19:44 20.02.2020
2010 թվականին Մուշ 2-2 թաղամասում շահագործված բնակարաններից դեռ ոչ բոլորն են բաշխված: Դատարկ են մնացել այն բնակարանները, որոնք հատկացվել էին միայնակ ծերերին, չեն հասցրել սեփականաշնորհել, նրանց մահից հետո էլ վերաբաշխում տեղի չի ունեցել: Նման 5 բնակարան կա: Դրանք տնօրինելու որոշում կայացվել է երկու տարի առաջ: Կառավարության որոշմամբ՝ բնակարանները հատկացվել են պաշտպանության նախարարությանը: Դատարկ բնակարաններն արդեն մեկ այլ բնակապահովման ծրագրի շրջանակներում են վերաբաշխվելու: Պաշտպանության նախարարության զոհված և հաշմանդամ ազատամարտիկների բնակապահովման ծրագրում Շիրակի մարզի 187 ընտանիք է հաշվառված:
2010 թվականին Մուշ 2-2 թաղամասում բնակարանաշինության առաջին փուլով 1056 բնակարան կառուցվեց: Մեկ սենյականոցների շահառուները հիմնականում միայնակ ծերերն էին: Իսկ սեփականաշնորհումը ֆինանսավորվում էր պետբյուջեից: Միայնակ շատ ծերեր չհասցրին սեփականաշնորհել բնակարանները: Դրանք մնացին այն ժամանակ քաղաքաշինության նախարարության հաշվեկշռում: Բնակարանները ժառանգներին հատկացնելու դատական հայցերն էլ մերժվեցին, բնակարանները մինչ օրս դատարկ են:
Դատարկ մնացած 5 բնակարանները 2018-ին է կառավարությունը հատկացրել պաշտպանության նախարարությանը: Դրանց վերաբաշխման հարցն առայժմ չի քննարկվել: Պաշտպանության նախարարությանը բնակարաններ 2012-ին էլ են հատկացվել Մուշ 2-2 թաղամասում:
«2012 թվականին, որպես բացառություն, նոր կառուցվող Մուշ թաղամասում 8 բնակարան հատկացրին ազատամարտիկներին և զոհվածների ընտանիքներին: Դրանից հետո հատկացումն արդեն բնակարանի գնման վկայագրի տեսքով է եղել: 2019 թվականին 18 շահառուի տվել են ԲԳՎ, 5 հոգու մերժել են, մնացածի գործերը գտնվում են քննարկման փուլում: Մուշ թաղամասում ծերերը չեն կարողացել սեփականաշնորհել, նրանց մահից հետո փոխանցվել է համայնքին: ՊՆ-ին եթե տվել են, ուրեմն համայնքը համաձայնություն է տվել: Սեփականաշնորհման գործընթացը էսպես է, որ համայնքը վերցնում է իրեն, հետո տալիս է շահառուներին: Այդ օղակը մի քիչ բարդ է ասել, թե ով ում է տվել, և ինչ պիտի անի»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի ավագ մասնագետ Սարգիս Մելոյանը:
Զոհված և հաշմանդամ ազատամարտիկների բնակարանային ապահովման ծրագրով 2019-ին Շիրակի մարզում 18 ընտանիք է փոխհատուցում ստացել: Ընդհանուր մարզի շահառուների թիվը 187-ն է: Ում են այս անգամ հատկացնելու դատարկ 5 բնակարանները, որոշում դեռ չկա: Համատիրության նախագահը նշում է, որ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եկել են, ուսումնասիրել ու հաշվառել, թե որ բնակարանն ինչ վիճակում է։
«Բնակարաններ կան, որ նորմալ վիճակում են, կարելի է բնակեցնել: Կան, որ ջեռուցման համակարգերը նախկին տերերը վաճառել են, մարտկոցները չկան, հատակը չկա: Բոլորը ՊՆ ներկայացուցիչները գրեցին, փաստերով հաշվառեցին, թե բնակարաններում ինչ է անհրաժեշտ ու գնացին»,- SHANTNEWS-ին ասել է «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը:
Մարզպետարանի պատասխանատուն վստահ է, որ բնակարաններն ազատամարտիկների բնակապահովման ծրագրի շրջանակներում են վերաբաշխվելու: Առավել ևս, որ հերթացուցակում հաշվառվածները մեկ սենյականոցների շահառուներ են: Վերաբաշխման ժամկետներ դեռ չկան:
Պաշտպանության նախարարությունը հիմա չի հաշվառում նաև երրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին: Հերթացուցակում ճշգրտումներ են կատարում: Ըստ մարզպետարանի պատասխանատուի՝ եղել են նաև իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացրածներ, որոնց բնակարանային բարելավում հատկացնելու հարցը մերժվել է: Մուշ 2-2 թաղամասում դատարակ բնակարաններ շատ կան, որոնք ի տարբերություն 5 բնակարանների, տերեր ունեն: Թաղամասի բնակեցումը թերի է շահագործման օրվանից:
Այսինքն` բնակարանները հատկացվել են ընտանիքների, որոնք ունեցել են անօթևանի կարգավիճակ, միևնույն ժամանակ բնակարանային այլընտրանք ունեն: Գյումրիում վերաբաշխման ենթակա բնակֆոնդ, բացառությամբ 5 բնակարանների, փաստացի, չկա: Համայնքապատկան, բայց ոչ թե վերաբաշխման, այլ բաշխելու ենթակա են սոցիալական 6 բնակարաններ, որոնք որոշվել է վիճակահանությամբ հատկացնել կանաչ գոտիներում տեղադրված տնակների բնակիչներին:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...