12:56 03.03.2020
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության կողմից իրեն առաջադրած մեղադրանքին:
«Սիրելի՛ հայրենակիցներ և համաքաղաքացիներ,
սույն թվականի մարտի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղ է գտել հաղորդագրություն այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով։
Այս պահին չեմ անդրադառնում մեղադրանքի առաջադրման ընթացակարգային ու բովանդակային խնդիրներին, որոնք, «մեղմ ասած», խիստ վիճահարույց են իրավունքի, տրամաբանության ու բանականության տեսանկյունից, և միայն հարկ եմ համարում տեղեկացնել իմ սիրելի Աբովյանցիներին, որ որպես Աբովյան համայնքի ղեկավար ես երբևէ որևէ հանցանք չեմ գործել, երբեք համայնքի շահերին հակառակ չեմ գործել, իսկ առաջադրված մեղադրանքում էլ ինձ մեղավոր չեմ ճանաչել։ Ցանկանում եմ նշել նաև, որ որպես «դարի հանցագործություն» ներկայացված դեպքն իրականում վերաբերում է Աբովյան համայնքում անկախությունից հետո առաջին անգամ կատարվող բազմաբնակարանային բնակելի շենքերի շինարարության հետ կապված աննշան մի դրվագի։ Ընդ որում, այդ շինարարությունը կատարվում է բացառապես մասնավոր ներդրումների հաշվին, իսկ դրա ավարտին նախատեսվում է լուծել Աբովյանի շուրջ 1000 ընտանիքի բնակարանային խնդիրները։
Ես դեռևս հակված եմ կարծելու, որ տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է և գործի քննությունը դատախազական նույն պատշաճ հսկողության ներքո մինչ դատական վարույթում կհանգի իր տրամաբանական ու վերջնական ավարտին։ Սակայն, եթե պարզվի, որ տեղի ունեցածը որևէ մեկի դիտավորության կամ դառը կյանքի հետևանքով ստացած ապտակների արդյունքում առաջացած «նեղվածության» փարատման միջոց է, ապա խոստանում եմ մինչև վերջ հետամուտ լինել, որպեսզի այդ անձը կամ անձինք պատասխանատվության ենթարկվեն օրենքի ամբողջ խստությամբ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ դա կարող է ինձանից պահանջել։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց՝ ընկերներիս, բարեկամներիս, ընտրողներիս, աբովյանցիներիս, ովքեր հավատում են իմ անմեղությանը և շարունակում են վստահել ու աջակցել ինձ։ Վստահեցնում եմ ձեզ, որ ես պատրաստակամ եմ մինչև վերջ պայքարելու մեր համատեղ նպատակների համար ու արդարացնելու այն վստահությունը, որն ինձ տվել են իմ համաքաղաքացիները»,- նշված է հայտարարության տեքստում:
23:59 14.08.2025
Պոլիտեխնիկի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. ««Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի թիվ 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ»: Ավինյանը նաև լուսանկարներ է հրապարակել: ...
23:55 14.08.2025
«Ռեալ Մադրիդի» նորեկ Մաստանիունոն Մեսսիին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստԱրգենտինացի հարձակվող Ֆրանկո Մաստանտուոնոն, որը տեղափոխվել է «Ռեալ Մադրիդ», աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է անվանել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, որը երկար ժամանակ խաղացել է «Բարսելոնայում»։ «Աշխարհի լավագույն խաղացողը՞։ Ինձ համար դա Մեսսին է։ Ես արգենտինացի եմ, և Լեոն շատ բան է արել մեր երկրի համար», – ասել է Մաստանտուոնոն իր առաջին մամուլի ասուլիսում՝ որպես «Ռեալ Մադրիդի» […] ...
23:49 14.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպումը կարևոր կլինի և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում իր առաջիկա հանդիպումը կարևոր կլինի և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար։ «Կտեսնենք, թե ինչ կպատահի մեր հանդիպման ժամանակ։ Դա մեծ հանդիպում է լինելու, կարծում եմ՝ այն շատ կարևոր է լինելու Ռուսաստանի համար, այն շատ կարևոր է լինելու մեզ համար։ Այն մեզ համար կարևոր […] ...
23:46 14.08.2025
Երևանի քաղաքապետարանը իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրըԵրևանի քաղաքապետարանը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» ՀԿ-ի հետ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» ծրագիրը։ «Ո՞ւմ հետ ես վերջին անգամ խոսել այն ամենի մասին, ինչ քեզ անհանգստացնում է։ Այսուհետ կա նման հնարավորություն. անվճար, հուսալի և կոնֆիդենցիալ։ Կարող եք զանգահարել Երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00–18:00, 0800 00 900 հեռախոսահամարին: Հուզական աջակցության թեժ գծի մասնագետները կլսեն առանց քննադատության, կտրամադրեն […] ...
23:40 14.08.2025
Օգոստոսի 15-ին կդադարեցվի Երևանի մի շարք հասցեների գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խորենացու, Նար-Դոսի, Քրիստափորի, Օստրովսկու, Ծատուրյան, Ռոստոմի, Քաջազնունու փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
23:34 14.08.2025
Մի շարք երիտասարդ ուսանողներ որպես փորձնակներ կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներինՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական […] ...