Հանրաքվեի դրվող նախագիծը պետք է ստանա ՍԴ գնահատականը. Արփինե Հովհաննիսյանը՝ «Իմ քայլին» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Հանրաքվեի դրվող նախագիծը պետք է ստանա ՍԴ գնահատականը. Արփինե Հովհաննիսյանը՝ «Իմ քայլին»

15:59 06.02.2020

ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ դիմել է ԱԺ իշխող ուժին:

«Մի պահ ամբողջովին մոռացեք «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածը։ (Ի դեպ, ընդդիմադիրներին ևս առաջարկում եմ սա մի կողմ դնել)։

Մոռացա՞ք։ Հիմա բացեք ՀՀ Սահմանադրությունը և կարդացեք Սահմանադրության 168-րդ հոդվածը, որը նշում է՝

• Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։

Կարդացի՞ք։ Հիմա բացեք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որը նշում է՝

• Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն ԿԱՐՈՂ է դրվել հանրաքվեի:

Փորձեք համադրել այս երկու հոդվածները։ Ի՞նչ ստացաք համադրության արդյունքում։ Այո՛, դուք ստացաք այն պատասխանը, որ կապ չունի, թե որ փուլում՝ առաջին ընթերցում, (առաջ, թե հետո) երկրորդ ընթերցում (առաջ, թե հետո), թե Արմեն Սարգսյանի ստորագրությունը դնելուց վայրկյաններ առաջ հանրաքվեի դրվող նախագիծը ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ՍԴ գնահատականը»,- մասնավորապես գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP