11:53 13.02.2020
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
Օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ներքին շուկայում տնտեսվարողների համար ապահովել հավասար պայմանների շարունակականությունը: Դա նշանակում է, որ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունը կապահովվի:
Այսպիսով, երեք ամսով երկարաձգեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամի պետական տուրք կիրառելու մեխանիզմի ժամկետը:
Փոխնախարարն ընդգծեց, որ եթե 2018-ին Իրանից ամսական ներմուծվում էր 19 մլն տոննա ցեմենտ, ապա 2019-ին այդ ցուցանիշը հասել է 16,8 մլն տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորմամբ տուրք էր նախատեսվել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որևէ տուրք սահմանված չէր.
«Հայաստանում կան ընկերություններ, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա: Ընդամենը այս նախագծով երեք ամսով երկարաձգվում է մեխանիզմի կիրառումը, որի ընթացքում կհասկանանք հետագա կարգավորումների չափը, և արդյունք կլինկերի համար նույնպես պետք է պետտուրք սահմանել, թե ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը: Այս կարգավորումն անհրաժեշտություն է, քանի որ ցեմենտի ներկրումը վտանգում էր ՀՀ-ում ցեմենտի արտադրությանը»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ արեց հետագայում այնպիսի կարգավորում գտնել, որպեսզի պետտուրք չլինի, որովհետև տուրք սահմանելն այնքան էլ համահունչ չէ ԵԱՏՄ կանոնների տրամաբանությանը` նշելով, որ դա ընդհանուր ԵԱՏՄ քննարկման հարց է:
«Սա ըստ էության, մաքսատուրք է, որը զսպում է ներմուծումը, այսինքն ընդհանուր ԵԱՏՄ քննարկման հարց է»:
19:10 19.08.2025
Sky. Թրամփի, Պուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ ՀռոմումՀռոմում կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպում, հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ հղում անելով եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրին։ Նրա խոսքով՝ Թրամփը և Զելենսկին կողմ են Հռոմում հանդիպման անցկացմանը։ Բանակցային հարթակի այս տարբերակը պաշտպանում են ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միևնույն […] ...
19:01 19.08.2025
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման ընձեռնվող հնարավորություններինՕգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, ով Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռքբերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները: Ի […] ...
18:53 19.08.2025
Անչելոտին Վինիսիուսին չի հրավիրի Բրազիլիայի հավաքականԲրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա խաղերի հայտացուցակում չընդգրկել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին, հայտնում է Globo-ն: ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում Բրազիլիայի ազգային թիմը սեպտեմբերին կմրցի Չիլիի ու Բոլիվիայի հավաքականների հետ: Իտալացի մասնագետը որոշել է հանգստի հնարավորություն տալ 25-ամյա ֆուտբոլիստին: Անչելոտին հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Վինիսիուսը որակազրկված է ու […] ...
18:48 19.08.2025
Շվեյցարիան պատրաստ է հնարավորինս շուտ կազմակերպել Պուտինի և Զելենսկիի հանդիպումըՇվեյցարիայի իշխանությունները պատրաստ են հնարավորինս շուտ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը, հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը։ «Շվեյցարիան պատրաստ է դա անել նույնիսկ կարճ ժամանակահատվածում», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ Ժնևում համապատասխան հանդիպում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ վերջին ամիսներին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ […] ...
18:38 19.08.2025
ԿԳՄՍՆ աշխատակիցները Շիրակի մարզում ծանոթացել են հուշարձանների վերականգնման ընթացքինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Շիրակի մարզ՝ հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու մշտադիտարկման նպատակով, հայտնում են նախարարությունից։ «Պետական բյուջեի միջոցների հաշվին օգոստոսի 1-ից սկսվել են Երևան քաղաքի Կառավարական տուն 1 հասցեի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի մեծ դահլիճում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» որմնանկարները՝ ՀՀ Շիրակի մարզի […] ...
18:28 19.08.2025
Սպերցյանը՝ ՌՊԼ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը Чемпионат-ի վարկածով ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Եթե Սպերցյանն Անգլիա մեկնելուց առաջ «Կրասնոդարի» կազմում անցկացրեց իր վերջին խաղը, ապա դա կատարյալ հրաժեշտ էր: Կիսապաշտպանը երկու գոլ խփեց «Սոչիի» դեմ խաղում՝ մեկը խաղային իրավիճակից, մյուսը՝ տուգանային հարվածով»,- ընդգծում է աղբյուրը: Հայաստանի […] ...