Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել 981թ. «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել 981թ. «Մատյան գիտության և հավատո» ձեռագիրը

16:26 06.03.2020

Մատենադարանում վերականգնել և ցուցադրության են ներկայացրել հայերեն հնագույն ՝ 981թ.  գրված բացառիկ թղթյա ձեռագիր-ժողովածուն: Այն մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ ձեռագիրն է, որը ներառում է հսկայական քանակությամբ գիտական նյութեր, որոնցից շատերը միայն այդտեղ են հանդիպում, հեղինակներ, որոնց նույնպես այդտեղ ենք հանդիպում:

Ժողովածուն վերականգնվել է երկու տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում: Մատենադարանի ավագ վերականգնող, նկարիչ Արթուր Պետրոսյանը կարծում է, որ այս ամենի ավարտից հետո այն լույս կտեսնի նաև գրքույկի տեսքով:

«Երկու տարի առաջ է եկել վերականգնման բաժին, և բախտ ունեցա ես այն վերանորոգել, վերականգնել: Բավական բարդ աշխատանք էր սպասվում թանաքների հետ, որովհետև թանաքակեր թանաք էր և բավական վնասված էին թերթերը: Ամեն թերթի, տողի վրա բավական երկար աշխատանք է կատարվել»,- ասաց Արթուր Պետրոսյանը:

Ձեռագիրն առաջինը աչքի է ընկնում իր գրանյութով:  Մատենադարանի այս թղթյա ձեռագրի առաջին մասը աշխարհում հնագույններից է: Ձեռագրի մեջ միացված են երկու ժողովածուներ, որոնց կազմողը Դավիթ քահանան է, իսկ գրիչը՝  նրա որդի Ղուկասը:

«Այս ձեռագիրը հիմա երկրորդ կյանք ստացավ: Այս քանդված վիճակում մենք դեռ մեկ ամիս կցուցադրենք, որից հետո կկազմենք: Ցուցափեղկերի ներքևում դրված են այդ էջերը, իսկ վերևում՝ լուսանկարներ, տարբեր օժանդակ նյութեր են»,- նշեց Մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը:

Նրա խոսքերով` Մատենադարանի վերականգնման բաժինը տարածաշրջանի առաջատար կենտրոնն է: Եվ Մատենադարանի ռեստավրացիոն բաժնի հնարավորություններն այնքան են մեծացել ու կատարելագործվել, որ պահանջ է առաջացել նորոգել այսքան հին ու բացառիկ արժեք ներկայացնող ձեռագիրը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

15:14 26.07.2025

Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...

SHANTNEWS

15:00 26.07.2025

SHANTNEWS

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:53 26.07.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

14:42 26.07.2025

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետ

Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

14:30 26.07.2025

Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճ

Կրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

14:14 26.07.2025

Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներ

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...

BACK_TO_TOP