16:55 03.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած՝ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում գտնվող 185.3 քմ մակերեսով գույքի օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը, որի ընթացքում պարզվել են պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցավոր արարքներ:
Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց պայմանագիր կնքելու, 2016թ. նոյեմբերին ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատում:
Այդ առաջարկի հիման վրա ՍՊԸ-ի կողմից կազմվել է հաշվետվություն, որի համաձայն վերոնշյալ հասցեում գտնվող գույքը նվազեցված հողամասի կադաստրային արժեքով գնահատվել է 17.5 մլն ՀՀ դրամ:
ՀՀ կառավարության 29.12.2016թ. որոշմամբ սահմանվել է վերը նշված գույքը այլ գույքերի հետ միասին մրցույթով՝ գույքի գնահատված 75 տոկոսի չափով օտարելու պահանջ, և նշված գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել 13 մլն ՀՀ դրամը: Նույն որոշմամբ նախատեսվել է, որ առաջին մրցույթի ժամանակ գույքի չվաճառվելու դեպքում յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնել վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով: Արդյունքում գույքը վաճառվել է 2-րդ մրցույթով, ըստ 2017թ. սեպտեմբերին կնքված գույքի օտարման և գրավի պայմանագրի՝ 10.5 մլն ՀՀ դրամով:
Հետագայում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել է նշված անշարժ գույքի շուկայական արժեքի վերլուծություն, համաձայն որի 2016թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ վերջինիս շուկայական արժեքը կարող էր կազմել 33 մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավել:
Պարզվել է նաև, որ ոչ բնակելի տարածք հանդիսացող անշարժ գույքը գնահատողի կողմից դիտվել է բնակարան և համեմատական մեթոդով շուկայական արժեքը որոշելու հիմքում դրվել են տվյալ տարածքում գտնվող բնակարանների վաճառքի գները:
Այսինքն` ուսումնասիրությամբ արձանագրված տվյալները վկայում են, որ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց պայմանագիր կնքելու, ՍՊԸ-ին պատվիրել են իրականացնել 185.3 քմ մակերեսով գույքի գնահատման աշխատանքներ: ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով սահմանված գնահատման ընթացակարգը, ոչ բնակելի տարածքի գնահատման հիմքում դրել է բնակարանների վաճառքի գները, և այդ գնահատման արդյունքներով իրականացվել է մրցութային կարգով օտարման գործընթաց: Արդյունքում հնարավոր 33 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը վաճառվել է մոտ 3 անգամ պակաս գնով։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության շրջանակներում դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ի հայտ են բերվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների՝ անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող չարաշահման հատկանիշներ պարունակող տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...