13:48 04.03.2020
ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է հարկային ոլորտում 2019 թվականին կատարված աշխատանքները և հիմնական ցուցանիշները.
2019թ. դեկտեմբերին հարկման բազա (հարկման ենթակա եկամուտներ) ապահովված աշխատատեղերը կազմել են շուրջ 629 հազար, ինչը 2018թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7%-ով (41 հազարով), իսկ 2018թ. ապրիլի համեմատ՝ մոտ 16%-ով (88 հազարով):
2019թ. աճել են դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի և դրանցով արտացոլված իրացման շրջանառությունները` 2019թ. դուրս է գրվել շուրջ 482 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) և դրանցով արտացոլված շրջանառությունը կազմել է շուրջ 6,1 տրլն դրամ: 2018թ. համեմատ հաշվարկային փաստաթղթերի քանակն աճել է՝ 39%-ով, իսկ շրջանառությունը՝ 14%-ով:
2019-ին աճել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման, ինչպես նաև չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումների քանակը: Մասնավորապես՝ ՀԴՄ խախտումների բացահայտված դեպքերն աճել են շուրջ 14%-ով, իսկ չգրանցված աշխատողների բացահայտված դեպքերը՝ շուրջ 55%-ով:
2019թ. հարկային մարմնում ներդրվել է նոր մոտեցում. նախքան համալիր հարկային ստուգումներ սկսելը, իրականացվում է հարկ վճարողի գործունեության մանրամասն վերլուծություն, առկա ռիսկերի մասով կազմվում է հարցաշար, տրամադրվում ստուգող տեսուչներին: Գործընթացի շրջանակում 418 դեպքով նախաստուգումային վերլուծությամբ ի հայտ եկած ռիսկերը հաստատվել են, որի արդյունքում առաջացել է 3,7 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն:
2020 թվականին միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն հայտ է ներկայացրել շուրջ 32 հազար սուբյեկտ: Շարունակական վերլուծությունների արդյունքում արդեն իսկ ռիսկային է դիտարկվել շուրջ 1150-ը: Նրանց մոտ արձանագրվել են որոշակի ռիսկեր:
15:30 26.07.2025
Անդրեա Պիռլոն՝ «Դուբայ Յունայթեդի» գլխավոր մարզիչ15:14 26.07.2025
Հուլիսի 26-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 13։40-ից, վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ ...
14:53 26.07.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հուլիսի 26-ին և 28-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-ին և 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 26-31-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ […] ...
14:42 26.07.2025
Հունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ. վարչապետՀունիսին արձանագրվել է ՀՀ-ում գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 714 հազար 586 աշխատատեղ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.6 տոկոս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սիրում եմ քեզ՝ Հայաստանի Հանրապետության աշխատող, արդյունք ստեղծող, պետությունդ շենացնող ժողովուրդ»,-գրել է վարչապետը: ...
14:30 26.07.2025
Փոխվո՞ւմ է արդյոք կրթության որակը. ի՞նչ խնդիր են լուծում բարեփոխումները. Հեռանկար բանավեճԿրթական նոր մոտեցումներ նոր ուսումնական տարում: Վերջին երեք տարիները կրթական գրեթե բոլոր օղակներում աչքի ընկան ակտիվ փոփոխություններով: Հանրակրթության ոլորտում սկսեցին կիրառվել նոր չափորոշիչներ: Այժմ էլ ընթացքի մեջ է կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը: Փոփոխություններ են տեղի ունենում միջին մասնագիտական ու բարձրագույն կրթության ոլորտներում: Գրեթե բոլոր դեպքերում դրանք ակտիվ քննարկումների ու տարաձայնությունների տեղիք տվեցին: Ուստի որքանով են […] ...
14:14 26.07.2025
Քրեական ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով սինթետիկ ու բուսական ծագման թմրամիջոցներՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ հերթական օպերատիվ տվյալը ստացան հուլիսի 23-ին: Գիշերվա ժամը 2:30-ին Իսակովի պողոտայում նրանք ձերբակալեցին մայրաքաղաքի Արգիշտիի և Շարուրի փողոցի բնակիչ երկու տղամարդու և վերջինիս վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխեցին վարչություն: 40-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ կար […] ...