TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել ԵՄ կարճաժամկետ մուտքի արտոնագրի տրամադրման կարգում

12:29 04.02.2020

Փետրվարի 2-ի ԵՄ կարճաժամկետ մուտքի արտոնագրերի նոր կանոններ են գործում։ Այս մասին հայտնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը: Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց հանդեպ ԵՄ մուտքի արտոնագրի պահանջ է գործում։ Փոփոխությունները վերաբերում են Շենգեն գոտու 22 ԵՄ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, […]

̰
Ե՞րբ կհրապարակվի տնտեսվարողների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը. քննարկում ԱԺ-ում

12:02 04.02.2020

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է 2019թ. 9 ամիսների բյուջեի կատարողականը: Ֆինանսների նախարարի կողմից ցուցանիշները ներկայացնելուց հետո հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը խոսել է այն մասին, որ «Հարկային գաղտնիքի մասին» օրենքին համապատասխան՝ տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է ընդլայնվեր: Հետաքրքրվել է, թե ինչո՞ւ հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի պահանջը չի կատարվել: Հարցին արձագանքել […]

̰
ՃՈ-ն զգուշացնում է՝ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները

12:00 04.02.2020

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները։ «Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթևեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում: Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ) և Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները փակ են բեռնատարների համար, իսկ […]

̰
Երևան-Սևան ավտոճանապարհին ավելի քան 35 ավտոմեքենաներ բախվել են իրար

11:48 04.02.2020

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում՝ մոտ 3 կիլոմետրանոց հատվածում 35-ից ավելի ավտոմեքենաներ բախվել են իրար։ Վարորդներն ասում են, որ բոլոր վթարների պատճառը ճանապարհի մերկասառույցն է։ Մի քանի ավտոմեքենաներ բախվել են ծառի, երկաթե արգելապատնեշի, կողաշրջվել են: Օպերատիվ կերպով ժամանել են ճանապարհային ոստիկաններն […]

̰
Հայաստանից գումար դուրս բերելու համար ԵԱՏՄ նոր կարգավորումներ են մտցվել

11:45 04.02.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտել դրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը: Որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում է […]

̰
2019-ին ավտոմեքենա օտարած անձինք մինչև ապրիլի 20-ը պարտավոր են եկամտային հարկ վճարել

11:18 04.02.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենքի համաձայն՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչև գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային […]

̰
Իջևանում ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրալարերի վրա

11:03 04.02.2020

Փետրվարի 4-ին՝ ժամը 01:19-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության փողոցում ուժեղ քամու պատճառով ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել էլեկտրական լարերի վրայից:

̰
Երևանում գյուրզա է նկատվել

10:54 04.02.2020

Փետրվարի 3-4-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 1 ահազանգ է ստացվել հանրապետության տարածքում նկատված օձի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են մեկ գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց կեղծ փաստաթղթերով ժամկետային  ծառայությունից տարկետում ստանալու և շուտ զորացրվելու դեպքեր

10:42 04.02.2020

Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ թիվ 2 նյարդաբանական բուժմիավորման նյարդաբանական բաժանմունքի ավագ նյարդաբանը, իր ծանոթի նախաձեռնությամբ, 2019 թվականին […]

̰
ԱՆ-ն հորդորում է խուճապի չմատնվել․ պացիենտների լաբորատոր հետազոտությունները եղել են բացասական

10:26 04.02.2020

Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն Հայաստանում են: Այս պահին հոսպիտալացված կասկածելի 6 պացիենտներից իրականացվել են նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական: Ելնելով նշվածից՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից:

̰
ՀԴՄ չխփողները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ․ վարչապետը՝ Արցախի ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասին

09:54 04.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կիրակի օրը ընտանիքով գնացել էինք Արցախ՝ Աշոտին տեսության: Միասին մոտ չորս ժամ անցկացրինք ճամփեզրյա մի ռեստորանում: Հաշիվը վճարելուց հետո տեսա, որ ՀԴՄ կտրոն չեն բերում: Հրավիրեցի մատուցողին՝ հարցրեցի. ՀԴՄ կտրոն չպետք է տա՞ք: Ասաց պետք է տանք: Ասացի՝ դե խնդրում եմ տվեք: Որոշ ժամանակ սպասեցի ու […]

̰
ՀՀ 3 մարզերում ձյուն է տեղում

09:18 04.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով  բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան (բուք է), Շիրակի […]

̰
Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր․ Տիգրան Ավինյան

08:58 04.02.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային օրը սկսել մի շատ լավ լուրով։ Քիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը: Ուրախ եմ ձեզ տեղեկացնել, որ Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։ Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն՝ […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում

08:20 04.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Բարձրաբերդի փ. 1-79 սեփական տները, Բուդապեշտի փ. 7-27 սեփական տները, Իսակովի պող. 4, 4/1, 4/2 շենքերը, Վերֆելի փ. 3-6 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Այգեձորի փողոցը, Ազատության պողոտան և հարակից ոչ […]

̰
Կոտայքի մարզի որոշ բնակավայրերում ջրամատակարարումը 12 ժամով կդադարեցվի

08:11 04.02.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 4-ին՝ ժամը 10:00-22։00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Աբովյան քաղաքի 41/1, 32, «Ռիտ Ալ» ՍՊԸ, «Կոտայք» գարեջրի գործարան, «Գոլդ Կոլա» ՍՊԸ, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հարակից իրավաբանական ու ֆիզիկական բաժանորդներ, Բալահովիտ գյուղի 1, 5, 8 փողոցներ […]

̰
Հունվարի 27-ից փետրվարի 2-ը հայտնաբերվել է ոչ սթափ 77 վարորդ

23:45 03.02.2020

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 111 մեքենա, որոնցից 23-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ։ Մի տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված են եղել փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորում։ Մյուսների վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր։ Բացի այդ, հայտնաբերվել […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

23:33 03.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով  բեռնատարների համար՝ փակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան

23:09 03.02.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 2-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բացահայտել են Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան թալանելու դեպքը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով կենտրոնականի ոստիկանները Հյուսիսային պողոտայից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 22-ամյա Գեղամ Ս.-ին: Պարզվել է, որ 1 օր առաջ վերջինս Թումանյան փողոց 27 հասցեի բակում կայանված […]

̰
Երիտասարդ հայը «զարմացրել» է Լարա Ֆաբիանին Ֆրանսիայի «Ձայն»-ի ժամանակ

22:54 03.02.2020

16-ամյա Հակոբ Քասաբյանը ֆրանսիական TF1 հեռուստաալիքով մասնակցել է «Ձայն» երաժշտական շոուին: Քասաբյանը կատարել է ֆրանսիացի հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանի «Broken Vow» երգը: Ինքը՝ Լառա Ֆաբիանը, որը ժյուրիի կազմում էր, անմիջապես ճանաչել է Հակոբի կատարմամբ իր երգը: «Սա իմ երգն է: Broken Vow»,- զարմացած ասել է Ֆաբիանը այն պահին, երբ հնչել են առաջին նոտաները: Կատարման ավարտից […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:37 03.02.2020

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի […]

̰
Զինված և դիմակավորված հարձակում՝ Երևանի «Հայփոստ»-ի գրասենյակներից մեկում

22:24 03.02.2020

Այսօր ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Թե ինչքան գումար են հափշտակել՝ ճշտվում է:

̰
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները տերմինալների գողության դեպքեր են բացահայտել

22:17 03.02.2020

Հունվարի 30-ի լուսադեմին ոստիկանության էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ գողացել են Նուբարաշենի 11-րդ փողոցի մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը, որի մեջ մի քանի հարյուր հազար դրամ կար։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Էրեբունու և Նուբարաշենի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ Դեպքից որոշ ժամանակ անց Նուբարաշենի հարակից բարձունքի վրա հայտնաբերվեց գողացված տերմինալը՝ վնասված […]

̰
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչ հայերենով է խոսում իր մայրիկի հետ

22:10 03.02.2020

RT- ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ծագման մասին՝ նշելով, որ ինքը համշենահայ է: Պատճառը Սիմոնյանի Instagram- ում տեղադրված տեսանյութն էր, որտեղ նրա մայրը՝ Զինաիդա Սիմոնյանը, դստեր սկեսրոջ՝ Լաուրա Քեոսայանի ծննդյան օրվա կապակցությամբ, երգել է հայկական ժողովրդական «Դլե Յաման»երգը: Գրառման մեկնաբանություններում հետևորդներից մեկը հետաքրքրվել է Սիմոնյանի ծագման մասին: «Այո, ես համշենահայ եմ: Ես […]

̰
Հարկադիր բռնագանձումներ Կառնուտ գյուղի որոշ բնակիչների թոշակներից ու դրամական այլ մուտքերից

21:27 03.02.2020

Կառնուտ գյուղի բնակիչների մի մասի գույքն ու դրամական միջոցները կալանքի տակ են: Հողի հարկի և գույքահարկի պարտքերի պատճառով խոշորացված Ախուրյան համայնքի ղեկավարությունը կառնուտցիներին դատի է տվել, հարկադիր կատարման ծառայությունն էլ բռնագանձում է պարտքերը: Ոմանց կենսաթոշակներից, ոմանց էլ աշխատավարձից ու այլ դրամական մուտքերից են գումարները պահվում: Կառնուտցիները բարձրաձայնում են, որ գանձվող գումարների չափը ճիշտ հաշվարկված չէ, […]

̰
Աշխատանք, գիտելիք և հավատ․ սա է աղքատությունն ու հուսահատությունը հաղթահարելու մեր բանաձևը․ Փաշինյան

21:01 03.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՀ կառավարության հրապարակած տեսանյութով  և կից գրել. «Աշխատանք, գիտելիք և հավատ: Սա է աղքատությունն ու հուսահատությունը հաղթահարելու մեր բանաձևը: Եվ իհարկե՝ դուխով:)»:  

̰
Քանի հանցագործություն է գրանցվել 2019-ին և որոնք են ամենահնչեղ գործերը․ Շիրակի մարզի դատախազն ամփոփել է տարին

20:27 03.02.2020

2019 թվականին Շիրակի մարզում գրանցվել է 1422 հանցագործություն, ինչը 113-ով ավելին է 2018-ի համեմատ: Նախորդ տարվա ամփոփ պատկերը ներկայացրել է Շիրակի մարզի դատախազը: Նա խոսել է նաև մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի ընթացքի և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախնական հայտարարագրով ավտոներկրողները դժգոհում են մաքսային դրույքաչափի  անհարկի բարձրացումներից

19:45 03.02.2020

Այս տարվա հունվարի 1-ից փոխվեցին ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող մոտ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի դրույքաչափերը, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներին են վերաբերում: Հենց սրանով էր պայմանավորված տարեվերջին աննախադեպ քանակության ավտոմեքենաների ներկրումը Հայաստան։Պետեկամուտների կոմիտեն այն ավտոներկրողներին ու անհատներին, որոնք ունեին ժամկետների մեջ տեղավորվելու խնդիր, նախնական հայտարարագրերով մաքսազերծման մեկամսյա ժամկետ սահմանեց։ Բայց որոշ ներկրողներ հայտարարագիր լրացնել չհասցրին, և […]

̰
Վենետիկի հանձնաժողովի նախագահը զսպվածության կոչ է արել ՍԴ շուրջ կոնֆլիկտի կողմերին

19:20 03.02.2020

«Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են պետական կառույցների միջև ինստիտուցիոնալ զսպվածության, բարի կամքի և փոխադարձ հարգանքի դրսևորում»:

̰
Ղազախստանում հրապարակել են հայկական համարանիշներով երկրում գտնվող մեքենաների թիվը

19:15 03.02.2020

2019 թվականի ընթացքում Ղազախստանի սահմանը հատել ու երկիր է մտել հայկական պետհամարանիշով 38 հազար 558 մեքենա։ Դրանցից միայն 18 հազար 209 հատն է հետագայում լքել երկրի տարածքը։ Այս մասին տեղեկությունները հրապարակել է ԵԱՏՄ անդամ պետության մաքսային ծառայությունը։ Ամբողջ տարվա ընթացքում, ստացվում է, հայկական համարանիշներով փաստացի Ղազախստան է ներկրվել 20 հազար 349 մեքենա։ Ընդ որում՝ նույն […]

̰
«Առնվազն տարակուսելի». ՀՔԾ-ն` Գևորգ Կոստանյանի` հրապարակային քննարկում կազմակերպելու առաջարկի մասին

19:15 03.02.2020

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Գևորգ Կոստանյանի` այսօր տարածած հայտարարությանը: ՀՔԾ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Անդրադառնալով Գևորգ Կոստանյանի կողմից այսօր լրատվամիջոցներով տարածված հայտարարությանը` հարկ ենք համարում հայտնել, որ նա Մարտի 1-ի քրեական գործով ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են […]

̰
BACK_TO_TOP