09:57 04.03.2020
Մարտի 4-ին դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, […]
09:53 04.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ բաց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Լարսի մասին Վրաստանի […]
09:43 04.03.2020
ՌԴ Լիպեցկ քաղաքում մարտի 3-ի առավոտյան տեղի է ունեցել ավտովթար՝ հայկական պետհամարանիշներով «BMW» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը: Դեսպանությանը Լիպեցկի մարզի ՆԳՆ վարչության կողմից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ «Opel» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1988թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի քաղաքային 3-րդ հիվանդանոց։ «BMW» մակնիշի մեքենայի վարորդը […]
08:30 04.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Հարգելի քաղաքացիներ, Հաշվի առնելով ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքները, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներն ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրները՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթների հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը: Ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և […]
08:21 04.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ավստրալիայից հայրենիք վերադարձած ընտանիքի մասին։ Վերադարձողները Չահրոզյաններն են։ Օդանավակայանում հայրենադարձներին դիմավորել է Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
23:55 03.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի ցերեկը, 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
23:53 03.03.2020
Վրաստանից վարչապետ Նիկոլ Փաշինյանը կվերադառնա այս գեղեցիկ կովկասյան հովվաշան հետ, որը նրան քիչ առաջ նվիրեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը և կից լուսանկար հրապարակել։
23:41 03.03.2020
Հայաստանում կորոնավիրուսի վարակի ախտորոշմամբ միակ պացիենտի վիճակը լավ է, նա ջերմություն չունի։ «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացված քաղաքացիներն էլ գանգատներ չունեն: «Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք հատուկ պայմաններում են բնակվում այս օրերին, նույնպես իրենց լավ են զգում: Հյուրանոցում մեկուսացվածները ևս 12 օր կմնան Ծաղկաձորում, կորոնավիրուսի թեստ կանցնեն երկու անգամ, եթե այդ թեստերն էլ բացասական լինեն, նրանց կճանապարհենք տուն»,- […]
23:03 03.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ ընկերոջ՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի թանկագին նվերը՝ Բոնբորը՝ կովկասյան զտարյուն հովվաշուն: Նա կլինի մեր հինգերորդ շունիկը՝ Քայլոյից, Արջուկից, Ամպիկից, Մոլլիից հետո։ Շնորհակալ եմ:)»։
22:58 03.03.2020
Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ հսկայական տարածք և դրան հարակից պտղատու այգիներ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 45, այնուհետև թիվ 9 հրջեջ-փրկարարական ջոկատներից […]
22:41 03.03.2020
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։ Մարտի 3-ին ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։ Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կանգառ-կայանման խախտումներ կատարած մեքենաները։ Հայտնաբերվեցին և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմվեցին մի շարք վարորդների նկատմամբ, որոնք մեքենաները կայանել էին չթույլատրված վայրերում, 3 տրանսպորտային միջոց ավտոքարշակով տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Վարչական […]
22:13 03.03.2020
Աստիճաններից ցած գլորված 15-ամյա գյումրեցի տղայի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որտեղ երեկ տեղափոխվել էր պատանին: «Տղան մեզ մոտ կրկին վիրահատության է ենթարկվել, ունի բազմաթիվ կոտրվածքներ ու վնասվածքներ որովայնի ու գլխի շրջանում, տեղադրված են դրենաժներ: Վնասվածքները կոնքի, որովայնի, թոքերի ու գլխի շրջանում են, տղան գտնվում […]
21:31 03.03.2020
Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է երկրորդ նախագահի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդության` քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշումը։ Դրանից հետո պաշտպանները դատարանին ինքնաբացակի միջնորդություն են ներկայացրել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:03 03.03.2020
Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի բնակիչ երկու եղբայր պահում և օգտագործում են թմրամիջոց։ Ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ ավագ օպերլիազոր Գարիկ Մակարյանի խոսքով՝ իրավապահները իրացնելով ստացված տեղեկությունը, ճշտեցին եղբայրների ինքնությունն ու գտնվելու վայրը. «Նույն օրը նրանց, իրենց մեքենայով հանդերձ, Մոլդովական և Բագրևանդի փողոցների խաչմերուկից կասկածանքով բերման ենթարկեցինք ոստիկանություն»։ […]
20:31 03.03.2020
«Թուրքիան մեզ համար անվտանգության սպառնալիք է»,- ԱԺ հայտարարությունների ժամին նկատեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը: Նա նախ հիշեցրեց ցեղասպանության մասին, հետո ավելացրեց, որ նույնը Թուրքիան կրկնում է Սիրիայում: Պատգամավորն ընդգծեց նաև, որ Թուրքիան մշտապես փորձել է ներգրավված լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Բայց, Հայրապետյանի խոսքերով, դա նրան չի հաջողվի:
20:30 03.03.2020
Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ այսօր հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է եւ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ: ՀԺ-ի տեղեկությունը հաստատել էՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Պատճառն այն է, որ Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով […]
20:20 03.03.2020
Մարտի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ ԱԳ նախարարները գոհունակությամբ ընդգծեցին փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-վրացական երկխոսության առկա մակարդակը: ԱԳ նախարարներն ուղենշեցին երկկողմ օրակարգի առավել հարստացման և ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, որոնց […]
20:14 03.03.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կրակոցներ արձակելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Աղայան փողոցի 7-րդ շենքի բնակիչ, 33-ամյա Ե. Ս.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ վերջինս իրենց շենքի մոտ իր շան հետ զբոսնելու […]
19:59 03.03.2020
ԱԺ հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նշեց, որ Էրդողանը, հատկապես վերջին շրջանում, պարբերաբար հակահայկական հայտարարություններ է անում և չի թաքցնում, որ կանեն ամեն ինչ, որպեսզի ներգրավվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում: Բայց, պատգամավորի խոսքերով, առանց Հայաստանի ցանկության, դա միայն ամպագոռգոռ ցանկություն է: Նա նաև ավելացրեց. «Պետք է հաշվարկել Թուրքիայի հնարավոր գործողությունները: Հաշվի առնելով […]
19:47 03.03.2020
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է 11 ամսական երեխայի սպանության գործով դատավարությունը։ Երեխայի մահվան մեջ մեղադրվում է նրա 21-ամյա մայրը՝ Անի Մինասյանը։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարի օգոստոսին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Անի Մինասյանը իր վարձակալած բնակարանում երեխայի ձեռքերն ու ոտքերը կապել է կպչուն ժապավենով, բերանը կիսաշրջազգեստով փաթաթել, որից հետո նրան տանը կից […]
19:07 03.03.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 3-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իրենց նախորդ հանդիպումից հետո մի շարք ուղղություններով Հայաստանը լուրջ բարեփոխումներ է իրականացրել, այդ գործընթացը շարունակվում է, մասնավորապես, այսօր Ազգային ժողովը քննարկում էր դատաիրավական բարեփոխումների […]
19:06 03.03.2020
Հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի կինը՝ երգչուհի Ալիս Դուրյանը, դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով «30 տարվա իր արժանապատիվ քաղաքացիության համար իրեն շնորհել ՀՀ անձնագիր», որպեսզի կարողանա մասնակցել հանրաքվեին: Գրառման մեջ Ալիս Դուրյանը նշում է, որ 1991-ից, անկախության առաջին իսկ օրերից, ամուսնու` Օհան Դուրյանի հետ, հաստատվել է հայրենիքում, ապրել ու ծառայել ժողովրդին, օգնել մեր հայրենակիցներին […]
19:00 03.03.2020
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ծանրաբեռնված է, քաղաքացիական ու քրեական գործերի քննությունը տարիներ է տևում, վճիռները կողմերն ուշացումով են ստանում: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են գյումրեցի փաստաբանները: Ձգձգումների հետևանքով եղել են հայցվորներ, որոնք հրաժարվել են գործի հետագա քննությունից կամ շարունակելն այլև անիմաստ է դարձել: Ըստ փաստաբանների` ձգձգումները հեղինակազրկում են ողջ […]
18:52 03.03.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այս տարվա փետրվարի 5-ին Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի ունեցած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի և թիվ 99 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի ավտովթարի վերաբերյալ նախապատրաստված նյութերով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: «Նման որոշում կայացվել է՝ նկատի ունենալով, որ ավտովթարի […]
18:40 03.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ քիչ առաջ խոսել է Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարար Սայիդ Նամակիի հետ Իրանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին: «Նախ և առաջ, իմ և մեր բոլորի աջակցությունը հայտնեցի Իրանի բարեկամ ժողովրդին և նախարարությանը այս հիվանդության դեմ պայքարի գործում և հույս հայտնեցի, որ շատ շուտով նրանք կհաղթահարեն […]
18:20 03.03.2020
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է և քրեական գործի հետ ուղարկել դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Ավելի վաղ, ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին […]
18:17 03.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի և «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք` Աբրահամյանն այս գործով անցնում է նախկին փոխնախարարին 3 հազար դոլար կաշառք տալու մեղադրանքով: Դատարանը լսում է վկաներին, սակայն լրատվամիջոցների համար տեսալուսանկարահանումն արգելված է: Դատական […]
18:00 03.03.2020
Թաղման նպաստ ստանալու համար դիմումը քաղաքացիներն այսուհետև կարող են ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմինների միջոցով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Կենսաթոշակառուի մահվան ակտը գրանցելուց հետո ՔԿԱԳ մարմինը, դիմումատուի համաձայնությամբ, կարող է թաղման նպաստի առցանց դիմում ուղարկել: Սա նշանակում է, որ թաղման նպաստի դիմում ներկայացնելու համար սոցիալական ապահովության […]
17:46 03.03.2020
Մարտի 3-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում: Զորամասի հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ: