Սահմանվել է Իրան-Հայաստան ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը, ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+32.09 oC

Սահմանվել է Իրան-Հայաստան ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը, ՊԵԿ

21:03 27.02.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: «Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի «Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ:

Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում մաքսային տարանցում մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու:

Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ:

ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ:

Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ:

Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով»,- ասվում է պարզաբանման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

17:18 15.08.2025

Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է տարածքների հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովում, սակայն կարծում է, որ Կիևն ինքը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։ «Ես չեմ պատրաստվում բանակցել նրանց անունից, ես այստեղ եմ, որպեսզի բոլորին բանակցային սեղանի շուրջ բերեմ», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման համար […] ...

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

17:03 15.08.2025

Պուտինը խելացի տղա է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է խելացի մարդ և հույս է հայտնել, որ Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովը արդյունավետ կլինի։ «Նա խելացի տղա է:  Երկու կողմերն էլ հարգանքի լավ մակարդակ ունեն։ Եվ կարծում եմ, որ դրանից ինչ-որ բան կստացվի», – լրագրողներին ասել է Թրամփը Ալյասկա մեկնող ինքնաթիռում։ ...

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

16:53 15.08.2025

Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը ոսկե մեդալ է նվաճել «Աշխարհի խաղեր»-ում

Մարտական սամբոյի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արման Ավանեսյանը (98 կգ) Չինաստանում ընթացող «Աշխարհի խաղեր» հեղինակավոր մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել: Նշենք, որ այս մրցաշարին սամբոյի Հայաստանի հավաքականը ներկայացված է 5 մարզիկով: ...

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

16:40 15.08.2025

Երիտասարդի պայուսակում ատրճանակ կար․ նա ձերբակալվել է

Օգոստոսի 12-ին Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի քաղաքացի կասկածելի վարք է դրսևորում։ Պարզվել է, որ նրա մոտ ատրճանակ կա։ Աբովյանի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանութան Կոտայքի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ։ Հանգամանքները պարզվում են։ ...

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

16:27 15.08.2025

Նիդերլանդներն ինքնաթիռ կուղարկի Գազա՝ մարդասիրական օգնության համար

Նիդերլանդները նոր ինքնաթիռ կուղարկի Հորդանան, որը կիրակի օրվանից սկսած մարդասիրական օգնություն կհասցնի Գազայի հատվածի բնակիչներին, հաղորդում է NOS հեռուստառադիոընկերությունը։ Նիդերլանդների Թագավորական Ռազմաօդային ուժերի «Հերկուլես» տրանսպորտային ինքնաթիռը պատրաստվում է թռչել Հորդանան ՝ փոխարինելու նախորդ ինքնաթիռին, որը տեխնիկական խնդրի պատճառով դադարեցրել էր Գազա օգնության մատակարարումը: Խնդիրը հնարավոր չէր լուծել տեղում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռը կատարել է երեք թռիչք […] ...

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

16:15 15.08.2025

Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը․ Grand Chess Tour

Grand Chess Tour-ի կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով ունի 19 միավոր։ Հայ շախմատիստը 2 միավորի առավելություն ունի Ֆաբիանո Կարաունայի նկատմամբց, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ով վաստակել է 16․5 միավոր։ Այսօր Հայաստանի ժամանակով ուշ երեկոյան կկայանան կայծակնային շախմատի վերջին 9 […] ...

BACK_TO_TOP