10:43 31.01.2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Ամփոփմանը ներկա էին նաև Տավուշի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ, պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, այլ պաշտոնատար անձինք: Տավուշի […]
10:18 31.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, հանրախանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով` 2020թ. օգոստոսի հունվարի 29-ին, Երևան քաղաքում գործող հանրախանութի 25-ամյա հսկիչ-գանձապահը ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հունվարի 29-ին […]
09:55 31.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:53 31.01.2020
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով Հայկական բանակին նվիրված տոնին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը. «Ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր Զինված ուժերի միջև իրական ոգևորություն է առաջացնում: Մեզ համար պատիվ է ընդունել Հայաստանից ուսանողների՝ ռազմական կրթություն տալով նրանց: Այս տարի մենք նախատեսում […]
09:42 31.01.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-14։00 Նոր Խարբերդի 12-23 փողոցները, 11։00-17։00 Շենգավիթ փ. 1/1, 1/2 շենքերը, Արարատյան փողոցի սեփական տները, Ս․Տարոնցի փ․ 2, 4, 6 շենքերը, Ներքին Չարբախ 3 փողոցի սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Նոր Խարբերդ […]
09:31 31.01.2020
ՀՀ Վերաքննիչ դատարանը Արմեն Դանիելյանի նախագահությամբ քննում է գլխավոր դատախազության բողոքը՝ Մարտի 1-ի մայր գործի բոլոր նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու դեմ։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքը, որով պաշտպանը պահանջում էր տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ […]
09:22 31.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող […]
09:11 31.01.2020
Հունվարի 31-ին` ժամը 04:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135 գ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:22-ին, մարվել՝ 04:49-ին: Ամբողջությամբ այրվել է պատշգամբը՝ գույքով (12 քմ), մասամբ […]
09:00 31.01.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյուն, հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ […]
08:51 31.01.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծվելու է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության նիստում հաստատվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով՝ «Հիդրոօդերևութաբանության […]
23:59 30.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, փետրվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, հունվարի 30-31-ն առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 31-ի գիշերը կբարձրանա […]
23:50 30.01.2020
Հունվարի 30-ին, ժամը 20:51-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջից քաղաքացի է ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 40 տարեկան անձը չպարզված քաղաքացու դի:
23:36 30.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է […]
23:25 30.01.2020
Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի 6-րդ մուտքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհ է բռնկվել նշված շենքի 1-ին հարկում գտնվող էլեկտրաէներգիայի սնուցման համար կահավորված սենյակում, […]
22:44 30.01.2020
Հունվարի 27-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Խուդյակովի փողոցի մի տնից ոսկյա զարդեր ու բիժուտերիա են գողացել: Հետաքննություն իրականացնող մարմինը գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեց: Իրավապահներն ուսումնասիրեցին տան շրջակայքը, բնակիչների շրջանում օպերատիվ հարցումներ իրականացրին. […]
22:43 30.01.2020
12-ամյա Միլեն Կարանյանը 2019 թվականի դեկտեմբերին ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում՝ որպես ձսյնային ամենամեծ դիապազոն ունեցող երգչուհի: Միջազգային ժյուրիի անդամների ներկայությամբ երիտասարդ աղջիկն արձանագրել է, որ օժտված է ձայնային եզակի դիապազոնով`բարիտոնից մինչև սոպրանո. համադրություն, որը ծայրահեղ հազվադեպ է հանդիպում: Ինչպե՞ս է բացահայտվել Միլենի տաղանդը, RUSARMINFO- ին պատմել է նրա մայրը՝ Երևանի կոնսերվատորիայի շրջանավարտ Հասմիկ Կարանյանը՝ […]
22:30 30.01.2020
Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք խախտել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է՝ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ, եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ […]
21:53 30.01.2020
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Ողջունելով դեսպանին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: Զրուցակիցները քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր, կարեւորվել է […]
21:35 30.01.2020
Թուրքիայի խորհրդարանի հայ անդամ Կարո Փայլանը Պոլսի «Սանասարյան խան»-ի հարցով խորհրդարանում հարցում է կատարել: Պատմական կառույցի շուրջ վերջերս կասկածելի գործարքներ են կատարվել: Թեմային հետևել է Սագo Արեանը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:26 30.01.2020
Թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով 2020 թվականի հունվարի 31-ից արգելվել է Ուկրաինայի Վիննիցայի տարածաշրջանից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: Սահմանափակման […]
20:41 30.01.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն հայտարարություն է տարածել, որը վերաբերում է անձանց տվյալներով բանկերից մեկից ապօրինի առցանց վարկեր վերցնելու դեպքի. «Այսօր Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել այլ անձանց տվյալներով բանկերից մեկից ապօրինի առցանց վարկեր վերցնելու դեպքի մասին։ Ինչպես պարզ է դառնում ՔԿ հայտարարությունից, Ֆեյսբուք սոցիալական ցանցում խաբեության միջոցով վերցրել են քաղաքացիների անձնագրային տվյալներն ու նրանց անունով […]
20:32 30.01.2020
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ՝ կից հետևյալ գրառումն անելով. «Մի լավ լուր էլ ունեմ հայտնելու։ ԵԽԽՎ այս նստաշրջանում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց իմ լավ ընկեր, Եվրոպայի Ժողովրդավարների և Լիբերալների Ալյանս քաղաքական խմբի արդեն նախկին ղեկավար, Ֆլամանդական խորհրդարանի անդամ, պատվիրակված Բելգիայի […]
19:57 30.01.2020
Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ նոր ծրագիր է սկսել: Արտահանման ծավալներն ավելացնելու և փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների գործունեությունն ընդլայնելու համար տնտեսվարողներին մրցութային կարգով դրամաշնորհներ են հատկացվում: Ծրագիրը թեև հասանելի է արտահանման մեծ պոտենցիալ ունեցող ցանկացած ոլորտի համար, բայց առաջնահերթություններ ունեն գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումն ու տեքստիլ արտադրությունը: Գյուղացիական տնտեսություններին մտահոգող ու մշտական խնդիրն է […]
19:52 30.01.2020
Ժնև, Շվեյցարիա, հունվարի 30. Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի […]
19:38 30.01.2020
Այսօր տեղի ունեցած տեսաասուլիսի ժամանակ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներին սպառնացող խնդիրներին: Այդպիսիք տեսնում է նաև Կովկասյան տարածաշրջանում, որտեղ, ըստ նրա, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործողությունները չեն նպաստում Կովկասում կայունությանն ու անվտանգությանը։ «Ռազմական անվտանգության խնդիրներից մեկն էլ ՀԱՊԿ անդամ երկրների համար տարածաշրջանում մնում է այն, որ ԱՄՆ-ն և […]
19:27 30.01.2020
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արցախի ՊԲ զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ: «2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս […]
19:10 30.01.2020
ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպումը: Այս մասին հայտնում է Rusarminfo-ն: «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այսօր կընդունվի համատեղ հայտարարություն, որ կհրապարակվի ԵԱՀԿ կայքում: Ես կարծում եմ՝ չարժե կանխատեսումներով զբաղվել»,- ասել է նա: Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ արդյոք […]
19:00 30.01.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանությամբ է հանդես եկել՝ կապված Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման հետ: «Հունվարի 29-ին և 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ […]
18:39 30.01.2020
Այսօր` հունվարի 30-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Թթուջուր գյուղի բնակիչ, 2010-ին՝ 20 տարեկանում, ադրբեջանական գերության մեջ մահացած Մանվել Սարիբեկյանի խախտված իրավունքները: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Վճռի համաձայն՝ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը, այն է՝ հարգանք չի ցուցաբերվել Մանվել Սարիբեկյանի մահվան […]
18:30 30.01.2020
Ամանորյա տոներին ընդառաջ համացանցը ողողվեց տուրիստական գործակալությունների հայտարարություններով. վերջիններս առաջարկում էին Ամանորը մատչելի գներով անցկացնել հարևան Վրաստանում: Փորձեցինք պարզել՝ ՀՀ քաղաքացիներից քանի՞սն են տոնական օրերին մեկնել Վրաստան: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 24-հունվարի 4-ը Վրաստան է այցելել Հայաստանի Հանրապետության 90 000 քաղաքացի: