13:26 03.03.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում «Կարապետյան և որդի ՍՊԸ»-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ֆեյսբուքյան էջից: Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, […]
13:19 03.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին: Վերջիններս քննարկել են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և ընթացիկ աշխատանքները` վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ: Արսեն Թորոսյանը նախ շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա անցել հանդիպման բուն թեմային: Նախարարը ներկայացրել է, թե ինչ գործողություններ են իրականացվում Հայաստանում: Դեսպանը […]
13:14 03.03.2020
Հայ-վրացական հարաբերություններում հսկայական չօգտագործված պոտենցիալ կա, մեր օրակարգի կարևորագույն մաս է այդ պոտենցիալի լիարժեք օգտագործումը: Այս մասին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունների՝ ընդլայնված կազմով նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև ընդգծել է, որ կան բազմաթիվ հնարավորություններ տնտեսական համագործակցությունը բոլորովին նոր մակարդակի հասցնելու: «Մենք հարգանքով ենք վերաբերվում Վրաստանի՝ Եվրաատլանտյան տարածքին ինտեգրվելու ձգտումներին, այնպես […]
13:10 03.03.2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից հայտնում են, որ Հայաստանի սահմանամերձ բժշկական հաստատություններից մեկից շտապօգնությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել 33 շաբաթական հղիություն ունեցող 34-ամյա կին: Կինը եղել է մթագնած գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, հարազատների նկարագրմամբ 10 օր շարունակ բուժվել է երկկողմանի թոքաբորբից: Վերակենդանացման բաժանմունքում անմիջապես կատարվել է անցում արհեստական շնչառական ապարատի: Ընդգրկվել […]
12:56 03.03.2020
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից իրեն առաջադրած մեղադրանքին: «Սիրելի՛ հայրենակիցներ և համաքաղաքացիներ, սույն թվականի մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղ է գտել հաղորդագրություն այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով։ Այս պահին չեմ անդրադառնում մեղադրանքի առաջադրման ընթացակարգային ու […]
12:45 03.03.2020
ԱԺ-ում «Դեղերի մասին» օրենքի քննարկման ժամանակ Վահագն Թևոսյանը հարց ուղղեց զեկուցող Սիսակ Գաբրիելյանին` իր խոսքը շարադրելով այսպես. «Պարո´ն Գաբրիելյան, մի հարց տամ, դրան գլխով պատասխանեք, որ որպես պատասխան չդիտարկվի: Ենթադրվում է, որ խոսքը գնում է առողջապահության նախարարության կողմից լիցենզավորված դեղերի մասին, ճի՞շտ է»: Սիսակ Գաբրելյանը գլխով պատասխանեց, դահլիճը ծիծաղեց: Բայց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ […]
12:35 03.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացնում է իր հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
12:30 03.03.2020
Լոռու մարզի դատախազությունում իրականացված ամփոփման համաձայն՝ 2019թ. ընթացքում մարզի տարաքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ով հարուցվել են քրեական գործեր: Համեմատության համար նշենք, որ 2018թ. ընթացքում այս բնույթի դեպքերով հարուցվել է 63 քրեական գործ, այսինքն՝ 31-ով կամ 49,2 %ով պակաս։ Բարելավվել է այս բնույթի դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության որակը: Միայն 2019թ. ընթացքում […]
12:20 03.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»։
12:15 03.03.2020
ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ ամփոփում է բանակցությունների արդյունքները։
11:59 03.03.2020
Վեց և ավելի երեխաներ ունեցող այն ծնողները, որոնք համայնքում աչքի են ընկնում օրինակելի վարքով և ունեն դաստիարակված երեխաներ, կարող են արժանանալ Ծնողական փառքի մեդալի: Դրան զուգահեռ կտրվի ցմահ պատվովճար` ամսական 40 հազար դրամի չափով: Օրենքի նախագիծն այսօր ներկայացվել է ԱԺ-ում, հեղինակը Կառավարությունն է: Նշենք, որ ԱԺ-ն այսօր է սկսել լիագումար նիստի աշխատանքները, օրակարգում մոտ 40 […]
11:57 03.03.2020
ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է Աբովյանի քաղաքապետին առաջադրված մեղադրանքին ու Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք դեղատներում դիմակ է փնտրել ու չի գտել, Ծառուկյանը ծիծաղելով պատասխանել է. «Ծառուկյանը դրա կարիքը չունի: Բարի մարդկանց այդ հիվանդությունները չեն կպնում»: Մանրամասները` տեսանյութում:
11:37 03.03.2020
Մարտի 3-ին՝ ժամը 03։25-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի վրա ավտոմեքենա կա՝ դռները բաց վիճակում, հայտնում է shamshyan.com-ը։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում։ Ոստիկանները կամրջի վրա հայտնաբերել են Mercedes մակնիշի 11 AT 101 համարանիշի ավտոմեքենան, և 1 ժամից […]
11:30 03.03.2020
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն․ նա ամփոփել է խնդիրներն ու դրական տեղաշարժերը: Արձանագրված խնդիրներին կարելի է ծանոթանալ այստեղ: Այցի արդյունքներն արտացոլող հիմնարար փաստաթուղթն արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ ՄԻՊ-ն ուղարկել է ՀՀ առողջապահության, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններ՝ պատրաստակամություն հայտնելով քննարկելու բարձրացված հարցերը […]
11:25 03.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ դարերի կնիքը կրող մեր ավանդական, բարեկամական հարաբերությունները հետևողականորեն զարգացել և ամրապնդվել են […]
11:11 03.03.2020
Յուրաքանչյուր տարի մարտի 3-ին նշվում է Լսողության պահպանման միջազգային օրը, որը նպատակ ունի բարձրացնելու իրազեկվածությունը լսողության կորստի և խլության կանխարգելման, ինչպես նաև լսողության և ականջի առողջության պահպանման վերաբերյալ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` բնակչության 5%-ից ավելին կամ 466 միլիոն մարդ (432 մլն մեծահասակ և 34 մլն երեխա) ունի լսողության խնդիր: Մինչև 15 տարեկան երեխաների լսողության […]
11:01 03.03.2020
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել Գործարարի օրվա առիթով․ «Հարգելի հայրենակիցներ, դարեր ի վեր hայ ժողովուրդը հայտնի է եղել իր գործարար ձիրքով: Այդուհանդերձ 1991թ. անկախություն ձեռք բերած Հայաստանում գործարար խավը չգոյությունից պետք է վեր հառներ, և անցած կարճ ժամանակահատվածում այն ոչ միայն ձևավորվեց ու կայացավ, այլև դարձավ հայոց պետականության տնտեսական կայուն զարգացման ամուր […]
10:57 03.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ջերմությամբ եմ հիշում Ալմաթիում կայացած մեր հանդիպումը, որն անցավ մեր ավանդական երկկողմ հարաբերություններին բնորոշ բաց և փոխադարձ վստահության մթնոլորտում: Հույս ունեմ, որ մեր […]
10:49 03.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում է։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Գիորգի Գախարիայի հետ կքննարկենք հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգային հարցերը»,-գրել է նա։
10:33 03.03.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ հրաշք օր է բացվել։ Օդի մեջ կյանքը պայթում է։ Գարուն է։??»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2998181296911766 Մարտի 3-7-ը ՀՀ-ում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
10:20 03.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գործարարի օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է․ «Հարգելի գործարարներ, Բոլորիդ շնորհավորում եմ Գործարարի օրվա կապակցությամբ։ Խորհրդանշական է, որ օրը ընտրվել է՝ հաշվի առնելով հայտնի ձեռնարկատեր ու բարերար Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրը։ Այս տոնն առիթ է ոչ միայն արժանին մատուցելու Ալեքսանդր Մանթաշովին, այլեւ Հայաստանի այն ձեռնարկատերերին, որոնք շարունակում […]
10:13 03.03.2020
Մարտի 3-ին՝ ժամը 00:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW 530» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ա.) բախվել է «Kia Rio» մակնիշի ավտոմեքենային […]
10:10 03.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ 2018 թ. հուլիսից մինչև 2020 թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում Երևանում և Արագածոտնի մարզում բնակվող մի խումբ անձինք […]
09:59 03.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ:
09:56 03.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ երկրի ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Բուլղարիայի հետ երկկողմ և բազմակողմ ավանդական համագործակցությունը և պատրաստակամ է հետագայում ևս հայ-բուլղարական հարաբերություններն առավել ամրապնդել: Դրա համար մենք ունենք ամենակարևորը՝ արժեհամակարգային ընդհանրություն և մեր ժողովուրդների՝ դարերից եկող բարեկամություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն […]
09:53 03.03.2020
Իրանի հետ սահմանը փակ կմնա ևս 2 շաբաթ՝ մինչև մարտի 24-ը։ Եղած որոշակի բացառությունները, հատկապես բեռնափոխադրումների մասով, ժամանակավորապես կհանվեն։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում մանրամասներ է ներկայացնում կորոնավիրուսով պայմանավորած իրավիճակի մասին, հիշեցրել հիգիենայի կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
09:28 03.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ կից գրելով․ «Մինասի այս շքեղ որմնանկարով ոգեշնչված գնում ենք բանակցությունների Վրաստան»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10158068031103501&set=a.10150460716863501&type=3&theater
09:23 03.03.2020
Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնի տանիքից 15–ամյա տղան աստիճաններով ցած է գլորվել, հաղորդում է Sputnik Արմենիան»: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Ընդունման պահին տղայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը հայտնել է, որ դեպքը եղել է մարտի 1-ին։ Տղային ընդունելուց հետո կատարվել է լաբորատոր գործիքային հետազոտություն, ախտորոշվել […]
09:10 03.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, երեկվա իմ ուղիղ եթերից հետո ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով, այսինքն՝ կորոնավիրուս չի ախտորոշվել: Մեր միակ հաստատված ախտորոշմամբ պացիենտի վիճակը նույնն է. նույնիսկ ջերմություն չունի: «Գոլդեն փելիսի» ժողովուրդը նույնպես լավ են: Եթե իրավիճակում փոփոխություն լինի՝ կտեղեկացնեմ: Եթե այս […]