 8-ն է՝ կանանց միջազգային օրը: Հասարակության բոլոր անդամների համաչափ ներգրավվածությունը հանրային կյանքում ոչ միայն մարդու իրավունքներից բխող բնական անհրաժեշտություն է, այլև համայնքն ու պետությունը զորացնելու կարևոր միջոց: Ուրախ եմ արձանագրել, որ Երևանի քաղաքային իշխանության, հատկապես՝ ավագանու կազմում մեծ է […]
15:30 08.03.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առիթով և հայտնել լավ լուր: «Սիրելի՛ կանայք, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի կապակցությամբ: Կյանքի բոլոր փուլերում ձեր ունեցած կարևոր դերակատարության մասին նշելու անհրաժեշտությունը չկա. դա աքսիոմ է: Ապացուցման կարիք չունի նաև այն, որ մեր կառավարությունն անում ու շարունակելու է անել առավելագույնը՝ ձեր հոգսերը թեթևացնելու […]