TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գլխավոր դատախազը Գյումրիում ամփոփել է Շիրակի մարզի դատախազության 2019թ. աշխատանքների արդյունքները

19:03 31.01.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Շիրակի մարզի դատախազություն՝ տեղում ծանոթանալու 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքներին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, ՀՀ Շիրակի մարզպետի մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում մարզի տարածքում դրսևորված հանցավորության ընդհանուր միտումները, դրանց կանխման, […]

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործով դատախազությունը ևս 2 բողոք է ներկայացրել. Armtimes.com

18:57 31.01.2020

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Դիանա Գրիգորյանը կմնա ազատության մեջ. նրան կալանավորելու դատախազության բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Դատախազությունը բողոքարկել էր նաև մեղադրյալ Անուշ Գարսանցյանին չկալանավորելու դատարանի որոշումը. սրա վերաբերյալ դեռ որոշում չկա: Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության […]

̰
Թրամփն այս քայլով սատարում է ոչ միայն Նեթանյահուին, այլև իրեն. Դավիթ Հովհաննիսյան

18:50 31.01.2020

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում Արամ Աբրահամյանն արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ քննարկել է Թրամփի «Խաղաղության» ծրագիրը: «Գլխավոր տարրը 50 միլիարդ դոլարն է, որը, ըստ նախագահ Թրամփի, պետք է, որ գերակշռի ոչ միայն Երուսաղեմը, ոչ միայն Գազայի հատվածում պաղեստինցիների կորուստները, ոչ միայն բանակ չունենալը, այլև ամբողջ այս խնդրի՝ 20-րդ դարի սկզբից տեղի ունեցող դիցաբանականացման խնդիրը, ինչը […]

̰
ՃՏՊ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

18:47 31.01.2020

Հունվարի 31-ին՝ ժամը 15:59-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi Airtek» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Բ., ծնված 1980 թ.) դուրս է եկել ճանապարհի […]

̰
Դարբաս գյուղում քամին վնասել է դպրոցի տանիքը

18:43 31.01.2020

Հունվարի 31-ին՝ ժամը 13:07-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի քամին վնասել է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի մի մասը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց վնասվել են միջնակարգ դպրոցի (մոտ 1200 քմ) տանիքի մոտ 35 քմ թիթեղյա հատվածն […]

̰
Արտակարգ լավ նախաձեռնություն. Գագիկ Սուրենյան

18:12 31.01.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրմանը: «Արտակարգ լավ նախաձեռնություն։ Այս տարվանից սկսած գյուղատնտեսական որոշ կուլտուրաներ ապահովագրվում են կարկուտից, ցրտահարությունից և հրդեհներից»,- գրել է նա։

̰
Մհեր Գրիգորյանը Ալմաթիում մասնակցել է Digital Almaty համաժողովին

18:11 31.01.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ղազախստան կատարած այցի շրջանակներում մասնակցել է Digital Almaty համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Համաժողովին մասնակցում էին նաև Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Ելույթի սկզբում փոխվարչապետը կարևորել է նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, քանի որ հենց նման հարթակներում են նախանշվում […]

̰
Բացվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան

18:06 31.01.2020

Այսօր բացվել է «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան՝ վերանորոգված և հագեցած նոր սարքավորումներով: Ծրագիրն իրականացրել է ՀՀ շրջակա միջավայրի նա­խա­րա­­րությունը՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ, Ավստրիայի ու Ֆրանսիայի աջակցությամբ: Տարածքի նորոգումն ու նոր սարքավորումներով համալրումը տևել է ընդամենը 3.5 ամիս, սակայն աշխատանքները դեռ ավարտված չեն. փետրվարից մասնագետները մասնակցելու են դասընթացի՝ նոր սարքավորումները նոր գիտելիքներ […]

̰
Փաշինյանը հրապարակել է ՌԴ նոր վարչապետի հետ սելֆին

17:49 31.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում հրապարակել է ՌԴ նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Ալմաթիում արված սելֆին: Селфи с премьер-министром #РФ Михаилом #Мишустин‘ым. pic.twitter.com/7sKhdxtTWn — Nikol Pashinyan (@NikolPashinyan) January 31, 2020

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Կարլ Հայնց Շայդեին

17:40 31.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական ծրագրերի պատասխանատու Կարլ Հայնց Շայդեին: Բարձր գնահատելով Գերմանական Կարմիր խաչի մարդասիրական ծրագրերը Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն գործունեության համար, որ կազմակերպությունը ծավալել է անցած տարիների ընթացքում և շարունակում է այսօր: Կարլ Հայնց Շայդեն ասել է, որ […]

̰
Հայոց ցեղասպանության չճանաչումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ. Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը իսրայելական «Երուսաղեմ փոստ» թերթին

17:32 31.01.2020

Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելական առաջատար «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի նախագահը, որն անցյալ շաբաթվա ընթացքում գտնվում էր Իսրայելում՝ մասնակցելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին, ասել է, որ հայ ժողովրդի մեծ մասի […]

̰
Հետևում ենք զարգացումներին, Չինաստանից դուրս գալ ցանկացողները կարանտինից կտարհանվեն. Մնացական Սաֆարյան

17:30 31.01.2020

ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուսիսարևելյան Ասիայի բաժնի պետ Մնացական Սաֆարյանը մանրամասներ է հայտնում կորոնավիրուսից հետո Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների վիճակի մասին: Նա SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Չինաստանում Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է բոլորի, հատկապես վարակի օջախ համարվող Ուհանում գտնվողների հետ: Նախարարությունում այս ուղղությամբ քննարկվում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ տարհանման հարցը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան վարժանքներ է անում

17:10 31.01.2020

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հետախույզները այսօր՝ հունվարի 31-ին, «Կամխուդ» զորավարժարանում վարժանքների ժամանակ «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի կենդանի ուժը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, տեղեկացնում է «ՌազմԻնֆո»-ն։ Նշվում է, որ վարժանքներին մասնակցել է 300 զինծառայող։ Այժմ ռազմաբազայի զինծառայողների մոտ վարժանքների ակտիվ շրջան է։ Հունվարի 30-ին ռազմաբազայի տանկային ստորաբաժանման 100 զինծառայողներ […]

̰
Չինաստանի քաղաքացիների համար Հայաստան մուտքի վիզայի ազատ ռեժիմը երկու ամսով կասեցվում է. Ավինյան

16:49 31.01.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվում է»:

̰
Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգ առել Վիլեն Գաբրիելյանի վրա

16:46 31.01.2020

Ի պատասխան Վիլեն Գաբրիելյանի՝ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն նշանակվելու մասին հարցին՝  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ չափանիշներին համապատասխանող ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել մրցույթին: «Իմ ընտրությունը կանգնել է Վիլեն Գաբրիելյանի վրա, որովհետև համապատասխանում է իր մասնագիտական ունակություններով, կրթությամբ, մարդկային հատկանիշներով: Կարծում եմ՝ հիմնարկությունում առաջիկայում դրական արդյունքներ […]

̰
Երևանի միկրոավտոբուսային համար 49 երթուղին սպասարկող ընկերությունը հրաժարվում է սպասարկել երթուղին

16:34 31.01.2020

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ միկրոավտոբուսային համար 49 երթուղին ժամանակավորապես սպասարկելու է «Բասլենդ» ՍՊԸ-ն: «Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով ս.թ. փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 49 երթուղու գործունեությունը: Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» […]

̰
Փաշինյանը հանդիպել է նաև Մոլդովայի վարչապետի հետ

16:30 31.01.2020

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուի հետ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, շատ ուրախ եմ Ձեզ հետ ծանոթության համար, և ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ Մոլդովայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իհարկե, մեր երկրների միջև առկա են շատ լավ […]

̰
Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է ՌԴ կառավարության Ստոլիպինի 1-ին աստիճանի շքանշանով

16:17 31.01.2020

Տիգրան Սարգսյանը պարգևատրվել է ՌԴ կառավարության Ստոլիպինի 1-ին աստիճանի շքանշանով: Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն էր ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

̰
Հաստատ ավելի երիտասարդ կլինի. Գեղամ Գևորգյանը` ԵՊՀ նոր ռեկտորի ընտրությունների և իր առաջադրման մասին

16:10 31.01.2020

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի: Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, նա տեղեկացրեց լրագրողներին: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որի ընթացքում հաստատվեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունների օրը, լրագրողները փորձեցին պարզել, թե որն է չառաջադրվելու պատճառը: Գեղամ Գևորգյանը միայն նշեց, որ ինքն ունի չառաջադրվելու իրավունք, այդ որոշումը վերջնական է և վաղուց […]

̰
«Սելֆի»-ն հենց հայերեն բառ է. Փաշինյանի պատասխանը Միխայիլ Միշուստինի հարցին

16:06 31.01.2020

Ալմաթիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, միասին լուսանկարվել են, որից հետո Փաշինյանն առաջարկել է նաև ինքնանկար անել:  ՌԴ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես հայերեն կհնչի «սելֆին», վարչապետը պատասխանել է. «Սելֆի»-ն հենց հայերեն բառ է»: Բոլորը ծիծաղել են, իսկ ներկաներից մեկն արձագանքել է. «Հին հայերենով»: Հանդիպման ընթացքում Փաշինյանը ևս […]

̰
Անհրաժեշտ է համախմբել համատեղ ջանքերը` ուղղված գոյություն ունեցող խոչընդոտների վերացմանը. Փաշինյան

16:03 31.01.2020

Այսօր Ալմաթիում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը իր խոսքի սկզբում ողջունել է առաջին անգամ նիստին մասնակցող ՌԴ և Մոլդովայի վարչապետներին, հայտնել նիստի մասնակիցների պատրաստակամությունը ակտիվ համագործակցության վերաբերյալ: Վարչապետն ընդգծել է, որ Բելառուսի նախագահությամբ սա առաջին նիստն է, իսկ Հայաստանը աջակցում է ինտեգրման այն առաջնային ուղղություններին, որոնք արձանագրված […]

̰
Մնացականյան-Մամեդյարով ժնևյան հանդիպումից հետո ԱՄՆ-ը հայտարարությամբ է հանդես եկել

15:51 31.01.2020

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հունվարի 28-30-ը Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Միացյալ Նահանգները շարունակում է հետևողականորեն հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին նշված է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության Twitter-ի էջում: The Co-Chairs of the @OSCE Minsk Group met with the Foreign Ministers of #Armenia and #Azerbaijan in Geneva January 28-30. The […]

̰
ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը չի փակվելու. Արսեն Թորոսյան

15:47 31.01.2020

«ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը չի փակվում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հստակեցնելով, որ այն միանալու է մեկ այլ պետական բժշկական հաստատության՝ հիվանդության դեմ պայքարի միջազգային առաջարկների շրջանակում: Բժշկական երկու կենտրոններում որևէ ֆունկցիայի կրճատում չի լինելու, հետևաբար, նախարարը հավատացնում է, որ բժշկական անձնակազմի կրճատում ևս չի սպասվում:

̰
Սելֆի ՌԴ նորանշանակ վարչապետի հետ. Փաշինյանը հանդիպել է Միխայիլ Միշուստինի հետ

15:44 31.01.2020

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Սա երկու երկրների վարչապետների առաջին հանդիպումն է: Այդ հանդիպումից Հայաստանի ղեկավարը տեսանյութ է հրապարակել:  

̰
Գյումրիից ստացված ահազանգի հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն

15:40 31.01.2020

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հունվարի 30-ին` ժամը 00։34-ին, Շիրակի ՄՓՎ ՃԿԿ 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Արմենուհի Մինասյանից, որը հանդես է եկել որպես լրագրող և հայտնել, որ ք. Գյումրի, Ռիժկով ճեմափողոցի «Տրեցո» սրճարանի դիմաց առևտրով զբաղվող քաղաքացին գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, քնած է և արթնացնելուց հետո նորից քնում է։ Դեպքի վերաբերյալ […]

̰
Մարությանը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին

15:26 31.01.2020

Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա՝ Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշել է՝ Երևանը պետք է կրկին կանաչ ու […]

̰
Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից երկուսի վիճակը ծանր է

15:23 31.01.2020

Այսօր կեսօրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Երևան ավտոճանապարհին։ Սառնաղբյուր գյուղի մոտ` ոլորապտույտ  հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի մասից, հարվածել «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության նպատակով ճամփեզրին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ գործելուց հետո գլխիվայր շրջվել։ Ուժեղ հարվածից մեքենայի բեռնախցիկի դուռն ու անիվներից երկուսը պոկվել ու հայտնվել […]

̰
Արարատի մարզպետը և ՍԱՏՄ ղեկավարը հանդիպել են մարզի ֆերմերների հետ

15:17 31.01.2020

Այսօր Արարատի մարզպետարանում մարզի ֆերմերների համար հանդիպում է կազմակերպվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և վերջինիս խորհրդական Արթուր Շատվորյանի հետ: Հանդիպման ժամանակ ֆերմերներին ամենից շատ հուզող հարցը՝ սպանդանոցների հարցն է եղել: Հիշեցնենք, որ սպանդանոցային մորթը պետք է պարտադիր դառնար այս տարվա հունվարի 15-ից, սակայն ֆերմերների և մսավաճառների բարձրացրած բողոքից […]

̰
Կորոնավիրուսի տարածմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվում. Արսեն Թորոսյան

15:09 31.01.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հայտարարվել է միջազգային նշանակության հանրային առողջապահական արտակարգ վիճակ: Դա պայմանավորված է մի հանգամանքով, որը մինչ օրս չէր դիտվել կորոնավիրուսի մասով: Խոսքը վարակի՝ Չինաստանից դուրս մարդուց մարդ փոխանցման մասին է: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու […]

̰
Շաքարավազի շուկայում 2019-ին արձանագրվել է գների իջեցում. ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքները

14:55 31.01.2020

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է 2019 թվականին «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքները: Ըստ այդմ՝ նվազել են շուկայում առաջատար ընկերությունների մասնաբաժինները, արձանագրվել է գների էական իջեցում:  Ուսումնասիրության հիմնական ուղղություններն են եղել ոլորտում առկա պետական կարգավորումների և օրենսդրական դաշտի ուսումնասիրությունը և դրա ազդեցությունը մրցակցային միջավայրի վրա, շուկայի կառուցվածքի, գնի և ինքնարժեքի կառուցվածքի, իրացման շղթայի ուսումնասիրությունները և այլն: Ըստ ՀՀ […]

̰
BACK_TO_TOP