TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հաջողության հասած յուրաքանչյուր կնոջ պատմություն ոգեշնչման օրինակ է. ՄԻՊ-ը շնորհավորել է կանանց միջազգային օրվա առթիվ

14:25 08.03.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: «Սիրելի´ կանայք, Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը ձեր իրավունքներն արժևորելու, նվաճումներին անդրադառնալու և կարևոր դերն ընդգծելու լրացուցիչ առիթ է: Ձեր հաջողության յուրաքանչյուր պատմություն ոգեշնչման օրինակ է ու հասարակությունում իրական փոփոխությունների գրավական: Որքա՜ն մեծ ակնածանքի է արժանի կինը, որ հաջողության […]

̰
Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ. factor.am

14:15 08.03.2020

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից քիչ անց կտեղափոխեն «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին: «Նա այս պահին մեզ մոտ է, բայց որոշեցինք, որ պետք է տեղափոխենք «Էրեբունի» ԲԿ, քանի որ ուղեղի առաջին օգնության ծառայությունը գտնվում է այնտեղ: Առայժմ գնում է հետազոտությունների […]

̰
Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

13:40 08.03.2020

Հանրապետության տարածքում՝ Մարտի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Հրազենի գործադրմամբ սպանություն Սյունիքի մարզում. կասկածյալը ձերբակալված է

12:50 08.03.2020

Մարտի 8-ին հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 02:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկերի հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաստան բնակավայր 2-րդ փողոցի տներից մեկը, որտեղից «կոնքազդրային հոդի արտաքինից երկու վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի […]

̰
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա վիրավոր

12:36 08.03.2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 00:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Արտյոմ Գալստյանը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 41 հասցեի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Արմավիրի նստավայրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, իր վարած BMW մակնիշի 36 PM 727 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Արմավիրի մարզի […]

̰
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել

12:29 08.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ Եվրոպական միության կառույցներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ։ Բրյուսել այցի շրջանակում վարչապետ Նիկոլ […]

̰
Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր պետության և հասարակության համար. ԱԻ նախարարի շնորհավորական ուղերձը

12:23 08.03.2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առիթով: «Սիրելի՛ տիկնայք, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ: Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր պետության և հասարակության համար: Դուք ձեր նուրբ ուսերին պատվով տանում եք առօրեական կենցաղային դժվարությունները և դրա հետ մեկտեղ իրականացնում կարևոր առաքելություն՝ դաստիարակելով հայրենիք սիրող […]

̰
Նիկոլ Փաշինյանը մանուշակներ է նվիրում Քարաշամբ գյուղի կանանց

12:15 08.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է: Նա մանուշակներ է նվիրում Քարաշամբ գյուղի իգական սեռի ներկայացուցիչներին։

̰
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն. news.am

12:09 08.03.2020

Մարտի 7-ին ուշ երեկոյան արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազացողության վատացման պատճառով Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին news.am-ը տեղեկացել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից: Դեռևս ընթացող զննության արդյունքներով որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ։ Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ այլժմ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։

̰
Արփինե Հովհաննիսյանն ամուսնու հետ լուսանկար է հրապարակել

12:03 08.03.2020

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ամուսնու՝ Արշակ Մնացականյանի հետ Instagram-ում լուսանկար է հրապարակել: View this post on Instagram   Coming soon ??? A post shared by Arpine Hovhannisyan (@arpinehovhannisyan_official) on Mar 7, 2020 at 10:25pm PST

̰
Հայաստանը լինելու է երկիր, որտեղ մեր աղջիկ երեխաները չեն վախենա երազել՝ դառնալ հրշեջ, ճարտարապետ ու վարչապետ. Տիգրան Ավինյան

11:30 08.03.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Առո՛ղջ եղեք, երջանիկ ու ներդաշնակ։ Ցանկանում եմ վստահեցնել, որ Հայաստանը լինելու է բռնությունից զերծ, հավասար իրավունքներ ու դրանք իրացնելու հավասար հնարավորություններ ընձեռող, կանանց տնտեսական կարևոր ներուժն օգտագործելու պայմաններ ստեղծող երկիր, որտեղ մեր աղջիկ երեխաները չեն […]

̰
Ցանկանում եմ, որ գարնանային այս գեղեցիկ տոնը պարգևի ձեզ սեր, երջանկություն և բարձր տրամադրություն. Արայիկ Հարությունյանի ուղերձը կանանց

11:14 08.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Կանանց միջազգային տոնի առթիվ բարեմաղթանքներ և շնորհավորանքներ է հղել: «Սիրելի՛ կանայք, թույլ տվեք բարեմաղթանքներս ու շնորհավորանքներս հղել ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Սա հրաշալի առիթ է ևս մեկ անգամ սիրո և մեծարանքի խոսքեր ասելու բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին և արձանագրելու, որ ձեր նվիրվածությունը, […]

̰
Տոնական այս օրը առիթ է վերարժևորելու կնոջ դերը մեր ազգային կյանքում. Գարեգին Բ Կաթողիկոսի ուղերձը

10:57 08.03.2020

Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի կապակցությամբ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում տիկնանց և օրիորդներին մարտի 8-ի տոնական առիթով: Մեր ժողովրդի պատմությունը հարուստ է քրիստոնեական արժեքներով պայծառացյալ, քաջարի, անձնուրաց և առաքինի վարքի տեր կանանց օրինակներով, որոնց համար ներշնչման աղբյուր է եղել Սուրբ Աստվածածնի լուսավոր կերպարը։ […]

̰
Նոր Հայաստանում կանանց դերը շատ մեծ է և կարևոր. Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Մարտի 8-ի առթիվ

10:41 08.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ: «Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արտահայտելու մեր հարգանքը և անսահման սերը ձեր նկատմամբ: Այս օրը միայն շնորհավորանքների և մեր սիրելի կանանց, մայրերին, քույրերին ու […]

̰
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է զոհված զինծառայողների ծնողներին

10:21 08.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է: «Հյուրընկալել եմ զոհված զինծառայողների ծնողներին։ Շնորհավորում եմ մեր բոլոր մայրերի Մարտի 8-ը»,-նշել է նա։

̰
Երևանում և մի շարք մարզերում լույս չի լինի

10:16 08.03.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Այգեստան 1, 2, 9, 10, 11 փողոցները մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արցախի փ. 15, 50, 51, 52 սեփական տները, Երկաթուղայինների 1, 2, 3, 4 փողոցների 1-24 սեփական տները, 11։00-13։00 Վարդաշեն […]

̰
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն

10:00 08.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ի ժամը 12:36-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 08.03.2020

Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Պատմական հողի կատեգորիան փոխել են Գարիկ Սարգսյանի համագյուղացու համար․ բլուրների վրա հյուրանոց է կառուցվելու․ Hetq.am

23:52 07.03.2020

Արարատի մարզի Լուսառատ գյուղի տարածքում գտնվող հատուկ պահպանվող հողի կատեգորիան այս տարի փոխվել է։ Գյուղացիներն իմացել են, որ տարածքում մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին «Նոյան տապան»-ի տեսքով հյուրանոց է կառուցելու։ Այս մասին գրում է Hetq.am-ը։ Փետրվարին Արարատի մարզի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր համագյուղացի, ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող Սարգիս Թադևոսյանի հետ այցելել է Լուսառատ գյուղ։ Գյուղացիների հետ հանդիպմանը […]

̰
Սոֆյա Հովսեփյանը պետք է ուտի մանդատը․ Հակոբ Կարապետյան. Hraparak.am

23:37 07.03.2020

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, օգտատերերից մեկի գրառման տակ, պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը պետք է մանդատը վայր դնի, Հակոբ Կարապետյանը թեթև «ուղղում» է մտցրել՝ «ուտի»։ Այս մասին գրում է Hraparak.am-ը: Հիշեցնենք, որ Հովսեփյանը գրառում էր կատարել. «Երբ մարդիկ սովոր չեն  իրականությանը նայել և մեղավոր են դարձնում այլոց։ Մենք դասեր չենք քաղում եղած դեպքերից, այլ ողբում […]

̰
Վարչապետը ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը և ընթրել զինծառայողների հետ՝ ծանոթանալով նոր սննդակարգին

23:17 07.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ԶՈՒ N զորամասում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացմանը։ Մինչ այդ վարչապետին են ներկայացվել զորամասը համալրած նոր տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են տարբեր խնդիրներ լուծելու համար: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է՝ զորամասն առաջիններից մեկն է, որ անցել է նոր սննդակարգին։ «Այն […]

̰
Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ կանխել է Հաղթանակի կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը․ Newmedia.am

21:56 07.03.2020

Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է կանխել Հաղթանակի կամրջից քաղաքացու ցած նետվելու փորձը: Այս մասին տեղեկացնում ե Newmedia.am-ը: Մարզերի շրջայցից վերադաձող վարչապետը մեքենայից նկատել է մարդկանց բազմությունը և ցած նետվել փորձող քաղաքացուն: Նա կանգնեցրել է մեքենան, մոտեցել, զրույցել քաղաքացու հետ, որն արդեն անցել էր վտանգավոր եզրագիծը: Դեպքի վայրում եղել են նաև ոստիկանության աշխատակիցները, ԱԻՆ-ը […]

̰
Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզ այցի ամփոփումը

21:52 07.03.2020

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Լոռու մարզ, որտեղ հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ, բաժանել նրանց «Այո»-ի նախընտրական բուկլետներ ու հորդորել, որ անպայման մասնակցեն Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Լոռու մարզ վարչապետի այցը եղել է նաև աշխատանքային, նա ծանոթացել է Գյուլագարակի ճանապարհի հիմնանորոգման ընթացքին, այնուհետ այցելել է Դենդրոպարկ, եղել ջերմոցային հատվածում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հովհաննես Շիրազի «Հայոց Դանթեականը» պոեմի ձեռագրերը թվայնացվում են ամբողջական տարբերակով

20:58 07.03.2020

Գյումրիի Վարպետների փողոցում կողք կողքի Ավետիք Իսահակյանի և Հովհաննես Շիրազի թանգարաններն են: Երկու մեծերը, սակայն, հարևանություն չարեցին, Շիրազն իր հուշատուն-թանգարանում չհասցրեց ապրել, բայց հուշատուն-թանգարանը կահավորված է այնպես, ինչպես Շիրազն էր ցանկացել: Փոքր սրահում բանաստեղծի մահճակալն է, գրապահարաններն ու գրասեղանը, որի անկյունում միշտ դրված է եղել «Նարեկը»: Իսկ գրապահոցներում բանաստեղծի գործերն են ու նրա ընթերցած գրականությունը։ […]

̰
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  ՀՀ ԶՈՒ հոգևոր սպասավորներին

20:21 07.03.2020

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդության 62 հոգևոր սպասավորների հետ, որոնք մեկտեղվել էին Մայր Աթոռում եռամսյա գործունեությունն ամփոփելու նպատակով: Հանդիպմանը Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը երախտագիտությամբ անդրադարձավ Հայոց բանակի և Հոգևոր Առաջնորդության հանդեպ Նորին Սրբության կողմից […]

̰
Երիտասարդներն անասնագոմից հորթեր են գողացել

19:44 07.03.2020

Մարտի 6-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 5-ի, ժամը 19.00-ից մարտի 6-ի, ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Զարթոնք գյուղում գտնվող անասնագոմի դռան փականը և գողացել 2 հորթ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Մեծամորի բաժնի գործընկերների հետ, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 18.00-ին […]

̰
Շաբաթվա դատական քրոնիկոնը. աղմկահարույց դատավարությունների ամփոփումը SHANTNEWS-ի տաղավարում

19:10 07.03.2020

Վերջին շրջանում աղմկահարույց դատավարությունների թիվը շատացել է, և կարիք կա մանրամասնելու` որ գործը ինչ փուլում է գտնվում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին ավելացվելու են Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան. Թորոսյան

18:42 07.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ մինչ օրս կատարվել է 203 հետազոտություն կորոնավիրուսի հայտնաբերման համար, որից դրական եղել է միայն մեկը։ «Հետազոտություններ իրականացվել են բոլոր անձանց, ովքեր ունեցել են համակցված բժշկական և համաճարակաբանական ցուցումներ։ Հատուկ հսկողություն պահանջող ուղղություններին (Չինաստան, Իրան, Իտալիա) ավելացվելու են նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իսպանիան»,- […]

̰
Նախագահը հյուրընկալել է գրեթե մեկ դար ապրած վաստակաշատ հայուհիներին

18:30 07.03.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կանանց տոնին ընդառաջ հյուրընկալել է վաստակաշատ հայուհիներ` ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Սվազլյանին, պատմաբան, թարգմանիչ, պատմական գիտությունների թեկնածու, Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակից, Մատենադարանի ավագ գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանին, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին, Երկրորդ Համաշխարհային պատերազմի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ N զորամասում մասնակցում է նոր ճաշարանի բացմանը

18:26 07.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԶՈՒ N զորամասում մասնակցում է նոր ճաշարանի բացմանը: Վարչապետին ուղեկցում է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

̰
BACK_TO_TOP