12:10 31.01.2020
Քաղաքաշինության պետական կոմիտեն հաշվառել է ժամանակավոր կացարանները ոչ միայն Գյումրիում, այլև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում, որտեղ քիչ չեն ընտանիքները, որոնք տնակներում են ապրում, բայց անօթևանի կարգավիճակ չունեն, հետևաբար պետությունը նրանց նկատմամբ պարտավորություն չունի:
Օրինակը Վահրամաբերդ գյուղում բնակվող Սարգսյանների ընտանիքն է: Անօթևան չեն, բայց նրանց դեպքում բնակարանային աջակցության հարցը հրատապ է: 2019թ. դեկտեմբերի 31-ին տնակն այրվել է ամբողջությամբ, և անօթևանի կարգավիճակ չունենալը ընտանիքին զրկել է փոխհատուցման որևէ տարբերակից:
Հրդեհային տեխնիկական անվտանգության քննության վարչությունն է ուսումնասիրություններ կատարել: Հրդեհի առաջացման պատճառները պարզել են ու վնասի չափը գնահատել: Այս մասին տանտերերը համապատասխան փաստաթուղթ ունեն:
«Ըստ հրդեհային տեխնիկական անվտանգության քննության վարչության` հրդեհը բռնկվել է հոսանքալարերի կարճ միացման պատճառով, ինչի հետևանքով պատճառվել է 500 հազար դրամի նյութական վնաս, որից 200 հազարը շինության համար է, իսկ 300 հազարը գույքի վնասն է: Այդքան են գնահատել, իսկ համայնքապետարանը հարցը դրել է ավագանու նիստին ու ավագանին որոշել է, որ 50 հազար դրամ աջակցություն հատկացնեն: Այս 50 հազարով ի՞նչ կարող ենք անել: Մարզպետարան ենք դիմել, որտեղ ասացին, որ տնակ չեն կարող տրամադրել, որովհետև ապամոնտաժում են տնակները: Մենք էլ առաջարկել ենք, որ գոնե դրամական օգնություն տան, մենք մեր ուժերով գնենք. բերենք տնակ տեղադրենք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են Արմեն և Նարինե Սարգսյան ամուսինները:
Տնակի միայն քարապատ հատվածն է կանգուն մնացել: Թիթեղյա կոնստրուկցիաների, տանիքի ու կահույքի նյութական վնասը 500 հազար դրամ է կազմել, իսկ աջակցության չափը, որը Մարմաշեն խոշորացված համայնքի ավագանին է հաստատել, տասն անգամ պակաս է եղել:
Սարգսյանների ընտանիքը անօթևան չէ: Բնակարանային պայմանների բարելավման տարբերակը նրանց համար եղել է տնակը: Սարգսյանները բազմանդամ են, Արմեն Սարգսյանն էլ հայրական տնից դուրս է եկել ու տնակում բնակվել: Տնակը հասցեավորում ունի գյուղում, ունեն փաստացի գրանցում, բայց պետությունը բնակարանային պարտավորություն չունի ընտանիքի նկատմամբ: Դատարկ ժամանակավոր կացարաններ Մարմաշեն համայնքի այլ բնակավայրերում չկան, որ կարողանան տրամադրել Սարգսյաններին: Եվս մեկ դիմում են ներկայացրել համայքի ղեկավարին, այս անգամ դրամական աջակցություն են խնդրել, որ կարողանան թեկուզ մեկ տնակ գնել: Դիմումն ընդունել են, ավագանու նիստին են ներկայացնելու, բայց նշում են՝ կարճ ժամկետում գումար չեն կարող տրամադրել ընտանիքին:
«Տարին նոր է սկսվել, հնարավորություն չունենք մեծ գումարներ տրամադրել բյուջեից: Կարծում եմ` առաջիկայում կներկայացվի ավագանուն և այս եռամսյակում կաջակցենք, որ ընտանիքը դրսում չմնա»,-SHANTNEWS.am-ին ասել է Մարմաշենի համայնքապետարանի առաջատար մասնագետ Մկրտիչ Գասպարյանը:
Սարգսյանները հայրական տուն են վերադարձել, մինչև կկարողանան նոր տնակ գնել: Իսկ Մարմաշենի համայնքապետարանը հաշվառում է գյուղերում ժամանակավոր կացարանները: Կառավարութւյունը հետո է որոշելու, թե ինչ է լինելու տնակում ապրող, բայց անօթևանի կարգավիճակ չունեցողների բնակարանային հարցը: Մարմաշեն խոշորացված համայնքի բնակավայրերում այս տարի բնակարանի գնման վկայագրեր տրամադրվեցին շահառու ճանաչված ընտանիքներին:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...