14:45 18.02.2020
Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Շիրակի մարզը, ինչպես նախորդ համապետական ընտրություններին, ընդգրկված է թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է 4 տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ թիվ 30, 31, 32 և 33:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է հանրաքվեի անցկացման ժամանակացույցը, համաձայն որի՝ տարածքային հանձնաժողովներն արդեն ձևավորել են տեղամասային կենտրոնները: Գյումրին կունենա 82 տեղամասային կենտրոն: Իսկ տեղամասային հանձնաժողովների ձևավորումը տեղի է ունենալու «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբների ձևավորումից հետո:
Տարածքային ընտրական հանձնաժողովներում առայժմ պասիվություն է: Հանձնաժողովականներն են բացատրում, որ հանրաքվեի անցկացման կարգն է այդպիսին՝ տարածքային ընտրական հանձնաժողովների լիազորությունները մեծ չեն, կազմակերպչական աշխատանքներ են կատարելու, այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կձևավորվեն «Այո»-ի ու «Ոչ»-ի շտաբները: Համաձայն հանրաքվեի անցկացման ժամանակացույցի՝ առայժմ տեղամասային կենտրոններն են ձևավորել:
«Վերջին ընտրությունների համեմատ փոփոխությունների անհրաժեշտություն չի եղել: Գյումրիի համայնքապետի կողմից նաև ընտրատարածքայինների կողմից հաստատվել են տեղամասային կենտրոնները: Ըստ այդմ՝ թիվ 31 ՏԸՀ-ի սահմաններում թվով 58 տեղամասային կենտրոններ են»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 31 ՏԸՀ նախագահի տեղակալ Հովհաննես Պետրոսյանը:
Գյումրիի տեղամասերը 82-ն են: Այս թիվը վերջին խորհրդարանական ընտրություններից հետո չի փոխվել: 82 տեղամասերից 58-ը թիվ 31, իսկ 24-ը ՝ թիվ 32 տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում են: Տեղամասային կենտրոնները ձևավորելու հարցում հանձնաժողովները, ըստ էության, ոչինչ չեն արել: Դրանց համարակալումներն ու տեղակայման վայրերը նույնն են վերջին համապետական ընտրություններից հետո:
63 տեղամասային կենտրոն էլ թիվ 30 տարածքային ընտրական հանձնաժողովն է ձևավորել: Աշոցք, Ամասիա, Ախուրյան և Մարմաշեն խոշորացված համայնքներն է ընդգրկում: Անի խոշորացված համայնքն ու ամբողջ Արթիկի տարածաշրջանն էլ ընդգրկված է թիվ 33 տարածքային հանձնաժողովի կազմում: Տեղամասերի թիվն ու դիրքն անփոփոխ է, փոխվում է տեղամասային հանձնաժողովների ձևավորման կարգը:
«Առաջնորդվում ենք Հանրաքվեի մասին օրենքով, համաձայն որի՝ հանրաքվեի դեպքում տեղամասային հանձնաժողովի երկուական անդամ ներկայացնում են «Այո»-ի և «Ոչ»-շտաբները, երեք անդամ ներկայացնում են ՏԸՀ-ները: Օրենքը հստակ ասում է, որ հանրաքվեն կայացած է համարվում, եթե մասնակիցների թիվն առնվազն 1 մլն 300 մարդ է կազմում»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է թիվ 30 ՏԸՀ-ի անդամ Մեսրոպ Ղալաչյանը:
Իսկ տեղամասային հանձնաժողովների անդամ կարող են դառնալ նրանք, որոնք համապատասխան վկայականներ ունեն: 2016-ին տրված վկայականների վավերականության ժամկետը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկարացրել է մինչև 2020-ի մայիս: Նորեկների համար էլ ստուգարք է անցկացվել:
«Երկու օր առաջ էլ ոչ թե դասընթաց, այլ ստուգարք է անցկացվել: Մասնակցել են բոլոր այն անձինք, որոնք ցանկություն ունեն վկայականներ ստանալ և մասնակցել ընտրական գործընթացների: Նրանք թեստեր են լրացրել, որի արդյունքում էլ կստանան վկայագրեր»,- SHANTNEWS-ին ասել է թիվ 32 ՏԸՀ նախագահի տեղակալ Ներսես Մարգարյանը:
Շիրակի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովները գրեթե նույն կազմերով գործել են նաև 2015-ի Սահմանադրական հանրաքվեի անցկացման ժամանակ: Մասնակցության հստակ թվեր չհիշեցին, բայց փաստեցին, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեներին մասնակցությունն ավելի քիչ է եղել, քան համապետական ու նույնիսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ:
Հանրաքվեն կայացած կհամարվի, եթե մասնակիցների թիվը կազմի նվազագույնը 1 մլն 300 հազար, իսկ ելքը որոշված կլինի, եթե «Այո»-ի և «Ոչ»-ի օգտին քվեարկի 650 հազար մարդ: Մասնակցության ցուցանիշը, մեծ հաշվով, նաև քարոզարշավից է կախված: Այն, ըստ հանրաքվեի անցկացման ժամանակացույցի, ընթանում է արդեն երկրորդ օրը:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...