14:38 31.01.2020
Այսօր` հունվարի 31-ին, մեկնարկեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը։ Օրակարգային առաջին հարցը ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխությունն էր, որից հետո սահմանվեց նաև Երևանի ԵՊՀ ռեկտորի ընտրության օրը։ Ընտրությունը կլինի մարտի 23-ին։ Հաստատվեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրության օրը, այն կանցկացվի մարտի 16-ին։ Հիշեցնենք, որ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի […]
14:31 31.01.2020
Տեղի է ունեցել «Անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց դրական վարքագիծ դրսևորելու շնորհիվ» թեմայով քննարկում։ Ազատ արձակված ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանի խոսքերով՝ մի քանի փաստարկ կար, որոնք թույլ տվեցին ազատ արձակել Մանուկյանին: «Մենք նշել ենք, որ սոցիալական արդարությունը վերականգնված է, որովհետև առկա է տուժողների իրավահաջորդների ներումը: Բացի դրանից՝ 2014-ի […]
14:29 31.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի վարչապետները: Որպես ԵԱՏՄ-ում դիտորդ պետության ներկայացուցիչ, ընդլայված կազմով […]
14:15 31.01.2020
2019 թ. սեպտեմբերից Չինաստանի Ուհան քաղաքի համալսարանում ուսանող Սուսաննա Աղաջանյանը SHANTNEWS.am-ի հետ բացառիկ զրույցում ներկայացրել է քաղաքում տիրող իրավիճակը: «Լուրերը, որ քաղաքում վարակ է, տարածվել են հունվարի սկզբից: Այստեղ Չինաստանում հնարավոր է՝ ամեն երկու ամիսը մեկ ասեն՝ վիրուս կա, պետք է զգույշ լինել, դրա համար չէինք անհանգստանում: Երբ քաղաքը սկսեցին փակել, հասկացանք, որ ամեն ինչ […]
14:10 31.01.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 6-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ իրենց տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ «Սիրելի՛ քաղաքացիներ Հարգարժա՛ն […]
14:03 31.01.2020
Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է «Հյուսիս-հարավ» նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Փաստի […]
14:01 31.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի ներմուծման հարցերին: Նա ասել է, որ ՏՄՊՊՀ-ն առաջարկել է հնարավորության դեպքում նվազեցնել բենզինի և դիզվառելիքի ներմուծման գործընթացին միջնորդ կազմակերպությունների մասնակցությունը: Մանրամասները՝ գրառման մեջ. «Կարդացի բենզինի և դիզվառելիքի ապրանքային շուկաներում ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) իրականացրած վերլուծությունը։ […]
14:00 31.01.2020
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արձագանքել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ օրերս ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը՝ օտար հեռարձակողներին վերահսկելու անհնարինության և հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակողների չներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում: Դեսպանությունը հիշեցնում է, որ Հակոբյանը որոշ ժամանակ առաջ բարձրաձայնել է առանց օտար հեռարձակողների «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու մտադրության մասին, դա ընդունվել է ի […]
13:58 31.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի նամակն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազին: Ինչպես SHANTNEWS.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դատախազությունը նամակն ուղարկել է ԱԱԾ` Հոկտեմբերի 27-ի անջատված մասով վերսկսված վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով: Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից […]
13:38 31.01.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը կարծում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները պետք է համատեղ լուծեն թվային ինքնիշխանության և տվյալների պաշտպանության հարցերը: Ելույթ ունենալով Ալմաթիում անցկացվող միջազգային թվային ֆորումում՝ նա մեջբերել է Եվրամիության օրինակը, որն ընդունել է տվյալների պաշտպանության կանոնակարգ, համաձայն որի՝ ԵՄ տարածքում կարող են աշխատել միայն այն կայքերը և հարթակները, […]
13:30 31.01.2020
Կորոնավիրուսով պայմանավորված` Հայաստանում անհանգստանալու լուրջ պատճառ այս պահին չունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծել է, որ մեր երկիր վիրուսի ներթափանցումը կանխելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Մանրամասները` տեսանյութում:
13:17 31.01.2020
Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը: Նիստին մասնակցելու համար Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Հատկանշական է, որ այսօր առաջին անգամ նիստին մասնակցում է նաև Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն: Հիշեցնենք, որ Մոլդովան ԵԱՏՄ դիտորդ […]
12:45 31.01.2020
RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և «Մոսֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն ընդգրկվել են «Առաջին ալիք»-ի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմում: Ինչպես նշվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ստորագրած կառավարության որոշման մեջ, ընտրվելու դեպքում, Սիմոնյանն ու Շահնազարովը խորհրդի կազմում կներկայացնեն Ռուսաստանի Դաշնությունը: Ցուցակում ներառվել են նաև «Առաջին ալիք»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ […]
12:41 31.01.2020
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2019 թվականի տարեկան կտրվածքով կազմել է 7.8%, որն ամենաբարձրն է այս ցուցանիշի հաշվարկման ողջ ընթացքում՝ սկսած 2011 թվականից: Այս մասին հաղորդում է ՀՀ կառավարությունը:
12:37 31.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Վիճակագրության կոմիտեն հրապարակեց 2019թ. դեկտեմբերի Տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ: Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով: – Ծառայությունները՝ 11.6 տոկոսով: – Արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով: – Շինարարությունը՝ 4.9 տոկոսով։ – Աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով: […]
12:25 31.01.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները […]
12:14 31.01.2020
ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Վանեցյանը երեկ հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, վկայի դատավարական կարգավիճակով: Գաղտնալսման գործով Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության:
12:10 31.01.2020
Քաղաքաշինության պետական կոմիտեն հաշվառել է ժամանակավոր կացարանները ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում, որտեղ քիչ չեն ընտանիքները, որոնք տնակներում են ապրում, բայց անօթևանի կարգավիճակ չունեն, հետևաբար պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն չունի: Օրինակը Վահրամաբերդ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքն է: Անօթևան չեն, բայց նրանց դեպքում բնակարանային աջակցության հարցը հրատապ է: 2019թ. դեկտեմբերի 31-ին տնակն այրվել […]
11:53 31.01.2020
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-որոնողական աշխատանքի շնորհիվ հունվարի 30-ինъ ժամը 21:15-ին, որպես անհետ կորած որոնվող Սամվել Կթունյանը ներկայացել է բաժին և տվել բացատրություն, որ իր բացակայության ընթացքում գտնվել է Երևան քաղաքում։
11:44 31.01.2020
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նախազգուշացնելով արտերկրից ստացվող նոր վտանգավոր հեռախոսազանգերի մասին: «Ժող ջան, դրսից էլի զանգեր կան։ Մի մարդու մոտ նույնիսկ Ադրբեջանից, մեծ մասի մոտ` Կոնգո։ Պարզապես հետ մի՛ զանգեք։ Էսքան բան»,- գրել է նա։
11:31 31.01.2020
Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 30-ին՝ ժամը 15։20-ին, Վանաձորի Նարեկացու փողոցի իր բնակարանից բերման է ենթարկվել 48-ամյա Հարություն Ս.-ն, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք:
11:26 31.01.2020
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ադրբեջանին փռեցին ասֆալտին» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է. «Ստրասբուրգում քննարկեցինք Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թեմայով զեկույցն ու մեր հարևան երկրին ԵԽԽՎ-ում փռեցին ասֆալտին։ Ադրբեջանցի Սամեդը մի լալահառաչ շոու կազմակերպեց, թե ինչ իրավունքով են հայ պատգամավորները ընդհանրապես խոսում և ո՞վ է Եվրոպայի խորհուրդը, որ քննարկի Ադրբեջանին։ Շոուն, սակայն, […]
11:05 31.01.2020
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն ու Արամ Վարդևանյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին, ում նախագահությամբ այսօր մեկնարկել է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը պաշտպաններին տրամադրելու գործով առաջին նիստը։ Ներկայացնելով մի շարք հիմքեր՝ պաշտպաններն ընդգծել են, որ դատավոր Դանիելյանը չի կարող սույն գործով անաչառ որոշում կայացնել։ Նրանք հիշատակել […]
10:58 31.01.2020
2018-ի մայիսի 8-ից հետո ՀՀ Զինված ուժերի մարտական դիրքերում տեղադրված տեսադիտարկման համակարգերի թիվը աճել է 59 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արդյունաբերական էլեկտրական հոսանք ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 70 տոկոսով։ Արևային էլ. էներգիա ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 38 տոկոսով: Խմելու հոսող ջուր ունեցող մարտական դիրքերի թիվը՝ 194 տոկոսով»,- […]
10:50 31.01.2020
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, վետերանների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 30-ին, ժամը 23.30-ին, Գոգոլի փողոցից բերման են ենթարկել 32-ամյա Մարինե Մ.-ին, որը 2019 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ ստորագրություն:
10:43 31.01.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Ամփոփմանը ներկա էին նաև Տավուշի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, այլ պաշտոնատար անձինք: Տավուշի […]
10:18 31.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով` 2020թ. օգոստոսի հունվարի 29-ին, Երևան քաղաքում գործող հանրախանութի 25-ամյա հսկիչ-գանձապահը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հունվարի 29-ին […]
09:55 31.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:53 31.01.2020
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով Հայկական բանակին նվիրված տոնին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը. «Ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր Զինված ուժերի միջև իրական ոգևորություն է առաջացնում: Մեզ համար պատիվ է ընդունել Հայաստանից ուսանողների՝ ռազմական կրթություն տալով նրանց: Այս տարի մենք նախատեսում […]
09:42 31.01.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-14։00 Նոր Խարբերդի 12-23 փողոցները, 11։00-17։00 Շենգավիթ փ. 1/1, 1/2 շենքերը, Արարատյան փողոցի սեփական տները, Ս․Տարոնցի փ․ 2, 4, 6 շենքերը, Ներքին Չարբախ 3 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Նոր Խարբերդ […]