16:21 30.01.2020
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
«Սարիբեկյանն ու Բալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանը որոշել է, որ Մանվել Սարիբեկյանի մահվան փաստով տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (Կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (Խոշտանգումների արգելում) խախտում:
Եվրադատարանի վճռի համաձայն՝ ադրբեջանական կողմը եռամսյա ժամկետում պետք է վճարի 62 հազար եվրոյի փոխհատուցում, որից 60 հազարը ոչ նյութական վնասի փոխհատուցումն է, իսկ 2 հազարը՝ դատական ծախսերինը:
Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը (ծնված` 27.02.1990թ) գերեվարվել էր 2010 թվականի սեպտեմբերի 11-ին: Նախնական տվյալներով` 20-ամյա երիտասարդը մի քանի խոշոր եղջերավոր անասունների տարել էր արոտավայր: Ժամը 17-ի սահմաններում «Քեղուտ» հանդամասում, մառախուղի հետևանքով կորցնելով կողմնորոշումը, նա հայտնվել էր հայ-ադրբեջանական սահմանի վրա և գերեվարվել ադրբեջանցիների կողմից: Նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին էր հանձնել Մանվել Սարիբեկյանի դին: Նա մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 5-ին` խեղդամահության հետևանքով: Դիակի նախնական զննությամբ պարզ է դարձել, որ այն պատշաճ կերպով չի պահպանվել Ադրբեջանում, քանզի դիակը եղել է քայքայված: Դիակի դատաբժշկական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ դիակի վրա առկա են կտտանքների հետքեր, ինչը վկայում է, որ Մ. Սարիբեկյանը ենթարկվել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի:
20:40 30.06.2025
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարությունՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները այս բոլոր տարիներին որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – երկուշաբթի օրը լրագրողներին […] ...
20:21 30.06.2025
Արմավիրում քամին պոկել ու շպրտել է շենքի տանիքը, վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառերԱրմավիրում քամին շենքի տանիքի ահագին հատված պոկել ու շպրտել է․ վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառեր։Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական […] ...
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...