Եթե որևէ բան չփոխենք, քաղաքական որևէ խմբավորման կրնկի տակ չգտնվող ՍԴ կունենանք միայն 2035թ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Եթե որևէ բան չփոխենք, քաղաքական որևէ խմբավորման կրնկի տակ չգտնվող ՍԴ կունենանք միայն 2035թ. Փաշինյան

19:27 06.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, նշեց՝ երբ որևէ ղեկավար երկար տարիներ կառավարում է, խնդիր են տեսնում, սակայն նորմալ են ընդունում, երբ ՍԴ նախագահը կարող է 35 տարի պաշտոնավարել:

«Սահմանադրական դատարանն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը՝ ՀՀ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է «իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը»: Հետո ՍԴ նախագահն ու անդամները գրքեր են գրել «իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտության» մասին, բայց այդպես էլ չեն կարողացել պատասխանել մի պարզ հարցի՝ բա քվեարկությունների լցոնումները, ընտրությունների եկող մեռած հոգիները, ընտրակաշառքները, բա վստահված անձանց ու դիտորդների ծեծը»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ այս դաժան և անպատասխան հարցերի ծանր բեռը անցյալում թողնելու, մեր երկրի սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի պատմության նոր էջ բացելու համար նոր Սահմանադրությամբ ընտրվել էր այն հավասարակշռված մոդելը, որի մասին խոսեց, որի մասին քաջալերանքի բազմաթիվ խոսքեր են ասել: Այս մոդելը Փաշինյանն առաջարկեց պայմանականորեն անվանել «Երազանքի Սահմանադրական դատարան»:

«Բայց հիմա պիտի հարց տամ, որն աբսուրդ պիտի թվա իմ ասածի ֆոնին, քանի որ այս ամենը նախատեսված է գործող Սահմանադրությամբ. իսկ արդյո՞ք մենք ունենք այդ երազանքի, հավասարակշռված Սահմանադրական դատարանը, որը նախատեսված է հենց այս պահին գործող Սահմանադրությամբ: Ո´չ, սիրելի հայրենակիցներ, չունենք: Կունենա՞նք Սահմանադրական դատարան, որ չի լինի քաղաքական որևէ խմբավորման կրնկի տակ: Կունենանք, բայց եթե որևէ բան չփոխենք, կունենանք 2035 թվականին»,- նշեց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP