11:01 03.03.2020
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը հայտարարություն է տարածել Գործարարի օրվա առիթով․
«Հարգելի հայրենակիցներ, դարեր ի վեր hայ ժողովուրդը հայտնի է եղել իր գործարար ձիրքով: Այդուհանդերձ 1991թ. անկախություն ձեռք բերած Հայաստանում գործարար խավը չգոյությունից պետք է վեր հառներ, և անցած կարճ ժամանակահատվածում այն ոչ միայն ձևավորվեց ու կայացավ, այլև դարձավ հայոց պետականության տնտեսական կայուն զարգացման ամուր հիմքը, դուրս եկավ միջազգային հարթակ:
Հաշվի առնելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկությունը՝ Հայաստանի կառավարությունը 2017 թվականին մարտի 3-ը՝ Հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրը, հռչակեց «Գործարարի օր»:
Նոր Հայաստանի արդեն իսկ կայացած գործարար համայքն այսօր էլ ընտրել է այն նշաձողը, որն իր կյանքով ու ազգօգուտ գործունեությամբ բարձրացրել էր հայ ժողովրդի հիշողության մեջ պայծառ հետք թողած և ազգի ինքնության պահպանման համար հսկայական ներդրում ունեցած Ալեքսանդր Մանթաշյանցը:
Ներկայում մեզ համար իրական հնարավորություն է ստեղծվել իրականացնելու տարբեր ժամանակների հայ արդյունաբերողների, վաճառականների, բանկիրների նվիրական երազանքը՝ նպաստել հայոց պետության տնտեսական ամրությանն ու զարգացմանը, հայ մարդու բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի ձևավորմանը, հայոց բանակի հզորացմանն ու երկրի կայուն անվտանգության ապահովմանը։
Հենց այս է մարտի 3-ի՝ «Գործարարի օրվա» հիմնական խորհուրդը, որին բոլորս պետք է լծվենք այսօր և որին կարելի է հասնել մրցակցային, ստեղծարար աշխատանքով, հետևողական նորարարությամբ, hայրենիքի ու սփյուռքի կարողությունների միասնականության, միմյանց սատարման շնորհիվ։
Ուրեմն՝ հենց այս ոգով էլ ի գործ, սիրելի հայրենակիցներ, հանուն արժանապատիվ ու խաղաղ կյանքի, հանուն մեր հայրենիքի հետագա հզորացման ու առաջընթացի»։
09:30 15.08.2025
Մոդի. Հնդկաստանը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկայի ոլորտումՀնդկաստանը չափազանց կախված է էներգամատակարարումներից, և հանրապետությունը պետք է դառնա ինքնաբավ էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին՝ ելույթ ունենալով Հնդկաստանի անկախության օրվա առթիվ։ «Ինչ վերաբերում է էներգիային, մենք բոլորս գիտենք, որ մեր էներգետիկ կարիքների համար, լինի դա բենզին, դիզելային վառելիք, թե գազ, մեծապես կախված ենք բազմաթիվ երկրներից: Մենք ստիպված ենք միլիարդավոր […] ...
09:18 15.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 15-ին ժամը 07:00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 07:00-ն կդադարեցվի ք.Կապան Նորաշենիկի մայրուղի ,գ.Սյունիք Գաղթականներ թաղամասի , Աճանան գյուղի ջրամատակարարումը: ...
09:10 15.08.2025
Իրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներԻրականացվում են Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
09:00 15.08.2025
Bloomberg. Գագաթնաժողովի համար Ալյասկայի ընտրությունը մարտահրավեր է ԱՄՆ գաղտնի ծառայության համարՌուսաստանի և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը Ալյասկայում անցկացնելու որոշումը դժվարին մարտահրավեր է դարձել ԱՄՆ գաղտնի ծառայության համար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Եվ չնայած հանդիպումը ԱՄՆ տարածքում անցկացնելը թույլ է տալիս Գաղտնի ծառայությանը առանց սահմանափակումների տեղափոխել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, Ալյասկայի աշխարհագրական դիրքը «ինքնին մարտահրավեր էր»։ Անքորիջը պետք է տեղավորեր հարյուրավոր գաղտնի ծառայության գործակալների, ապահովեր նրանց […] ...
08:50 15.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:41 15.08.2025
F-35 կործանիչները տեղակայվել են Ալյասկայում. Alaska LandmineF-35 կործանիչներ են նկատվել Ալյասկայի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաօդային բազայում, որտեղ տեղի է ունենալու ռուս-ամերիկյան գագաթնաժողովը, հաղորդում է Alaska Landmine պորտալը։ «Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային բազայում կա զգալի ռազմական ակտիվություն, այդ թվում՝ մի քանի F-35 կործանիչներ», – ասվում է պորտալի սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ։ Կրեմլն ու Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ […] ...