TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+35.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ունենալու ենք տաք փետրվար. Գագիկ Սուրենյան

10:56 01.02.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ունենալու ենք տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով»։

̰
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Տավուշի բնակավայրերում

10:42 01.02.2020

Փետրվարի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.060 և արևելյան երկայնության 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի […]

̰
Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա վերաբերյալ մեր սպասումները․ Փաշինյան

10:11 01.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա վերաբերյալ մեր սպասումները: 2020-ը բերքառատ տարի է լինելու և ոչ միայն գյուղատնտեսական իմաստով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2543962912590755?__xts__[0]=68.ARCea382RniPG-Dw5pYNAlw_KIG_v1uzPA-cTd5q8Lh0eP0EuAV8OjDr5IBHs-OMMx74L-GY_a4jjQwD96aIMQrJAwun5gS3t4EWeuXGDZwcf6ajt1qF3bXMQtoXjTnr1zAuNHtca2-_NUT11M7TARbvEqQtYo_o63I2m2wzT160ClE2j_btfgckgel9fwIBvBKRWfbSKSiExGG2ol31gXaQHCY8mDMgyoN-SUx6OFmonqd8S3vLeXbe3RtGd-VUfxKC9SFgKAL3YWqCuOSLGmrwCw-op_j9avPQdCuuYdKSEjPduPejdRVG_Bc5Hl2ARBp300Zmrd9WPMTLxdgYdXkC&__tn__=-R

̰
Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 31 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

09:45 01.02.2020

Հունվարի 31-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 3500 քմ եղեգնուտ, 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 500 քմ, Մխչյան գյուղում՝ 500 քմ եղեգնուտ, Սայաթ-Նովա գյուղում՝ 9000 քմ, Սիս […]

̰
Վերջապես ձյան նման ձյուն եկավ․ Սուրենյան

09:21 01.02.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջապես ձյան նման ձյուն եկավ?‍♂️»։ ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով: Երևանում փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է ձյուն։

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է. կան դժվարանցանելի ճանապարհներ

09:04 01.02.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է: Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները: Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու […]

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:55 01.02.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Պարոնյան փ. 9, 15 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Իսակովի պող. 3/1,3/2 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Խորենացի փ. 2, 4 շենքերը, Մաշտոցի պող. 14 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ամիրյան […]

̰
Քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրն անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան․ Փաշինյանի անդրադարձը Forbes-ի հոդվածին

08:31 01.02.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հայաստանի մասին Forbes-ի հոդվածով՝ կից գրելով․ ««Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո: Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է […]

̰
Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողների

00:05 01.02.2020

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողների. ❗️2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո: Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց»։  

̰
Նուբարաշենի գերեզմանատան մոտ մեքենան բախվել է էլեկտրական սյանը և կողաշրջվել

23:34 31.01.2020

Հունվարի 31-ին` ժամը 15:47-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի գերեզմանտան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […]

̰
Առաջիկա օրերին ձյուն է սպասվում

23:31 31.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային և կենտրոնական շրջաններում, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են եկեղեցու պատին ներկով գրառումներ արած 16-ամյա պատանուն

23:26 31.01.2020

Հունվարի 30-ին` ժամը 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունից հաղորդում ստացվեց, որ Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին ներկով գրառումներ են արվել, ինչի հետևանքով  5-6-րդ դարի պատմամշակութային հուշարձանը վնասվել է։ Բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հուշարձանը վնասել է Օձուն գյուղի 16-ամյա մի բնակիչ։ Նա հրավիրվեց բաժին ու տվեց […]

̰
55 վարորդ եղել է ոչ սթափ և չի ունեցել վարորդական վկայական

22:00 31.01.2020

ՀՀ ոստիկանությունը շարունակում է ներկայացնել ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2020 թվականի հունվարի արդյունքներն ըստ խախտումների տեսակների։ Հունվարի 1-ից 29-ը ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են 55 վարորդի, որոնք եղել են ոչ սթափ վիճակում և չեն ունեցել վարորդական վկայական։ Նրանց նկատմամբ կազմված նյութերն ուղարկվել են դատախազություն՝ քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով։

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

21:56 31.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 21:34-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Շիրակի մարզի Ամասիայի և Ախուրյանի տարածաշրջաններում, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան քաղաքներում, Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյան […]

̰
Լոռու մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է տարին

21:52 31.01.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության 2019 թվականի գործունեության ամփոփումը, որին մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Ամփոփմանը ներկա էին նաև Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան և Ալավերդի համայնքների ղեկավարները, պետական մարմինների տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Լոռու մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, այլ պաշտոնատար անձինք: Բացման […]

̰
Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

21:42 31.01.2020

Հունվարի 31-ին` ժամը 15:59-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Airtek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Բ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Ամասիայում և Աշոցքում  բուք է, ճանապարհները` դժվարանցանելի

21:21 31.01.2020

Այս պահին Շիրակի մարզի Ամասիայի ու Աշոցքի տարածաշրջաններում բուք է: Երեկոյան սկսված ձյան առատ տեղումներն ուղեկցվում են  ուժեղ քամիներով, ձյան շերտի բարձրությունն այս պահին հասնում է մոտ 20 սմ-ի: Աշոցքի ճանապարհաշինական ընկերությունից SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ հյուսիսային տարածաշրջանների բոլոր ճանապարհները դժվարանցանելի են, ընթանում են ձյան շերտի մաքրման աշխատանքներ, սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

̰
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները հանդիպել են Թբիլիսիում

21:20 31.01.2020

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ղեկավարները քննարկել են երկու երկրների ֆուտբոլային կառույցների միջև բազմաշերտ համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պատվիրակությունը հունվարի 31-ին Թբիլիսում հանդիպել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՎՖՖ) ղեկավար կազմի հետ: Հայկական կողմը ներկայացնում էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը, ՀՖՖ դեսպան […]

̰
Փրկարար ծառայողներին շնորհվել են հերթական կոչումներ

21:10 31.01.2020

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով հինգ փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ: Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն:

̰
Կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարում Հայաստանը բժշկական ախտորոշիչ թեստեր է ձեռք բերում

20:54 31.01.2020

«Վերջին օրերին սահմանային անցակետերում կատարվող աշխատանքները, եթե չասեմ՝ գերազանց, ապա լավ են»,- կորոնավիրուսի դեմ ուղղված կանխարգելիչ աշխատանքներին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդպիսի գնահատական տվեց՝ ընդգծելով, որ ներուժ է ավելացվել: Նա հավատացնում է, որ այս պահին անհանգստանալու լուրջ առիթ չկա: Թորոսյանն ասում է՝ ինչ պետք է, արվում է: Նաև բժշկական ախտորոշիչ թեստեր են ձեռք բերվում: […]

̰
«Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն. Հայաստան»․ Forbes-ը՝ Հայաստանի մասին.

20:47 31.01.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրապարակել է Forbes-ի՝ Հայաստանի մասին «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական կենտրոն. Հայաստան» հոդվածը։  

̰
Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի ներթափանցմանն ուղղված Հայաստանի կանխարգելիչ աշխատանքները

20:36 31.01.2020

Հայաստանում որոշել են ժամանակավորապես սահմանափակել Չինաստանի քաղաքացիների մուտքը: Կորոնավիրուսի ներթափանցման դեմ պայքարի միջոցառումների և առողջապահական այլ խնդիրների մասին այսօրվա ասուլիսում խոսել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՔԾ-ն անդրադարձել է Նարեկ Սամսոնյանի հայտարարություններին

20:32 31.01.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անդրադարձել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի հայտարարություններին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կողմից կատարվող անհիմն շահարկումներից հանրությանը զերծ պահելու նպատակով, ինչպես նաև կարևորելով անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու` քաղաքացիների իրավունքը, անհրաժեշտ […]

̰
Մի փորձեք «կռվացնել» Հանձնաժողովն ու Ռուսաստանի մեր գործընկերներին․ Տիգրան Հակոբյան

20:21 31.01.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն արձագանքել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի՝ օրերս ասուլիսի ժամանակ արված հայտարարությանը՝ օտար հեռարձակողներին վերահսկելու անհնարինության և հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակողների չներառելու անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում: ՀՌՀ նախագահն անդրադարձել է Հայաստանում ՌԴ դեսպանության հայտարարությանը․ «Անշուշտ, հայտարարությունով, կամ հարցազրույցով (նաև անձնական նամակով կդիմեմ հարգելի պարոն […]

̰
ՃՈ հաշվառման, գրանցման ու քննական կենտրոններում հերթեր են․ տրամադրվում են պլաստիկե վկայագրեր

20:00 31.01.2020

Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական կենտրոններում սկսվել է վարորդական իրավունքի վկայականների ու տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակավոր վկայագրերը պլաստիկ քարտերով փոխարինման գործընթացը: Ժամանակավոր փաստաթղթերը քաղաքացիներին տրամադրվել էին դեկտեմբեր-հունվար ամիսներին, երբ ավտոմեքենաների ներկրման մեծ ծավալների պատճառով պլաստիկե քարտերի ու պաշտպանիչ թաղանթների դեֆիցիտ առաջացավ։ Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման ու քննական հյուսիսային կենտրոնում քաղաքացիների ակտիվ հոսք է: Ճանապարհային […]

̰
Դատարանը քննել է Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու հարցը

19:42 31.01.2020

Քրեական Վերաքննիչ դատարանն այսօր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ քննել է մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու դեմ դատախազության բողոքը: Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2019 թվականի դեկտեմբերի 22-ին Դավիթ Բալայանի նախագահությամբ Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ չէր կիրառել կալանք, միևնույն ժամանակ չէր ընտրվել այլ խափանման միջոց, քանի որ չկար այդպիսի միջնորդություն: Հիշեցնենք նաև, որ […]

̰
Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

19:31 31.01.2020

Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան իր էջում` հայտնելով իր հրաժարականի մասին: Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ. «Սիրելի Նուբարաշենցիներ Այսօր վերջին անգամ դիմում եմ Ձեզ, որպես Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար։ Փետրվարի 1-ից ես թողնում եմ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը՝ իմ դիմումի հիման վրա։ Մեծ գոհունակությամբ և հպարտությամբ կարող եմ նշել, որ այս […]

̰
Լապշինը Կահիրեում հայկական շքեղ «առանձնատուն» է հայտնաբերել

19:15 31.01.2020

Եգիպտոսում գտնվող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Կահիրեում զբոսանքի ընթացքում` Զեմալեք շրջանում, նկատել է Հայաստանի դեսպանության շենքը: Լապշինի խոսքերով՝ հայկական դեսպանության շենքը տեղակայված է Եգիպտոսի մայրաքաղաքի հենց կենտրոնում` հեղինակավոր թաղամասում: «Դեսպանությունը տեղակայված է շատ գեղեցիկ և արտասովոր առանձնատանը, որն ավելի շատ հիշեցնում է Գերմանիան կամ Նիդեռլանդները: Համացանցից տեղեկացա, որ շինությունը պատկանել է հարուստ հայ առևտրականի, որն […]

̰
Օձունի Ծիրանավանք եկեղեցու պատին ներկով գրառումներ արած պատանին հայտնաբերվել է

19:04 31.01.2020

Հունվարի 30-ին՝ ժամը 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայությունից հաղորդում ստացվեց, որ Օձուն համայնքի Ծիրանավանք եկեղեցու պատերից մեկին ներկով գրառումներ են արվել, ինչի հետևանքով  5-ից 6-րդ դարի պատմամշակութային հուշարձանը վնասվել է։ Բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հուշարձանը վնասել է Օձուն գյուղի 16-ամյա մի բնակիչ։ Նա հրավիրվեց բաժին ու […]

̰
Գլխավոր դատախազը Գյումրիում ամփոփել է Շիրակի մարզի դատախազության 2019թ. աշխատանքների արդյունքները

19:03 31.01.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն՝ տեղում ծանոթանալու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքներին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Շիրակի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում դրսևորված հանցավորության ընդհանուր միտումները, դրանց կանխման, […]

̰
BACK_TO_TOP