TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Երեխայի սպանության գործով ամբաստանյալ մայրը իրեն մեղավոր չի ճանաչում. աղմկահարույց դեպքի դատաքննությունը Գյումրիում շարունակվել է

19:47 03.03.2020

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է 11 ամսական երեխայի սպանության գործով դատավարությունը։ Երեխայի մահվան մեջ մեղադրվում է նրա 21-ամյա մայրը՝ Անի Մինասյանը։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարի օգոստոսին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Անի Մինասյանը իր վարձակալած բնակարանում երեխայի ձեռքերն ու ոտքերը կապել է կպչուն ժապավենով, բերանը կիսաշրջազգեստով փաթաթել, որից հետո նրան տանը կից […]

̰
Արարատ Միրզոյանը Քրիստոս Յակումոպուլոսի հետ քննարկել է բարեփոխումների գործընթացը

19:07 03.03.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իրենց նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով Հայաստանը լուրջ բարեփոխումներ է իրականացրել, այդ գործընթացը շարունակվում է, մասնավորապես, այսօր Ազգային ժողովը քննարկում էր դատաիրավական բարեփոխումների […]

̰
Օհան Դուրյանի կինը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով իրեն շնորհել ՀՀ անձնագիր

19:06 03.03.2020

Հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով «30 տարվա իր արժանապատիվ քաղաքացիության համար իրեն շնորհել ՀՀ անձնագիր», որպեսզի կարողանա մասնակցել հանրաքվեին: Գրառման մեջ Ալիս Դուրյանը նշում է, որ 1991-ից, անկախության առաջին իսկ օրերից, ամուսնու` Օհան Դուրյանի հետ,  հաստատվել է հայրենիքում, ապրել ու ծառայել ժողովրդին, օգնել մեր հայրենակիցներին […]

̰
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը խախտում է քննության ողջամիտ ժամկետները. փաստաբաններ

19:00 03.03.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ծանրաբեռնված է, քաղաքացիական ու քրեական գործերի քննությունը տարիներ է տևում, վճիռները կողմերն ուշացումով են ստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են գյումրեցի փաստաբանները: Ձգձգումների հետևանքով եղել են հայցվորներ, որոնք հրաժարվել են գործի հետագա քննությունից կամ շարունակելն այլև անիմաստ է դարձել: Ըստ փաստաբանների` ձգձգումները հեղինակազրկում են ողջ […]

̰
Թիվ 99 համարի «ԳԱԶել»-ի վթարի վերաբերյալ նյութերով կայացվել է քրգործ հարուցելը մերժելու մասին որոշում

18:52 03.03.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այս տարվա փետրվարի 5-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի և թիվ 99 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: «Նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի […]

̰
Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները համապատասխանում են միջազգային մոտեցումներին. Իրանի առողջապահության նախարար

18:40 03.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քիչ առաջ խոսել է Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին: «Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն […]

̰
Դատախազը հաստատել է Բաբլոյանի և Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը և ուղարկել դատարան

18:20 03.03.2020

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը  դատավարական հսկողություն իրականացնող դատախազը  հաստատել է և քրեական գործի հետ ուղարկել դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ,  ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին […]

̰
Հայկուհի Խաչատրյանը բժշկից պահանջում է վերադարձնել իր երեխային

18:17 03.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք` Աբրահամյանն այս գործով անցնում է նախկին փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու մեղադրանքով: Դատարանը լսում է վկաներին, սակայն լրատվամիջոցների համար տեսալուսանկարահանումն արգելված է: Դատական […]

̰
Թաղման նպաստի դիմումն այսուհետ կարելի է նաև առցանց ուղարկել

18:00 03.03.2020

Թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել: Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության […]

̰
Արտակ Դավթյանն այցելել է N զորամաս

17:46 03.03.2020

Մարտի 3-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում: Զորամասի հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:

̰
Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

17:40 03.03.2020

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել և կարևորել Մուդիզի կողմից Հայաստանի վարկանիշավորման գործընթացը, որի շնորհիվ գնահատվում է երկրի կարևորագույն ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունքներն ու ներկա իրավիճակը: Ըստ փոխվարչապետի՝ Մուդիզի փորձագետների կողմից իրականացված վերլուծությունների շնորհիվ նաև կառավարությունն է ճշգրտում […]

̰
Կողք կողքի ապրել ենք հազարամյակներով. Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հանդիպում է հայ համայնքի անդամների հետ

17:17 03.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: Լեփ-լեցուն դահլիճը Նիկոլ Փաշինյանին դիմավորեց ծափողջյուններով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ: Նա ներկայացրեց Հայաստանից ժամանած պատվիրակության անդամներին և հայտնեց, որ կպատասխանի նաև վրացահայերի […]

̰
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

17:11 03.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ նախագահող դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության քննարկումը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 3 օր անց՝ մարտի 6-ին` ժամը 17:45-ին։ Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին Աննա Դանիբեկյանը հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության` քրեական հետապնդումը դադարեցնելու […]

̰
Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետգույքն օտարվել է գրեթե եռակի ցածր գնով

16:55 03.03.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող 185.3 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը, որի ընթացքում պարզվել են պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքներ: Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական […]

̰
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն իրավապահ համակարգի դավաճաններին բացահայտելու ուղղությամբ

16:51 03.03.2020

Հայաստանը միանում է մի շարք կառավարությունների կողմից ընդունված ահաբեկչության դեմ պայքարում տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ համաձայնագրին: Հարցն ԱԺ-ում ներկայացրել է ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն վարչապետի կողմից հայտարարված իրավապահ համակարգի դավաճաններին բացահայտելու ուղղությամբ: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանի արձագանքը Չավուշօղլուի խոսքին

16:48 03.03.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքին: Թվիթերյան իր էջում նախարարը գրել է. «Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: .@MevlutCavusoglu‘s advise to #OSCE Minsk Group Co-Chairs on #NagornoKarabakh conflict invites reflection on Luke 4:23 […]

̰
Ես կասկածանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյանը՝ ՀՔԾ-ում քննվող քրգործի մասին

16:22 03.03.2020

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավվելուն: Հիշեցնենք, ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր […]

̰
Մայր աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

16:17 03.03.2020

Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։ Ողջունելով […]

̰
Norma-ի կաթնամթերքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

16:17 03.03.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Թեև իրականացված աշխատանքների արդյունքում այստեղ վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները, սակայն ստուգման ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Ագրոպրոդ» ՍՊԸ «Norma» ապրանքանիշի «Թթվասեր», «Մածուն», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված կաթնաշոռի […]

̰
Թուրքական լրատվամիջոցին հիացրել է կորոնավիրուսի կարանտինի հայկական տարբերակը

15:40 03.03.2020

Թուրքական NTV հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն, հայտնում է «ՌեգիոնՄոնիտոր»-ը: «Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5 աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքին, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում: «Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության […]

̰
ՀԿԵ ներդրումային ծրագրով 2020թ. նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ

15:30 03.03.2020

2020թ. «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումային ծրագրով նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ, որից 1,8 միլիարդն ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 2,5 միլիարդը՝ շարժակազմի նորացմանը: Փետրվարին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմել են 219,4 հազար տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցել է 26,4 հազարը` աճելով 8,4%-ով: Ընդ որում՝ միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել […]

̰
Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ․ ՀՀ ԱԳՆ

15:27 03.03.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը։ Հարց. Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։ Պատասխան. Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական […]

̰
Քաղաքացուն իրավունք է տրվում դեղորայք ստանալ փոստային առաքման եղանակով

15:26 03.03.2020

Ինչո՞ւ պետական սահմանը հատելիս քաղաքացին կարող է դեղորայք տեղափոխել, սակայն փոստային ծառայության միջոցով պատվիրել ու ստանալ չի կարող: Այս հարցը լուծելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել: Նրանք առաջարկում են թույլ տալ ամսական մեկ անգամ դեղորայք ստանալ, իսկ չափը սահմանում է կառավարությունը: Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, սակայն մի շարք հարցերի […]

̰
Ապօրինություն Գեղարքունիքի մարզում․ հափշտակվել է 5 մլն դրամից ավելի գումար

15:25 03.03.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ 2013 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Շորժա համայնքի ղեկավարի կողմից հիմնադրված ու փաստացի կառավարվող ընկերության միջև կնքվել է համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների 38 միլիոն 941 հազար 580 դրամի կապալային […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն հայ-վրացական հարաբերություններում ընդգծել են միջխորհրդարանական ակտիվ երկխոսության կարևորությունը

15:15 03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Պարոն Թալակվաձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ վարչապետի այս այցը ազդակ կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նա բարձր է գնահատել խորհրդարանականների միջև ձևավորված գործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ […]

̰
Որոշ իրավապաշտպանների գործունեությունը պետք է գտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում. Գ. Բալայան

15:04 03.03.2020

Արդյո՞ք կշարունակվեն պաշտոնանկությունները պաշտպանության ոլորտում՝ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չգիտի: Փոխարենը նրա համար  հստակ է՝ որոշ իրավապաշտպանների գործունեությունը պետք է գտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում: Այդ մասին փոխնախարարն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Մասնավորապես, եթե օրենքի խախտում է եղել և այլ շահ է հետապնդվել, ապա դա համապատասխան իրավական գնահատական պետք է ստանա»,- նշեց նա՝ ավելացնելով, […]

̰
Էրեբունի վարչական շրջանը՝ նոր աղբամանների տեղադրումից մեկ օր անց

15:01 03.03.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է տարածել՝ միաժամանակ հիշեցնելով, որ մարտի 2-ին Էրեբունի վարչական շրջանում հին աղբամանները փոխարինվեցին նոր աղբամաններով։ Այսօր՝ մարտի 3-ին, պատկերը հետևյալն է.

̰
Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա

14:57 03.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տարածել է իր ապագա այցերի մասին տեղեկություն՝ կից նշելով. «Սպասվում է ծանրաբեռնված և հանդիպումներով գերհագեցած աշխատանքային շաբաթ։ Յուրաքանչյուր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք պաշտոնական կայքով և սոցիալական էջերով»։ Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը […]

̰
Պաշտոնատար անձի կողմից պետությանը պատճառվել է մոտ 125 մլն դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 մլրդ դրամի նյութական վնաս

14:46 03.03.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թվականի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել […]

̰
Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

14:43 03.03.2020

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվականից: Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Մատակարարող ընկերությունը զինծառայողներին առաջարկում է բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։

̰
BACK_TO_TOP