TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանության գնդապետին մեղադրանք է առաջադրվել «Էլեկտրիկ Երևան» գործի շրջանակում

18:27 30.01.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող «Էլեկտրիկ Երևան» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով ոստիկանության գնդապետ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության համապատասխան վարչության պետի տեղակալի պաշտոնը, 2015 թվականի հունիսի 23-ին անցել է […]

̰
Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել. ԱԱՏՄ

18:17 30.01.2020

Սահմանային անցակետերում կասկածելի վարակի դեպքեր չեն գրանցվել․ հսկողությունն ուժեղացված է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը՝ ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ նշված է. «ՀՀ պետական սահմանի անցման կետերում վերջին օրերին որեւէ կասկածելի դեպք չի արձանագրվել՝ կապված կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների հետ։ Չինաստանից եկող ուղևորահոսքի մեջ որևէ անձի մոտ ջերմություն չի արձանագրվել։ Առողջապահական և […]

̰
ՏՄՊՊՀ-ն տնտեսվարողների համակենտրոնացումը թույլատրելու վերաբերյալ որոշումներ է կայացրել

18:12 30.01.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսվարողների համակենտրոնացումը թույլատրելու վերաբերյալ թվով 4 որոշում է կայացրել: Հանձնաժողովի նույն նիստում վարչական վարույթ է հարուցվել անհատ ձեռնարկատեր Գագիկ Գրիգորյանի կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտման վերաբերյալ՝ հանձնաժողովի կողմից պահանջված տեղեկատվությունը 19 աշխատանքային օր ուշացմամբ ներկայացնելու համար: Միաժամանակ որոշում է կայացվել «Ուոթերլոկ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա […]

̰
Լավ հիմք՝ փոխգործակցության ընդլայնման համար. նախագահն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

18:09 30.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային: Դեսպանը Ճապոնիայի կառավարության անունից երախտագիտություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ անցյալ տարի հոկտեմբերին իր երկիր այցելելու և Տոկիոյում Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը մասնակցելու համար: Նա նշել է, որ Տոկիոյում տեղի ունեցած հանդիպումները նոր խթան են երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Նախագահ Սարգսյանն իր հերթին ասել […]

̰
Ես ընդամենը փորձում եմ ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. Թաներ Աքչամի ելույթը CCAF-ի տարեկան ընթրիքին

18:07 30.01.2020

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը, որ մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին (CCAF), նշել է, որ դա իր կյանքում շրջադարձային իրադարձություն է: «Իմ արածի մեջ առանձնահատուկ ոչինչ չկա: Ես ընդամենը փորձում եմ ասել ճշմարտությունը: Ճշմարտությունն ասելը գովասանքի արժանի իրողություն չէ, կամ, համենայն դեպս, այդպիսին պետք է չլինի: Ճակատագրի հեգնանքով՝ պատճառը, որ ինձ […]

̰
Կորոնավիրուսի վաղ հայտնաբերման նպատակով «Զվարթնոց»-ում սահմանվել է շուրջօրյա վերահսկողություն

17:57 30.01.2020

Ըստ բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանի` կորոնավիրուսի տարածման վտանգից խուսափելու համար «Զվարթնոց» օդանավակայանում կատարվում են շուրջօրյա աշխատանքներ Չինաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների վաղ հայտնաբերման և 14-օրյա ժամկետով նրանց նկատմամբ հսկողություն կատարելու ուղղությամբ: ««Զվարթնոցում» Չինաստանից ժամանածների տվյալները նախօրոք ենք իմանում: «Զվարթնոց» ժամանած բոլոր ուղևորների շրջանում կատարում ենք հեռահար ջերմաչափում, իսկ Չինաստանից եկածների համար, բացի դրանից, լրացվում են նաև հասցեական […]

̰
Ավարտվել է Ադրբեջանի հարցով բանաձևի ընդունումը. Մարուքյան

17:33 30.01.2020

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ստրասբուրգից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ավարտվել է Ադրբեջանի հարցով բանաձևի ընդունումը: «Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի անդամակցության առաջին իսկ օրից Ադրբեջանը ծանր մոնիթորինգի տակ է, քաղբանտարկյալների խնդրից նրանք չեն կարողանում ազատվել: Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվեց քաղբանտարկյալների զեկույցն ընդդեմ Ադրբեջանի»,- ասաց Մարուքյանը: Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք` ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների ընթացքը

17:25 30.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գույքահարկի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ գնահատվել են հանրապետությունում առկա բոլոր տեսակի անշարժ գույքերն ըստ տեսակների: Դրանց թիվը, ընդհանուր առմամբ, կազմում է 1 մլն 279 հազար: Ըստ այդմ, ներկայացվել են նոր համակարգով տարբեր գոտիներում նախատեսվող […]

̰
Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է նախաքննական մարմին` բացատրություն տալու. ՀՔԾ

17:23 30.01.2020

ՀՔԾ-ից հաղորդում են, որ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: «Տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ.-ի ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական […]

̰
ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը

17:20 30.01.2020

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր  Տաթևիկ Հայրապետյան ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել. «Հենց նոր ԵԽԽՎ-ն 83 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունեց ազգությամբ իսլանդացի Թորհիլդուր Սուննայի հեղինակած «Քաղբանտարկյալների իրավիճակը Ադրբեջանում» վերտառությամբ զեկույցը: Քննարկումն անցավ լարված մթնոլորտում: Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեմիդ Սեյիդովը իր դժգոհությունը հայտնեց, որ հայ պատվիրակները որոշել են գրանցվել և խոսել […]

̰
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվեց

17:08 30.01.2020

Ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ անցկացվող հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Առաջիկա մեկ-երկու ամսում այդ թեման մեկընդմիշտ կփակվի. Ալեն Սիմոնյանը` ՍԴ շուրջ զարգացումների մասին

16:56 30.01.2020

Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, որ առաջիկա ամիսներին ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի: «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի ժամկետն ինձ հայտնի չէ, բայց ենթադրում եմ, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին այդ թեման մեկընդմիշտ կփակվի: Հիմա փակագծեր բացել չեմ կարող։ Առաջիկա մեկ-երկու ամսվա մեջ հանգուցալուծումը բոլորի համար պարզ կլինի։ Ժամկետները պայմանավորում եմ այն […]

̰
Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ քննարկվել են մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու հարցերը. Սիմոնյան

16:37 30.01.2020

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանին լրագրողները հարցրել են, թե ինչ հարցեր են ուղղել ոստիկանապետի պաշտոնակատարին: Ալեն Սիմոնյանը նշել է, որ չեն եղել հարցեր, որ չեն տրվել կամ կաղապարված են եղել: «ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ քննարկվել են բոլոր հարցերն ու անհանգստությունները, քննարկվել են ոստիկանությունում բարեփոխումների, մի խումբ ակտիվիստների բերման ենթարկելու հարցերը, քննարկվել […]

̰
Ըստ Ալիևի` ժողովրդավարությունը խնձոր չէ, որ գնաս և շուկայից գնես. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում

16:36 30.01.2020

Այսօր ԵԽԽՎ-ն քննարկել է Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների խնդիրը։  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին, նշել է, որ այդ թեման մշտապես եղել է Եվրոպայի խորհրդում քննարկվող թոփ թեմաներից մեկը։ Զոհրաբյանը նշել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանն իր «խավիարակեր լոբբիստների» միջոցով փորձել է տապալել Բաքվի քիմքին անհաճո զեկույցները և հույս է հայտնել, որ […]

̰
Ցանկանում եմ Հայաստանի նկատմամբ տածած իմ գնահատանքն արտահայտել. Մակրոն

16:30 30.01.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ամենամյա ավանդական ընթրիքին: «Ցանկանում եմ Հայաստանի նկատմամբ տածած իմ գնահատանքն արտահայտել, որը հրաշալի կերպով կարողացավ աշխարհին ցույց տալ, թավշյա հեղափոխության միջոցով, խաղաղ, առանց արտաքին ազդեցության հեղափոխություն իրականացնելու ունակությունը` օրինականության և պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքով: Սա մեր նորագույն պատմության մեջ գրեթե աննախադեպ օրինակ […]

̰
Որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում քաղաքական հետապնդում. Արման Սարգսյան

16:23 30.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն անդամներն այսօր փակ հանդիպում են ունեցել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո նա խոսել է «Ադեկվադ» խմբի անդամներին բերման ենթարկելու հիմնավորումների մասին: Ասել է, որ Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չի իրականացվում քաղաքական հետապնդում: Մանրամասները` տեսանյութում:

̰
ՄԻԵԴ-ը ճանաչել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները

16:21 30.01.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը: «Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին […]

̰
ՍԴ խնդրի հանգուցալուծումը խաղաղություն կբերի քաղաքացիներին. Քրիստինե Պողոսյան

16:08 30.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր  փակ նիստ են հրավիրել: Նիստից առաջ խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը լրագրողների հետ խոսել է Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների մասին: Նշել է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում պարզ կլինի, թե ինչպես է այդ խնդիրը հանգուցալուծվելու: «Սահմանադրական դատարանի խնդրի հանգուցալուծումը խաղաղություն և հանդարտություն կբերի Հայաստանի քաղաքացիներին: Մարդիկ իրենց աշխատանքն են անելու […]

̰
Ի՞նչ կտա ՀԱՊԿ-ին Հայաստանի պաշտպանության ուժեղացումը. Միացյալ շտաբի պետի պարզաբանումը

15:58 30.01.2020

ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության, այդ թվում՝ Հայաստանի ուժեղացումը բխում է բուն կառույցի շահերից, այս մասին այսօր տեսակապի միջոցով անցկացված ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: «102-րդ ռուսական ռազմակայանի ուժեղացումն ու ՀՀ ԶՈւ-ին ժամանակակից սպառազինությամբ զինելը Հայաստանի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ անվտանգության ամրապնդման կարևորագույն ուղղություններից մեկն է: Ամրապնդման գործոններից մեկն էլ […]

̰
Գյումրիի բնակարաններից մեկում 31-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

15:57 30.01.2020

Հունվարի 30-ին` ժամը 10:42-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անի թաղամասի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի […]

̰
Ինչո՞ւ են հայ պատվիրակները գրանցվել և խոսում. Տ․ Հայրապետյանը պատասխանել է ադրբեջանցու հարցին

15:51 30.01.2020

ԵԽԽՎ-ում  Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն ելույթ է ունեցել այն քննարկման ժամանակ, որը նվիրված է Ադրբեջանի քաղբանտարկյալների թեմային. «Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուցողին այս մանրամասն և ամբողջական զեկույցի համար: Այս զեկույցը քննության է առնում Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակը և միևնույն ժամանակ ցույց է տալիս, թե որքան կոռումպացված […]

̰
Ավազակային հարձակում Ավանի հանրախանութներից մեկում․ երկաթե շղթայով մի քանի հոգու վնասած 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

15:47 30.01.2020

Ավանի հանրախանութներից մեկի տեսագրող սարքը ֆիքսել է, թե ինչպես մի երիտասարդ մոտենում է դրամարկղին ու ձեռքին ամրացրած երկաթե շղթան անկանոն պտտեցնում՝ պահանջելով գումար։ Չնայած նրա մոտ կանգնած անձինք, այդ թվում՝ գանձապահը, արագ փախչում են, սակայն շղթան վնասում է նրանցից մի քանիսին։ Հանրախանութում գտնված երիտասարդներից մեկը, խիզախություն դրսևորելով, խփում է հարձակվողի դեմքին ու նրան գետնին տապալում։ […]

̰
Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է Վարդենիսի բաժանմունք. ԱԱԾ

15:43 30.01.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն այցելել է Վարդենիսի բաժանմունք: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջը:

̰
Ո՞րն է լինելու Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդի առաջին անելիքը

15:42 30.01.2020

Կառավարության այսօրվա նիստի որոշումներից մեկի համաձայն` Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ է նշանակվել Արամ Թանանյանը, որը մինչ այս ՊԵԿ նախագահի խորհրդականն էր։ Նա աշխատելու է Վերին Լարսի անցակետում՝ առաջացող խնդիրներին արագ արձագանքելու համար։  SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Արամ Թանանյանից, թե որն է լինելու առաջին անելիքը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ալեն Սիմոնյանը սուրճ և թեյ հյուրասիրեց լրագրողներին ու ոստիկաններին

15:41 30.01.2020

ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը սուրճ և թեյ հյուրասիրեց «Իմ քայլը» խմբակցության նիստը լուսաբանող լրագրողներին և ծառայություն իրականացնող ոստիկաններին: Մանրամասները՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջի տեսանյութում:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է ԵԱՏՀ խորհրդի նիստին

15:21 30.01.2020

Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի օրակարգում են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, Միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ հարցեր: Քննարկվում են նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու գազի, […]

̰
Ինչպե՞ս խուսափել ՌԴ մուտքի արգելքից. Միգրացիոն ծառայությունը մանրամասներ է ներկայացնում

15:09 30.01.2020

Ինչպե՞ս խուսափել ՌԴ մուտքի արգելքից, ի՞նչ խնդիրների կարող են բախվել ՌԴ-ում գտնվող ներգաղթյալները: Թեմային անդրադառնում է «Հայկական կարիտաս» հ/կ-ի «Ղրղզստանում, Հայաստանում և Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ Վերոնշյալ խնդիրների շարքին են դասվում. • Գտնվելու ժամկետների խախտումը – Եթե ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը խախտել են և այնտեղ […]

̰
Նախարարը չի հերքում՝ Արփինե Հովհաննիսյանին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չընդգրկելը քաղաքական որոշում է եղել

15:08 30.01.2020

Ինչո՞ւ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը չընդգրկվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում. հարցն այսօր ուղղվել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Նախարարը չի հերքել, որ հիմքում քաղաքական որոշումն է: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հունվարի 29-ին հրապարակել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Ավելի վաղ հայտնել էինք` Արփինե Հովհաննիսյանը հայտ է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների […]

̰
Թրամփի պլանը դարի պլան չի դառնա, բայց կդառնա դարի լեգիտիմացում. Սուրեն Սարգսյան

14:58 30.01.2020

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Թրամփի պլանը դարի պլան չի դառնա, բայց կդառնա դարի լեգիտիմացում։ Մի քանի փաստ․ 1. Պաղեստինցիների կողմից պլանի մերժումը կլեգիտիմացնի Իսրայելի ցանկացած գործողություն, այդ թվում՝ Հորդանանի հովտի անեքսիան։ Առավել ցցուն կդառնա, «մենք առաջարկեցինք, դուք մերժեցիք դիսկուրսը»։ Ավելի օբյեկտիվ կլինի պլանը անվանել Թրամփի և Իսրայելի պլան։ 2. […]

̰
Հրապարակվել է խոշոր հարկ վճարողների ցանկը

14:55 30.01.2020

Հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019 թ. չորրորդ եռամսյակի ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկը։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ կայքից, խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակոն», առաջին տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Գազպրոմ Արմենիա»-ն և այլ կազմակերպություններ: Ցանկն ամբողջությամբ՝ հետևյալ հղմամբ:

̰
BACK_TO_TOP