Մարտի 21-ին կամփոփվեն Համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+18.09 oC

Մարտի 21-ին կամփոփվեն Համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները

15:52 04.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախարարությունը մարտի 21-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացվելիք միջոցառումով։

Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման նկատմամբ, ինչպես նաև զարգացնել դրանք ներկայացնելու հմտությունները: «Համադպրոցական գիտության փառատոն»-ին ներկայացվել է մասնակցության 30 հայտ` քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության բնագավառներից: Համադպրոցական գիտության փառատոնը անցկացվում է «Արփա» հիմնարկի աջակցությամբ:

Համադպրոցական գիտության փառատոնի մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում իրականացրել են գիտահետազոտական ծրագրեր, որոնց արդյունքները կներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում: Եզրափակիչ փուլում աշակերտների ներկայացրած հետազոտական ծրագրերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Այս փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց ծրագրերը կներկայացնեն 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում անցկացվելիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair), որի շրջանակում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 5 միլիոն դոլար է:

https://www.facebook.com/MoESCS.Armenia/photos/a.1839353896291896/2816648548562421/?type=3&theater

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP