TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.50
  • RUBLE
    4.81
  • 448.43
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին

17:40 03.03.2020

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման սկզբում փոխվարչապետը բարձր է գնահատել և կարևորել Մուդիզի կողմից Հայաստանի վարկանիշավորման գործընթացը, որի շնորհիվ գնահատվում է երկրի կարևորագույն ոլորտներում իրականացված բարեփոխումների արդյունքներն ու ներկա իրավիճակը: Ըստ փոխվարչապետի՝ Մուդիզի փորձագետների կողմից իրականացված վերլուծությունների շնորհիվ նաև կառավարությունն է ճշգրտում […]

̰
Կողք կողքի ապրել ենք հազարամյակներով. Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում հանդիպում է հայ համայնքի անդամների հետ

17:17 03.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից: Լեփ-լեցուն դահլիճը Նիկոլ Փաշինյանին դիմավորեց ծափողջյուններով: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ իր համար մեծ պատիվ է հանդիպել Վրաստանի հայ համայնքի հետ: Նա ներկայացրեց Հայաստանից ժամանած պատվիրակության անդամներին և հայտնեց, որ կպատասխանի նաև վրացահայերի […]

̰
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

17:11 03.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ նախագահող դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության քննարկումը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի 3 օր անց՝ մարտի 6-ին` ժամը 17:45-ին։ Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին Աննա Դանիբեկյանը հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության` քրեական հետապնդումը դադարեցնելու […]

̰
Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետգույքն օտարվել է գրեթե եռակի ցածր գնով

16:55 03.03.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող 185.3 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը, որի ընթացքում պարզվել են պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքներ: Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական […]

̰
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն իրավապահ համակարգի դավաճաններին բացահայտելու ուղղությամբ

16:51 03.03.2020

Հայաստանը միանում է մի շարք կառավարությունների կողմից ընդունված ահաբեկչության դեմ պայքարում տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ համաձայնագրին: Հարցն ԱԺ-ում ներկայացրել է ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում ԱԱԾ-ն վարչապետի կողմից հայտարարված իրավապահ համակարգի դավաճաններին բացահայտելու ուղղությամբ: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո». Զոհրաբ Մնացականյանի արձագանքը Չավուշօղլուի խոսքին

16:48 03.03.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը արձագանքել է Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքին: Թվիթերյան իր էջում նախարարը գրել է. «Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին տրվող խորհուրդը մտաբերել է տալիս Ղուկաս 4:23-ը. «Բժիշկ՝ բժշկեա՛ զանձն քո»»: .@MevlutCavusoglu‘s advise to #OSCE Minsk Group Co-Chairs on #NagornoKarabakh conflict invites reflection on Luke 4:23 […]

̰
Ես կասկածանքը չեմ ընդունում. Սեյրան Օհանյանը՝ ՀՔԾ-ում քննվող քրգործի մասին

16:22 03.03.2020

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ ներգրավվելուն: Հիշեցնենք, ըստ ՀՔԾ-ի՝ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2010թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակված ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագծով, առանց օրենքի մի շարք պահանջների պահպանման, մասնավորապես` առանց գույքի պարտադիր […]

̰
Մայր աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

16:17 03.03.2020

Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։ Ողջունելով […]

̰
Norma-ի կաթնամթերքում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ

16:17 03.03.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ագրոպրոդ» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Թեև իրականացված աշխատանքների արդյունքում այստեղ վերացվել էին սանիտարահիգիենիկ բնույթի խախտումները, սակայն ստուգման ընթացքում վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Ագրոպրոդ» ՍՊԸ «Norma» ապրանքանիշի «Թթվասեր», «Մածուն», «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» և «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված կաթնաշոռի […]

̰
Թուրքական լրատվամիջոցին հիացրել է կորոնավիրուսի կարանտինի հայկական տարբերակը

15:40 03.03.2020

Թուրքական NTV հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիներին բարձրակարգ հյուրանոցում մեկուսացնելուն, հայտնում է «ՌեգիոնՄոնիտոր»-ը: «Հայաստանում կորոնավիրուսի դեմ 5 աստղանի կարանտին» վերնագրով նյութում նշվում է, որ, ի տարբերություն այդ վիրուսով վարակվածների նկատմամբ որոշ երկրներում խտրական վերաբերմունքին, Հայաստանն այլ մեթոդ է կիրառում: «Այն դեպքում, երբ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողները նույնիսկ բռնության […]

̰
ՀԿԵ ներդրումային ծրագրով 2020թ. նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ

15:30 03.03.2020

2020թ. «Հարավկովկասյան երկաթուղու» ներդրումային ծրագրով նախատեսվում է ծախսել ավելի քան 4,4 մլրդ դրամ, որից 1,8 միլիարդն ուղղվելու է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը, իսկ 2,5 միլիարդը՝ շարժակազմի նորացմանը: Փետրվարին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները կազմել են 219,4 հազար տոննա, ինչը 0,5% գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, ուղևորների թիվը գերազանցել է 26,4 հազարը` աճելով 8,4%-ով: Ընդ որում՝ միջազգային ուղևորափոխադրումներն ավելացել […]

̰
Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ դերակատարում ունենալ․ ՀՀ ԱԳՆ

15:27 03.03.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԼՂ խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը։ Հարց. Նախօրեին տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունը ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում։ Պատասխան. Արդեն իսկ եղել է ՀՀ ԱԳ նախարարի համապատասխան անդրադարձը։ Հավելենք, որ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական […]

̰
Քաղաքացուն իրավունք է տրվում դեղորայք ստանալ փոստային առաքման եղանակով

15:26 03.03.2020

Ինչո՞ւ պետական սահմանը հատելիս քաղաքացին կարող է դեղորայք տեղափոխել, սակայն փոստային ծառայության միջոցով պատվիրել ու ստանալ չի կարող: Այս հարցը լուծելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել: Նրանք առաջարկում են թույլ տալ ամսական մեկ անգամ դեղորայք ստանալ, իսկ չափը սահմանում է կառավարությունը: Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, սակայն մի շարք հարցերի […]

̰
Ապօրինություն Գեղարքունիքի մարզում․ հափշտակվել է 5 մլն դրամից ավելի գումար

15:25 03.03.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ 2013 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Շորժա համայնքի ղեկավարի կողմից հիմնադրված ու փաստացի կառավարվող ընկերության միջև կնքվել է համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների 38 միլիոն 941 հազար 580 դրամի կապալային […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Արչիլ Թալակվաձեն հայ-վրացական հարաբերություններում ընդգծել են միջխորհրդարանական ակտիվ երկխոսության կարևորությունը

15:15 03.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ: Պարոն Թալակվաձեն կարևորել է երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների միջև ակտիվ համագործակցությունը և ընդգծել, որ վարչապետի այս այցը ազդակ կնպաստի հայ և վրաց ժողովուրդների կապերի է՛լ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը: Նա բարձր է գնահատել խորհրդարանականների միջև ձևավորված գործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ […]

̰
Որոշ իրավապաշտպանների գործունեությունը պետք է գտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում. Գ. Բալայան

15:04 03.03.2020

Արդյո՞ք կշարունակվեն պաշտոնանկությունները պաշտպանության ոլորտում՝ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը չգիտի: Փոխարենը նրա համար  հստակ է՝ որոշ իրավապաշտպանների գործունեությունը պետք է գտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում: Այդ մասին փոխնախարարն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Մասնավորապես, եթե օրենքի խախտում է եղել և այլ շահ է հետապնդվել, ապա դա համապատասխան իրավական գնահատական պետք է ստանա»,- նշեց նա՝ ավելացնելով, […]

̰
Էրեբունի վարչական շրջանը՝ նոր աղբամանների տեղադրումից մեկ օր անց

15:01 03.03.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը տեսանյութ է տարածել՝ միաժամանակ հիշեցնելով, որ մարտի 2-ին Էրեբունի վարչական շրջանում հին աղբամանները փոխարինվեցին նոր աղբամաններով։ Այսօր՝ մարտի 3-ին, պատկերը հետևյալն է.

̰
Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա

14:57 03.03.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում տարածել է իր ապագա այցերի մասին տեղեկություն՝ կից նշելով. «Սպասվում է ծանրաբեռնված և հանդիպումներով գերհագեցած աշխատանքային շաբաթ։ Յուրաքանչյուր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին կտեղեկացնենք պաշտոնական կայքով և սոցիալական էջերով»։ Նշենք, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը […]

̰
Պաշտոնատար անձի կողմից պետությանը պատճառվել է մոտ 125 մլն դրամի, իսկ կազմակերպությանը՝ ավելի քան 2.5 մլրդ դրամի նյութական վնաս

14:46 03.03.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թվականի փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել […]

̰
Եվս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին

14:43 03.03.2020

4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվականից: Զինվորական ճաշարանում տեղադրվել են ժամանակակից խոհանոցային սարքավորումներ, ներդրվել է հոսքագծային սպասարկման տարբերակը: Մատակարարող ընկերությունը զինծառայողներին առաջարկում է բազմազան ճաշատեսակներ, աղցաններ, միրգ, քաղցրավենիք և հյութեր։

̰
ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող քննարկումներին

14:40 03.03.2020

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները ՀԱՊԿ միացյալ շտաբում մասնակցում են մարտի 3-5-ը անցկացվող ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության կատարելագործման խորհրդատվությանը և 2020թ. համատեղ պատրաստության միջոցառումների կազմակերպման աշխատանքային հանդիպմանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» պուրակ

14:40 03.03.2020

Պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Թբիլիսիի «Հերոսների» պուրակ՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել հուշակոթողին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը ինքնաբացարկ է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին

14:38 03.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրել է դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին հայտարարություն: Հիշեցնենք, որ նիստի մեկնարկին Աննա Դանիբեկյանը հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության` քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը։ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Սալոմե Զուրաբիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

14:33 03.03.2020

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: ՀՀ կառավարության ղեկավարը հյուրընկալվել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Ողջունելով ՀՀ վարչապետին՝ տիկին Զուրաբիշվիլին բարձր է գնահատել երկու երկրների բարեկամական հարաբերությունները և նշել, որ այսօրվա հանդիպումներում քննարկված հարցերն ու նախաձեռնությունները նոր խթան կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է Վրաստան կատարած […]

̰
Վերջին 1.5 տարվա ընթացքում հաջողվել է Վրաստանի հետ համագործակցությանը նոր որակ հաղորդել. տեղի է ունեցել Փաշինյանի և Գախարիայի հանդիպումը

14:10 03.03.2020

Վրաստանի կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախ հնչել են Հայաստանի և Վրաստանի օրհներգերը, ապա Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ողջունել են երկու երկրների պատվիրակությունների անդամներին: Այնուհետև տեղի է ունեցել վարչապետների առանձնազրույցը: Իր խոսքում Գիորգի Գախարիան նշել է. «Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ հյուրընկալել Ձեզ […]

̰
Օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել հայ-վրացական համագործակցությունն ընդլայնելու համար

13:59 03.03.2020

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Գախարիան հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա. «Ողջունում եմ Հայաստանի վարչապետին: Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն հյուրընկալել Ձեզ Թբիլիսիում, Վրաստանում: Ինչպես հայտնի է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, և մենք ամեն օր պետք է […]

̰
Կքննարկվի՞ արդյոք հանրաքվեի` կորոնավիրուսով պայմանավորված հետաձգման հարցը

13:42 03.03.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանն ու «ԻՄ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը ԱԺ-ում ճեպազրույց են ունեցել լրագրողների հետ: Հարցերը վերաբերել են սպասվող հանրաքվեի՝ կորոնավիրուսով պայմանավորված հնարավոր հետաձգմանն ու քարոզարշավին «Բարգավաճ Հայաստանի» մասնակցությանը: «Եթե զգանք, որ ապրիլի սկիզբն ամբողջությամբ վերահսկելի է, կարելի է հանրաքվեն չհետաձգել: Բայց եթե իրավիճակը սրվի, կարծում եմ, որ կարելի է […]

̰
Քոչարյանի և մյուսների քրեական հետապնդումը դադարեցնելու, քրգործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը հետաձգվում է

13:41 03.03.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն է: Նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության` քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը։ Ըստ այդ որոշման՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական […]

̰
Ryanair-ը պլանավորում է 25%-ով կրճատել իտալական կարճ հեռավորությամբ չվերթները

13:36 03.03.2020

Ryanair ավիաընկերությունը պլանավորում է 25%-ով կրճատել իտալական կարճ հեռավորությամբ չվերթները մարտի 17-ից  ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում: Ըստ այդ գրառման՝ բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են էլեկտրոնային փոստով: Իսկ Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն պլանավորված ռեժիմով: Քաղավիացիայի կոմիտեից տեղեկությունն առայժմ չեն մեկնաբանում: https://www.facebook.com/ryanairarmenia/posts/180981519989273?__xts__[0]=68.ARAu2hxYZmc9vfMu-9dmIZaC-UkoXqx_mwuTyEytjM_2KdXOc7Vwc5KT4BuiIdKpLt8kQes0xMUkjVwLZ5qXfgMLGvoBdq1Q2jgOSD6Ovlxk0dJ3hoxoSPePSzQAyvPD5CDyOfeoHgY30g5Tbtxco1fbrL68N7xihQofHBMBWa2U0Q_6d0u_5yQhJxkQ6vqcJysbH1x6gdMzNM9XXTVRF3nYCogcXn-130Fpy3drxnjv803F-gK14tMcjW1rwtbUG8Fv-R54OO0kBVQ6nelMiLLFcd0wGqEWhIwf-rxOMPmm2HWmHV23U4Jt9zaGJRIpDvO95RxWS4UziGHIss2od3g&__tn__=-R

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես է Էջմիածնում տեղի ունեցել մարդատար ГАЗель-ի և Mercedes-ի բախումը

13:27 03.03.2020

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:19-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: ГАЗель-ը կողաշրջվել է. կա 8 վիրավոր։ Shamshyan.com-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, […]

̰
BACK_TO_TOP